fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ատոմ Էգոյան. հայը կինոյում

Այսօր հայազգի հանրահայտ ռեժիսոր Ատոմ Էգոյանի 57-ամյակն է:
Էգոյանը ծնվել է 1960 թ. հուլիսի 19-ին Կահիրեում, Եգիպտոս: Ռեժիսորը մեծացել է Կանադայում և կրթություն ստացել Տորոնտոյի համալսարանում: Նա սովորել է միջազգային հարաբերություններ և երաժշտություն:
Ատոմը Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է:
VivaroNews Culture-ը ռեժիսորի ծննդյան առթիվ ձեզ է ներկայացնում նրա 5 լավագույն ֆիլմերը:

1. Արարատ//Ararat, 2003

Էգոյանի ամենահայտնի գործը եղել է ու կմնա «Արարատ» ֆիլմը: Համենայն դեպս մեզ համար: Կինոնկարը գեղեցիկ ու հարուստ է ոչ միայն ռեժիսորի տաղանդի, այլև ճիշտ ընտրված դերասանական կազմի շնորհիվ: Ֆիլմի գլխավոր դերերում են հայազգի Սիմոն Աբգարյանը, Շառլ Ազնավուրը, Քրիստոֆեր Պլամմերը, Արսինե Խանջյանը և այլք:

Ժխտումով լի աշխարհում, ինչպե՞ս ես դու որոշում՝ ով է ճիշտ խոսում:

Ֆիլմը մեծ կարևորություն է ներկայացնում հատկապես հայերիս համար, քանի որ անդրադառնում է 1915 թ. Հայոց Մեծ Ցեղասպանության իրադարձություններին: 18 տարեկան տղայի կյանքը փոխվում է, երբ նա ծանոթանում է մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններին: Ֆիլմում ռեժիսորը շեշտը դրել է մարդկային պատմության՝ արվեստագետ Անիի, նրա ամուսնու ու դստեր փոխհարաբերությունների վրա: Անիի խորթ դուստրը մեղադրում է նրան հոր սպանության մեջ:

2. Յուրաքանչյուրին՝ իր կինոն//Chacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumière s’éteint et que le film commence, 2007

2007 թ. էկրաններ է բարձրանում «Յուրաքանչյուրին՝ իր կինոն» կինոալմանախը, որը 34 ռեժիսորների համատեղ աշխատանքն է. Ատոմ Էգոյան, Լարս Ֆոն Թրիեր, Վիմ Վենդերս, Անդրեյ Կոնչալովսկի, Ալեխանդրո Գոնսալես Ինիարիտու Օլիվիե Ասայաս, Ջեյն Քեմպիոն, Դեվիդ Կրոնենբերգ, Կոեն եղբայրներ, Դեյվիդ Լինչ, Աբաս Քիառոստամի և այլք:
Ալմանախ ժանրի այս ֆիլմը նվիրված է լեգենդար ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի հիշատակին: Պատմություններից յուրաքանչյուրն ամբողջական է. ընդհամենը 3-4 րոպեում ռեժiսորներն արել են ամեն բան, որ ներկայացնեն իրենց պատմությունները:
«Արտո. կրկնակի հաշիվ»՝ այսպես է կոչվում Էգոյանի կարճամետրաժ ֆիլմը:

3. Քլոե//Chloe, 2009

2009 թ. Էգոյանը հանրության դատին է հանձնում իր «Քլոե» ֆիլմը, որը պատմում է ամուսնական զույգի մասին: Կինը՝ Քեթրինը, բժշկուհի է, իսկ ամուսինը՝ Դեյվիդը՝ պրոֆեսոր: Նրանք որդի ունեն ու թվում է, թե իրենց մոտ ամեն բան լավ է: Մի օր Քեթրինը սկսում է կասկածել ամուսնուն: Նա օգնության է դիմում Քլոե անունով մի գեղեցիկ աղջկա, և նրա հետ համաձայնության գալիս: Համաձայն իրենց պայմանավորվածության՝ Քլոեն պետք է գայթակղեր Դեյվիդին՝ Քեթրինին ամեն դետալի մասին տեղյակ պահելով: Երկու կանայք ավելի ու ավելի հաճախ են սկսում հանդիպել և խոսել իրենց կապող Դեյվիդի մասին:
Ուրիշի համար փոս փորողը ինքն է այդ փոս ընկնում: Ի՞նչպիսի վերջաբան կունենա այս պատմությունը:
Ֆիլմի գլխավոր դերերում են Լիամ Նիսոնը, Ջուլիանա Մուրն ու Ամանդա Սեյֆրիդը:
Ֆիլմի սյուժեն նոր չէ. 2003 թ. ռեժիսոր Ան Ֆոնտենի  «Նատալի//Nathalie…» ֆիլմը՝ Ֆանի Արդանի, Էմանուել Բեարի ու Ժերար Դեպարդիեի մասնակցությամբ ունի միևնույն սյուժեն ու հանգուցալուծումը:

4. Գերի//The Captive, 2013

 2013 թ. դուրս է գալիս «Գերին» ֆիլմը՝ դերասաններ Ռայան Ռեյնոլդսի և Ռոսարիո Դոուսոնի  մասնակցությամբ: «Երբ հույսը միակ բանն է, ինչ ունես» սլոգանով ֆիլմը պատմում է մի տղամարդու մասին, ով կորցրել է իր աղջկան: 8 տարի անց նա հետքեր է գտնում. գուցե այս անգամ նրան հաջողվի գտնել իր 17 տարեկան աղջկան:
Ֆիլմի հիմքում է «Փախստականը//The Escapee» սերիալը, հատկապես Կասանդրա անունով հերոսուհու պատմությունը:
2014 թ. ֆիլմը ներկայացված է եղել Կաննի կինոփառատոնին, բայց չի արժանացել մրցանակի:

5. Հիշիր//Remember, 2015

2015 թ. Էգոյանը հանրությանն է ներկայացնում իր «Հիշիր» ֆիլմը: Այս անգամ ֆիլմում նկարահանվել է Ատոմի սիրելի դերասան Քրիստոֆեր Պլամմերը, ով նկարահանվել էր ռեժիսորի «Արարատ» ֆիլմում: Ֆիլմի մյուս գլխավոր դերերում են Մարտին Լանդաուն, Բրունո Գանցը և այլք:
Ֆիլմի կենտրոնում է Զև Գուտման անունով մի տղամարդ, ով փորձում է մոռանալ իր անցյալը: 70 տարի է անցել: Զևը ընտանիք ունի, ապրել է հանգիստ ու անհոգ կյանք, իսկ այժմ գտնվում է ծերանոցում: Գլխավոր հերոսը, սակայն, չի կարող մոռանալ անցյալն ու այն մարդուն, ով իրեն տանջել է: Զևի ընկեր Մաքսը առաջարկում է գտնել այդ տղամարդուն ու վրեժ լուծել, բայց քանի որ Մաքսը անդամալուծ է, այդ գործն իր վրա է վերցնում Զևը:

 Դիտե՛ք Ատոմ Էգոյանի ֆիլմերը, որոնք ժամանակակից կինոինդուստրիայում բավական հաջողված են:

Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու

Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

Ահա թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է դիտի «Չեռնոբիլ» մինի-սերիալը…

Դեյվիդ Լինչին կշնորհվի Օսկար՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

Կինոթատրոնում «Դետեկտիվ Pikachu»-ի փոխարեն սարսափ ֆիլմ են միացրել. Երեխաները լաց են եղել

Դիտել մայիսին կինոթատրոնում

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

“The Swingles” վոկալ խումբը ելույթ կունենա Հայաստանում

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդեսը բացահայտում է երգչին

Այն, ինչ գուցե չգիտեք Քիրա Նայթլիի մասին