Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին - VNews

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

grqerrrs - Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

Ժամանակներն առաջ են ընթանում, մարդկանց նախասիրություններն ու զբաղմունքները փոխվում են, սակայն մի բան անփոփոխ է մնում՝ գիրքը մարդու կյանքում։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր գրքերի մասին։

1. Միջին հաշվարկներով աշխարհում կա շուրջ 129864880 գիրք, իհարկե, այս թիվը օր օրի փոփոխություն է ենթարկվում։ Տրամաբանորեն՝ այն աճում է։
2. Գիտե՞ք, թե որն է ամենաընթերցված գիրքն աշխարհում. բոլոր գրքերի մեջ աշխարհում առաջատարը տպաքանակով և ընթերցվածությամբ համարվում է «Աստվածաշունչը»:
Gutenberg Bible - Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին
3. Իսկ ահա աշխարհի ամենամեծ գիրքը բաղկացած է 420 էջից և կշռում է 1500 կգ: Գրքի երկարությունը 5 մետր է, իսկ լայնությունը` 4 մետր: «Սա Մուհամեդն է» անվանումով գիրքը հրատարակվել է Դուբայում և արժե 2.7 միլիոն ԱՄՆ դոլար: Գիրքը գրանցաված է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
4. Դե իսկ ալարկոտների համար կա բարակ գիրք. այն ունի ընդամենը 2 էջ, իսկ բովանդակությունն արտահայտվում է երկու բառով`«Պատերա՞զմ: Ոչ» Գիրքը լույս է տեսել 1965 թվականին Հարավսլավիայում:
պատերազմ - Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին
5. Կային ժամանակներ, երբ գրքերը ոչ թե հաստ կամ բարակ էին, այլ՝ երկար կամ կարճ, ժամանակին գրքերի երկարությունը հասել է մինչև 45 մետրի:
6. Քեզ ընթերցասե՞ր ես համարում, ուրեմն շաբաթական կարդալուն պիտի տրամադրես շուրջ 7 ժամ: Հենց այսպիսի եզրակացության են եկել հետազոտողները՝ բնութագրելով իսկական ընթերցողին։
7. Գրքային ամենահերոսն է Նապոլեոնը. հենց նրա կերպարն է ամենաշատը հանդիպում գրքերում։
8.Ամենափոքր գրքի էջերի երկարությունն ու լայնությունը կազմում է 0,77մմ, իսկ տառերի լայնությունը` 0,001մմ: «Սեզոնային ծաղիկներ» անվանումով 22 էջանոց միկրոգիրքը հնարավոր է ձեռք բերել 230 դոլարով:
միկրոգիրք - Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին
9. Հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանը 1200–02 թվականներին գրված և ծաղկված «Մշո Ճառընտիրն» է, կշիռը՝ 28 կգ է, իսկ ամենափոքր ձեռագիրը 1434 թ-ի «Տոնացույցն» է, կշիռը՝ 19գ:
հայգիրք - Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին
10.Ամենաշատ էջերով գիրքը 17-րդ դարի չինական հանրագիտարանն է, որն ունի 853450 էջ:
չինականգիրք - Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին
11. Պարզվում է, հասուն մարդիկ ավելի գրքասեր են. ամենաշատը գրքեր են գնում հենց 45 անց մարդիկ:
12.Գրամեքենայով գրված առաջին գիրքը եղել է 1875 թվականին լույս տեսած Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գիրքը:
download 8 - Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր