Ավրիլ Լավինը երգում է գերեզմանատանը. Նոր տեսահոլովակ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ավրիլ Լավինը երգում է գերեզմանատանը. Նոր տեսահոլովակ

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինն իր YouTube-յան պաշտոնական էջում տեղադրել է «I Fell In Love With The Devil» երգի նոր տեսահոլովակը, որտեղ երգում է գերեզմանատանը:

Լավինի «I Fell In Love With The Devil» երգը տեղ է գտել երգչուհու վեցերորդ «Head Above Water» ալբոմում, որը թողարկվել էր այս տարի՝ փետրվարին: Գրեթե վեց տարվա դադարից հետո թողարկված այս ալբոմի հիմնական թեման Լայմի հիվանդության դեմ պայքարն է, որը երգչուհուն հաջողվել է հաղթահարել:

«Head Above Water» և «Tell Me Itʼs Over» գործերը, որոնք արդեն ունեին տեսահոլովակներ ևս ալբոմում են:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ Head Above Water. Ավրիլ Լավինը երկար դադարից հետո վերադառնում է