Ավրիլ Լավինը վերադարձել է 5 տարվա դադարից ու հիվանդության դեմ պայքարից հետո - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ավրիլ Լավինը վերադարձել է 5 տարվա դադարից ու հիվանդության դեմ պայքարից հետո

Ավրիլ Լավինը վերադարձել է: 

33-ամյա երգչուհին, որը վերջին անգամ ձայնասավառակ էր թողարկել 5 տարի առաջ, երաժշտական աշխարհ է վերադարձել նոր սինգլով: Վերջինս երգչուհին գրել է Լայմի հիվանդության դեմ պայքարի ընթացքում:

Դեռ սեպտեմբերի 6-ին նա մի նամակ էր հրապարակել իր երկրպագուների համար, որտեղ պատմում էր իր հիվանդության, դրա դեմ պայքարի, բարդությունների ու իր՝ 5 տարով վերցրած դադարի, ինչպես նաև քամբեքի մասին:

«Այնքան ուրախ եմ, որ վերադարձել եմ 5 տարի անց: Այդ տարիների ընթացքում ես պայքարում էի  Լայմի հիվանդության հետ: Դրանք իմ կյանքի ամենավատ տարիներն էին, քանի որ և՛ ֆիզիկական և էմոցիոնալ պայքարի մեջ էի: Բայց ես կարողացա այդ պայքարը վերածել երաժշտության, ինչով իսկապես հպարտ եմ: Ես այդ երգերը գրեցի անկողնում կամ բազմոցին պառկած ու դրանց մի մասը հենց այնտեղ էլ ձայնագրեցի… Շնորհակալ եմ, որ համբերատար սպասել եք, մինչդեռ ես շարունակում էի կռվել իմ կյանքի ամենամեծ պատերազմում: Առաջին երգը, որ կթողարկեմ «Head Above Water»-ն է. սա նաև առաջին երգն է, որ գրել եմ կյանքիս ամենասարսափելի փուլի ժամանակ: Այդ ժամանակ ես ընդունել էի, որ կարող եմ մահանալ և զգում էի, թե ինչպես է մարմինս անզգայանում: Թվում էր, որ խորտակվում եմ… ես ուղղակի չէի կարողանում շնչել: Ես աղոթում էի, որպեսզի Աստված օգնի, որ գլուխս ջրից դուրս պահել և որ օգնի տեսնել փոթորկոտ եղանակի ժամանակ: Ես ավելի մտերմացա Աստծու հետ… Այս առաջին երգը գրեցի, որպեսզի պատմեմ իմ պատմությունը»,- գրել է երգչուհին:

Ավրիլ Լավինի այս նոր սինգլը, որը, թողարկվելով ժամեր առաջ, արդեն ունի մոտ 1մլն դիտում, այս պահի դրությամբ զբաղեցնում է YouTube-ի թրենդային հոլովակների 3-րդ հորիզոնականը:

Նշենք՝ Լայմի հիվանդությունը վարակ է, որը կարող է առաջացնել մարմնի տարբեր մասերի, այդ թվում նաև վերջույթների մշտական ցավ, անզգայացում, ինչպես նաև հիշողության կորուստ և առնվազն 6 ամիս թուլություն ու հոգնածություն: