Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի զրույցը։ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի զրույցը։

Շիրազը գիշերը չէր քնել: Սպիտակեցրած պատի վրա կարմիր մատիտով ոչ թե գրել, այլ դաջել էր վեցտողանոց անմոռաց «Էքսպրոմտը», որը շուտով պիտի մտներ համաշխարհային գրականության ոսկե ֆոնդ:
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ,
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ,
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:
 Առավոտյան պատին դաջածը արագ գրի է առնում, խնամքով դնում ծոցագրպանը և շտապում խմբագրություն: Տեղ չհասած` հանդիպում է գրող Նաիրի Զարյանին, որը մեծ հետաքրքրությամբ լսում է բանաստեղծությունը և Շիրազին առաջարկում հենց այդ էլ կարդալ նույն օրը Ֆիլհարմոնիայի դահլիճում կայանալիք միջոցառմանը:
Պատերազմի սկիզբն էր: Մարդիկ արյունահեղ կռվի էին գնում: Այդ էր պատճառը, որ դահլիճում ծափահարություններ չհնչեցին: Միայն լսելի էին բանաստեղծի անունը վանկարկող ձայները. «Շի՛-րազ», «Շի՛-րազ»:
Ժամանակ անց նրան իր մոտ է կանչում Ավետիք Իսահակյանը:
Շիրազը տեղավորվում է Վարպետի կողքին, թախտի վրա: Իսահակյանը գրկում է Շիրազի ուսը և փոքր-ինչ հուզված, բանաստեղծի ճակատից խնամքով հետ է տանում անհանգիստ մազափունջը, համբուրում, ապա բանաստեղծական տողերը ոչ թե արտասանում,այլ կարդում է զրույցի պես:
– Այո՛, մենք կմնանք մեր լեռների պես, նրանք կգնան վայրի հողմերի նման:
Գիտե՞ս, տղաս, – շարունակում է Վարպետը,- հայերս ռազմի շատ երգեր ունենք: Բայց դու նոր բան ասացիր, իմացի՛ր, Շիրա՛զ, դու հիմա գտնվում ես ռազմաճակատում` դիրքերի վրա: Այդպես է:
Երգդ անվանել ես էքսպրոմտ, բայց սա պոեմ է իր էությամբ, ունի սկիզբ, վերջ, եզրահանգում: Եվ` ընդամենը վեց տող: Սա ևս նորույթ է: Մի խոսքով, լա՜վ բան ես ստեղծել:
Իսկ երբ Իսահակյանն իմանում է, որ բանաստեղծությունը Շիրազը գրել է գիշերը, պատի վրա, կարմիր, մեծ-մեծ տառերով, հուզմունքից, թե ուրախությունից`սկսում է հայրաբար խառնշտորել բանաստեղծի մազերը.
-Դու իմ Հովհաննես, Շիրա՛զ ջան, Շիրա՛զ…Գիտցի՛ր, տղա՛ս, քո էքսպրոմտը կմնա, քանի աշխարհում ուրիշի ունեցվածքին ու երկրներին աչք դնող թալանչիներ կան: Իզուր չէ, որ այս երգը գրել է հայորդին, ում թալանեցին, զավթեցին… բայց նա կա՛, կլինի՛..


Ավետիք Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

Պատմում է Իսահակյանը [թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցին]

Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

3 պոետ Գյումրիից [մաս 1]

5 պատմություն՝ Շիրազի կյանքից, Շիրազի մասին

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Իսահակյան և Դեմիրճյան [2 կակազող գրողների կյանքից մի ուրախ դեպք]

Ուրախ ու կատակասեր Շիրազը [Գյումրվա հումորով դեպքեր]

Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք… [պատմում է Ավետիք Իսահակյանը]

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

Հուշեր Իսահակյանի և Պաբլո Ներուդայի հանդիպումից [ԿԱՏԱԿՈւՄ Է ՎԱՐՊԵՏԸ]

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի