Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Երգչուհի Մաշա Մնջոյանն իր յութուբյան էջում տեղադրել է «Աստված, ինձ մի ճամփա տուր» հայտնի երգի իր տարբերակը։ Երգին նոր շունչ տալու գաղափարի և պարտված գրազի մասին` հարցազրույցում։
–Մաշա, առաջին անգամ է, որ այս ոճում եք ներկայանում. Ինչպե՞ս կարողացաք երգը Ձերը դարձնել։
-Այո, առաջին անգամ է, որ այսպիսի երգ եմ երգում և ներկայացնում հանրությանը։ Երգը երգել եմ այնպես, ինչպես զգացել եմ, ոչ շատ նման բոլորին հայտնի տարբերակին։ Նվագակցությունն էլ ստիպում է այլ կերպ մտածել։
– Ինչո՞ւ հենց այս երգը։
-Դեռ փոքր տարիքից սիրում եմ այս երգի և՛ մեղեդին, և՛ բառերը։ Արդեն այս տարիքում առիթ ստեղծվեց երգը կատարել յուրովի։
–Ո՞ւմն էր cover ստանալու գաղափարը, և ովքե՞ր օգնեցին այն կյանքի կոչել։
-Ամեն ինչ սկսվեց գրազից, որը պարտվեցի Սոնա Սարկիսյանին, Նիկ Էգիբյանին և Վլադ Պողոսյանին։ Սոնայի երկար համոզելուց հետո Նիկի հետ փոքր հատված կատարեցինք, Վլադն էլ նկարեց։ Հետո ասացին` տեղադրիր երգը, քո կատարմամբ հաստատ շատ կհավանեն։ Իհարկե, ես հակառակն էի պնդում, բայց ինձ էլ էր շատ հետաքրքիր, թե ոնց կստացվի։
–Ի՞նչ արձագանքների էիք սպասում։
-Այդքան բուռն արձագանքների չէի սպասում։ Շատ մեկնաբանություններ և նամակներ ստացա։ Բոլորը երգի ամբողջական տարբերակն էին պահանջում։
–Արդյո՞ք այս գաղափարը շարունակական կլինի, և եթե այո, որ երգերը կընտրեք այս անգամ:
-Առաջ ընկնել չեմ ուզում, գուցե…
Զրուցեց Կիմի Գալստյանը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո