Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին - VNews

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

qanyennvestt - Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

Հայտնի ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը վերջերս հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Մենք էլ առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր ու ուշագրավ փաստեր նրա կյանքից։

Չինաստանում բրեյք-դանս է պարել՝ խորովածի համար

Երբ Ուեսթը 10 տարեկան էր, նրա մայրիկին առաջարկեցին տեղափոխվել Չինաստան և այնտեղ դասավանդել։  Հետագայում Քանյեի մայրը խոստովանել է՝ «նա շատ էր սիրում գառան մսի խորոված, ու չինացի երեխաները խնդրում էին նրան բրեյք դանս պարել, որպես խորովածի փոխհատուցում»։

Քանյեն ստեղծել է սեփական վիդեոխաղը, որը համարվում է Մարիոյի պորնո տեսակը

Քանյեն պատմում է, որ յոթերորդ դասարանում վիդեոխաղ է ստեղծել, որը անչափ նման էր Մարիոյին՝ մեկ տարբերությամբ. այն չափազանց սեքսուալ էր. «խաղի գլխավոր հերոսը հսկա առնանդամ, իսկ ուրվականների փոխարեն հեշտոցներ էին»,- պատմել է Ուեսթը։

Նրա հայրը «Սև պանտերաների» ակտիվ անդամ էր

Քանյեի հայրը առաջին սևամորթ ֆոտոլրագրողն էր «The Atlanta Journal-Constitution» ամենօրյա ամսագրում։ Այդուհանդերձ, 1960-ակնների վերջում Ռեյն անդամագրվեց «Սև պանտերաներին». հասարակական շարժումը պայքարում էր աֆրոամերիկացիների հանդեպ ոստիկանական ուժի կիրառման դեմ։

Նրա ոճաբանը հասարակ ուսանող է, որին Քանյեն պատահաբար հանդիպել է առևտրի կենտրոնում

Թեև Քանյեն համարվում է նորաձևության աշխարհի ներկայացուցիչ, նրա ոճաբանը 19-ամյա ուսանող է։ Քանյեն նկատել է նրան առևտրի կենտրոնում և անմիջապես առաջարկել, որպեսզի վերջինս դառնա իր ոճաբանը։

Քանյեն 3 տարի ապրել է առանց բջջային հեռախոսի 

Քիմի հետ հարաբերությունների սկզբնական փուլում Քանյեն հրաժարվում էր բջջային հեռախոսից։ Արդյունքում, Ուեսթը ձեռք բերեց այն Քիմի հորդորներից հետո, քանի որ վերջինս բարդությամբ էր կարողանում կապվել սիրելիի հետ։

Քանյեն ինքնաթիռում հանդես է եկել իմպրովիզ-համերգով

Կարապի լճում երևանյան սպոնտան համերգին ականատես ենք եղել բոլորս, սակայն դա Ուեսթի միակ սպոնտան ելույթը չէր. ուղիղ կես ժամ Քանյեն զվարճացրել է «Delta Airlines» ուղևորներին ու աշխատակազմին՝ համերգ տալով հենց թռիչքի ընթացքում։ Վերջում նկարվել է երկրպագուների հետ ու ստորագրություն բաժանել։

Համարվում է բարեգործական ֆոնդի սեփականատեր

2003 թվականին Քանյեն հիմնադրել է «Kanye West Foundation» բարեգործական հիմնադրամը։ Ֆոնդը հիմնականում աջակցություն է ցուցաբերում աֆրիկական կամ լատինական ծագում ունեցող անապահով երեխաներին։

Քանյեին կես քայլ էր բաժանում պորնո-ինդուստրիայից

«W Magazine» ամսագրին Քանյեն խոտովանել է, որ նրան կես քայլ էր բաժանում իր սեփական «sextape»-ը հանրությանը ներկայացնելուց։ Ուեսթն ավելացրել է՝ «ո՞ր մի տղան չի ցանկանում նման բան անել»։

Քանյեն տառապում է Սինեստեզիայով

Սինեստեզիան նյարդաբանական ֆենոմեն է, որի առկայության դեպքում մարդը կարողանում է տեսնել բույրերը, հոտ քաշել գույներից և այլն։ Քանյեն պնդում է, որ կարողանում է տեսնել երաժշտությունը։

Ավտովթարից հետո նրա կյանքը մազից էր կախված

2002 թվականի հոկտեմբերին, ծանր աշխատանքային օրվանից հետո Քանյեն քնել էր ղեկին, ինչն էլ ավտովթարի պատճառ էր դարձել։ Քանյեն ծանր վնասվածքներ էր ստացել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքն ու ազատել հետագա խնդիրներից։

 


5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

Ինչպե՞ս է Քանյեն՝ Քիմից բաժանվելու ֆոնին…

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Քանյե Ուեսթն ու բիպոլյար խանգարումը

Քիմ Քարդաշյանը ցույց տվեց իր ամուսնական մատանին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Քանյե Ուեսթը տղամարդու հետ սիրավե՞պ ունի

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին