Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Վահագնը հին հայկական դիցարանում պատերազմի, քաջության ու հաղթանակի, ամպրոպի ու կայծակի աստվածն է, իսկ Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին  հին հայկական դիցարանում:

Ըստ ավանդույթի…

Ծովի ճերմակ փրփուրներից էր ծնվել Աստղիկը, երբ քայլում էր դիցուհին, նրա ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում: Ամեն գիշեր գեղեցկուհին լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Գեղեցկուհուն գլխակորույս սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։  Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ  դաշտը կոչվել է «Մշո»։

Իսկ կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչել է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։

Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում։

Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղաբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն: Ըստ արիական ավանդույթների՝ ստորգետնյա աստվածը գողանում է Աստղիկին, որի հետևանքով ժողովրդի միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիները պատում է ատելությունը։ Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին, այնուհետև շրջում Արարատով ու մարդկանց օծում վարդաջրով. ինչն էլ սկիզբ է դնում Վարդավառի տոնակատարությանը:

Հավերժ սիրահարները

Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում՝ «հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»: Այսպես Վահագնն ու Աստղիկը երբեք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:

Մինչ այսօր հարսանիքի ժամանակ հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:


Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Հուշագրություն. Կամիլլա Թամանյան

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գարուն. սիրահարվելու հրաշալի առիթ

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

3 առակ սիրո մասին