Աստղային պատերազմներ. Հայտնիներ, որոնք տանել չեն կարողանում միմյանց - VNews

Աստղային պատերազմներ. Հայտնիներ, որոնք տանել չեն կարողանում միմյանց

եռեռ - Աստղային պատերազմներ. Հայտնիներ, որոնք տանել չեն կարողանում միմյանց

Միևնույն ոլորտում աշխատող մարդկացն շրաջանակում հաճախ են բախումներ ու լարված իրավիճակ լինում: Կան մարդիկ, որոնք ուղղակի տանել չեն կարողանում իրենց գործընկերներին, և հայտնի աստղերն էլ բացառություն չեն:

VNews-ը ներկայացնում է 10 հայտնի մարդկանց, որոնց ջուրը նույն առվով չի հոսում:

1. Մրայա Քերի և Ջենիֆեր Լոպես

Հանրությունն իմացել է այս «պատերազմի» մասին դեռևս 2000-ականների սկզբին, երբ Մրայա Քերին մի հարցազույցի ժամանակ ասել է, որ չգիտի, թե ով է Ջենիֆեր Լոպեսը: Վերջինիս էլ 2015թ.-ի Billboard մրցանակաբաշխության ժամանակ նկատել են իր ինստագրամյան էջը ստուգելիս ու զրուցելիս: Երկուսն էլ չեն հերքում, որ չեն սիրում միմյանց:

rs 1024x759 160301055535 1024.Mariah Carey Jennifer Lopez JR 030116 copy 960x712 - Աստղային պատերազմներ. Հայտնիներ, որոնք տանել չեն կարողանում միմյանց

2. Մրայա Քերի և Էմինեմ

Այս երկուսը տանել չեն կարողանում միմյանց դեռևս 2002թ.-ին, երբ Էմինեմն առաջին անգամ իր «Superman» երգում ասաց, որ որոշ ժամանակ հանդիպել է երգչուհի Մրայա Քերիի հետ: Վերջինս հերքեց դա՝ ասելով, որ պետք է հարբած լիներ Մարշալի հետ հանդիպելու համար: Դրանից հետո Էմինեմը թողարկեց «The Warning» երգը, որտեղ իրեն հատուկ անկեղծությամբ խոսում էր իրենց հարաբերությունների ու Մրայայի ամուսնու Նիք Քենոնի մասին, ինչպես նաև հայհոյում երգչուհուն: Մինչ օրս Մրայան չի հաստատել, որ նրանք հանդիպել են, բայց եթե ցանկանում եք ավելին իմանալ նրանց հարաբերությունների մասին, ապա լսեք էմինեմի «The Warning» թրեքը:

H 3 1 960x505 - Աստղային պատերազմներ. Հայտնիներ, որոնք տանել չեն կարողանում միմյանց

3. Թեյլոր Սուիֆթ և Քանյե Ուեսթ

Բոլորը հիշում են, թե ինչպես Քանյե Ուեսթն ընդհատեց Թեյլոր Սուիֆթի շնորհակալական խոսքը « MTV երաժշտական տեսահոլովակներ» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն տեսահոլովակ» մրցնակն ընդունելու ժամանակ: Քանյեն բեմից հայտարարեց, որ Բեյոնսեն էր արժանի այդ մրցանակին և այդ արարքով զարմացրեց երաժշտական աշխարհի բոլոր աստղերին: Վերջիններս, ինչպես նաև այն ժամանակ նախագահ Բարակ Օբաման նրան նույնիսկ քարկոծեցին այդպիսի անտակտ արարքի համար, իսկ Թեյլոր Սուիֆթը հուզված գնաց ետնաբեմ: Այդ օրվանից շատ չանցած նրանք թվում էր հարթել էին ամեն բան, բայց հետո Քանյե Ուեսթը երգ թողարկեց «Famous» անունով, որտեղ ասում էր. «Ինձ թվում է ես և Թեյլորը դեռ կարող ենք սիրով զբաղվել: Ինչո՞ւ, որովհետև ես հայտնի եմ դարձրել այդ քածին»: Սուիֆթը նույնիսկ թեթևակիորեն խոսեց այս մասին Գրեմմի մրցնակաբաշխության ժամանակ, երբ ընդունում էր «Տարվա ձայնասկավառակ» մրցանակը: «Կլինեն մարդիկ, որոնք կհայտարարեն, որ իրենց ես պարտական հասածդ հաջողությունների համար: Բայց մի օր, երբ արդեն ավելին կունենաս, քան այսօր, դու կնայես անցած ճանապարհիդ ու կհասկանաս՝ ո՛չ, քո հաջողության համար ինքդ քեզ ես պարտական»: Կարճ ասած՝ նրանք մինչ այսօր լավ հարաբերություննի մեջ չեն:

kanye west and taylor swift 2009 - Աստղային պատերազմներ. Հայտնիներ, որոնք տանել չեն կարողանում միմյանց

1 2

Ալեքս Ռոդրիգեսը ուզում է վերամիավորվել Ջենիֆեր Լոպեսի հետ

«Սա բարդ տարի էր». Քիմ Քարդաշյանի հարցազրույցը

Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը մեմ է դարձել

Էմինեմ կարդացող տղան

Ինչպե՞ս է Քանյեն՝ Քիմից բաժանվելու ֆոնին…

Համացանցը մեղադրում է Քիմին, իսկ Քիմը՝ զայրանում

Ուիթնի Հյուսթոնի և Մրայա Քերիի «When You Believe» երգը հայերեն

Քանյե Ուեսթն ու բիպոլյար խանգարումը

Քիմ Քարդաշյանը ցույց տվեց իր ամուսնական մատանին

Քանյե Ուեսթը տղամարդու հետ սիրավե՞պ ունի

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Աստղերի լեգենդար մերկ ֆոտոսեսիաները

Քանի՞ քվե ստացավ Քանյե Ուեսթը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կարևոր որոշում է կայացրել

Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը

Ադրբեջանական «բանակը» Քիմի դեմ