Աթենա Մանուկյան. փաստեր - VNews

Աթենա Մանուկյան. փաստեր

Հայտնի դարձավ «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակցի անունը`Աթենա Մանուկյան: Նա հանդես կգա «Chains on you» երգով: Մենք հավաքագրել ենք այն ամենն, ինչ պետք է իմանալ երգչուհու ստեղծագործական կյանքի մասին:

Փաստեր Աթենա Մանուկյանի մասին

1.Աթենա Մանուկյանը ծնվել է 1994 թվականի մայիսի 22-ին, Հունաստանի Աթենք քաղաքում:

2.Աղջիկը դեռ մանկուց աչքի է ընկել երաժշտական տաղանդով: Իր առաջին մեծ փորձն է եղել 2007 թվականի մասնակցությունը «This Is What’s Missing» մրցույթին, որը կազմակերպում էր հունական «Alpha» հեռուստաընկերությունը: Մրցույթում Աթենան գրավեց առաջին հորիզոնականը:

3.Մեկ տարի` անց 2008-ին, Աթենան մասնակցում է Հունաստանի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին «To Fili Tis Afroditis» երգով, այստեղ երգչուհին զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

4.2001 թվականին նա թողարկեց իր առաջինը երգը՝  «Party Like A Freak»-ը: Երգը դարձավ տարվա լավագույն եվրոպական հիթերից մեկը և 1 տարվա ընթացքում գրանցեց ավելի քան 1 մլն. դիտում:

5. Մեկ տարի անց երգչուհին հանդիսատեսի դատին է հանձնում հերթական՝ «I Surrender» երգը, որը շատ արագ դառնում է տարվա լավագույն հիթերից մեկը։

6. 2014 թվականին Աթենան ներկայացավ իր «XO» երգի տեսահոլովակով: Հատկանշական է, որ երգի և տեսահոլովակի շուրջ Աթենան համագործակցում էր մի թիմի հետ, որն աշխատել էր այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Սելին Դիոնը, Մադոննան, Սելենա Գոմեսն ու Էնրիքե Իգլեսիասը:

7. Աթենան հաղթող ճանաչվեց  «Armenian Pulse Awards» մրցույթի «Best Song In English» անվանակարգում:

8. 2017 թվականին Աթենան հեղինակել է Helena Paparizou-ի «Palia Mou Agapi» երգը, ի դեպ, Helena-ն Եվրատեսիլ 2005-ի հաղթողն է:

9.2018 թվականին Աթենան մասնակցեց Անգլիայի X Factor նախագծին, ինչից հետո նրա անունը հայտնվեց «The Sun» հեղանիկավոր ամսագրի առաջին էջերում:

 


Փաստեր գլխուղեղի մասին…

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Կկայանա արդյո՞ք «Եվրատեսիլ 2020»-ը

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին