Ախմատովայի մութ կողմերը... - VNews

Ախմատովայի մութ կողմերը…

axmatova - Ախմատովայի մութ կողմերը...

Աննա Ախմատովա. ոչ միայն հիասքանչ պոետ, այլև մարդ, որին շանր ճակատագիր էր բաժին հասել։ Այդուհանդերձ, նրա կյանքում քիչ չեն նաև հետաքրքիր, ինտրիգային, տեղ-տեղ շոկային փաստերը։

Այսօր կխոսենք Ախմատովայի մութ կողմերի մասին։

Ստել է իր ծննդավայրի մասին

Աննա Ախմատովան երբեմն տեղեկություններ էր տրամադրում իր մասին, որոնք հակասում էին իրական փաստերին: Այսպիսով, նրա ինքնակենսագրության մեջ գրված է, որ նա ծնվել է Լենինգրադում: Սակայն իրականում բանաստեղծուհին ծնվել է Օդեսայում…

Մայրաքաղաքում ծնվելը նրա համար ավելի հեղինակավոր էր թվում: Հանուն արդարության, սակայն, պիտի նշենք, որ որպես պոետ, Աննան, իսկապես, կայացել է հյուսիսային մայրաքաղաքում…

Սիրում էր խախտել պարկեշտության կանոնները

Ղրիմում ամառային արձակուրդի ժամանակ շատ երիտասարդ Աննան սիրում էր լողալ՝ նավակներից ուղիղ սուզվելով Սև ծով և լողալով հասնել ափ: Բացի այդ, նա նաև սիրում էր երկար արևայրուք ընդունել, շրջել ամենուր՝ առանց կոշիկի ու գլխարկի: Այդ ամենն այնքան էլ չէր համապատասխանում իր ժամանկների «պարկեշտ կնոջ» կանոններին: Այս ամենը ցնցում էր լողափի մյուս հանգստացողներին, այդպիսով, նրանք Աննային բացահայտ անվանում էին «վայրենի», որը խախտում է կարգին ընտանիքների երեխաներին հարիր վարքի կանոնները: Բայց փոքրիկ Աննան թքած ուներ նրանց կարծիքի վրա: Նույնիսկ այդ ժամանակ նա սիրում էր ցնցել ուրիշներին:

1 (2).jpg

Ամուսնացել է ի հեճուկս…

Ախմատովայի առաջին ամուսինն է եղել Նիկոլայ Գումիլյովը, որին նա նախկինում մի քանի անգամ մերժել էր: Բայց, օրերից մի օր, Աննան սիրահարվում է մի տղամարդու, իսկ վերջինս գերադասում է ուրիշ կնոջ։ Աննան որոշում է Գումիլյովին ասել «այո»՝ ի հեճուկս այն ուրիշ տղամարդու։ Երկու բանաստեղծների ամուսնությունը տարօրինակ էր ստացվել. Աննան չէր թաքցնում, որ Գումիլյովին ընկալում է ոչ թե որպես իր սիրելի և ընտրյալ, այլ պարզապես ճակատագրի կամք։ Գումիլյովի հարազատները կարծում էին, որ այս ամուսնությունը դատապարտված է ձախողման: Կյանքը ցույց տվեց, որ նրանք չէին սխալվում։ Չնայած պաշտոնական ամուսնալուծությունը շատ ավելի ուշ ձևակերպվեց, Աննայի և Նիկոլայի հարաբերությունները ամուսնությունից շատ չանցած արդեն իսկ լարված էին… և նույնիսկ համատեղ որդու ծնունդը չփրկեց իրավիճակը։

Մոդիլիանին՝ վրեժխնդրություն

Գումիլյովի նկատմամբ յուրատեսակ վերաբերմունքը չէր նշանակում, որ Աննան չէր խանդում ամուսնուն: Նիկոլայ Ստեպանովիչը բոլորովին էլ հավատարիմ ամուսին չէր: Չնայած Արծաթե դարաշրջանի ազատ բարքերին, Աննա Անդրեևնան այնքան էլ գոհ չէր ամուսնու սիրավեպերից: Վրեժխնդրությունը չուշացավ: Փարիզում Ախմատովան հանդիպեց նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիին, որն այդ ժամանակ դեռ աշխարհահռչակ չէր: Մոդիլիանին պատկերում էր Աննայի դիմանկարները և սիրային նամակներ գրում նրան: Եվ ահա, Ախմատովան, իմանալով Գումիլյովի դավաճանության մասին, այնպես արեց, որ անհավատարիմ ամուսինը կարդա իր և Մոդիլիանիի նամակները:

Իհարկե, չի կարելի ասել, որ Մոդիլիանիին և Ախմատովային կապում էր միայն վրեժխնդրությունը. ավելի մանրամասն նրանց հարաբերությունների մասին կարող եք կարդալ այստեղ։ 

5 (2).jpg

«Կին լինելու մշակույթը որոշվում է նրա սիրեկանների քանակով»

Վերոնշյալ տողերը հերիք են, որպեսզի պատկերացում կազմենք Աննայի սիրային պատկերացումների մասին։ Դրա հետ մեկտեղ նաև նշում էր, որ արժանիներն իր կյանքում 5-ից էլ քիչ են եղել: Ախմատովան ամուսնացած է եղել 3 անգամ, բայց շատերը փաստում են, որ նա ունեցել է շատ սիրային կապեր, հաճախ հենց ամուսնացած լինելու ընթացքում: