-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
TikTok-ը «video-sharing app» է, այն թույլ է տալիս կիսվել կարճ՝ մինչև 60 վայրկյան տևողությամբ հոլովակներով։ Շատերն այն նմանեցնում են երբեմնի Vine-ին, սակայն TikTok-ն իր թեմատիկայով շատ ավելի մեծ զարգացում է ապրում։ Այս նոր հավելվածի օգտատերերի թիվը գնալով աճում է և այն հակամարտության մեջ է մտնում ոլորտի «վետերանների» հետ։ Դե ինչ, եկեք հասկանանք, թե ինչի մասին է TikTok-ը, ինչպես է ստեղծվել և ինչ առավելություններ ունի։
Քչերը գիտեն, որ TikTok-ի ծննդավայրը Ամերիկան չէ։ Առաջին անգամ հավելված շահագործման է հանձնվել 2016 թվականին. այն կոչվում էր «Douyin»։ TikTok-ը մինչ օրս էլ այդ անվանումն է կրում Չինաստանում։ Ի դեպ, ամերիկյան ընկերությունները փորձել և փորձում են դադարեցնել չինական սոցիալական հարթակի աճը, սակայն ապարդյուն։
Սա մեծ հաջողություն է։ Համեմատության համար նշենք. Facebook-ը հիմնադրվել է 2004-ին, TikTok-ի ցուցանիշին հասնելու համար Facebook-ին շատ ավելի մեծ ժամանակ է պահանջվել:
Հավելվածի օգտատերերի գրեթե 70%-ը 16-24 տարեկան մարդիկ են։ Ստացվում է, որ TikTok-ի ողջ լսարանի ընդամենը 30%-ն է 25 տարեկանից բարձր: Շատերը լուրջ չեն մոտենում TikTok-ին երիտասարդ լսարանի պատճառով, բայց իրականում հենց սրա համար է պետք հետաքրքրվել այս հարթակով: Եթե հիշենք Facebook-ի անցած ուղին, ապա կնկատենք, որ ի սկզբանե այն հարթակ էր ուսանողների համար, եւ նրա առաջին օգտվողները զգալիորեն երիտասարդ էին, քան նրանք, ովքեր հիմա են օգտվում Facebook-ից: Նույնն է նաև Instagram-ի դեպքում։
Կրկին համեմատության համար ՝ Instagram-ը ունի 1 միլիարդ ակտիվ օգտատեր։ Եվ եթե հաշվի առնենք, թե ինչ արագությամբ է զարգանում TikTok-ը, հնարավոր է, որ այն շուտով գերազանցի Instagram-ին:
… ինչը փաստում է, որ Tiktok-ի ակտիվության մակարդակը շատ ավելի բարձր է, քան որևէ այլ սոցիալական հարթակինը: Հավելվածի օգտատերերի մոտ 34%-ն ամեն օր հրապարակում է ամենաքիչը մեկ նոր տեսանյութ։ TikTok-ն օգտատերերին տեսանելիություն է ապահովում. անգամ եթե ոչ ոք ձեզ չի հետևում, ձեր տեսանյութը կարող է մեծ տարածում գտնել: Պլատֆորմը բավականին ճշգրիտ ալգորիթմներ ունի, եւ այն ցույց է տալիս մարդկանց այն, ինչ նրանք ցանկանում են տեսնել:
TikTok-ը պատկանում է «Bytedance» մասնավոր ընկերությանը, որն հիմնադրվել է 2012 թվականին։ Ըստ փորձագիտական գնահատականների՝ ստարտափն այս պահին արժե ավելի քան 75 մլրդ դոլար: Նման բարձր արժեքը խոսում է այն մասին, որ դժվար թե սեփականատերերը TikTok-ը վաճառեն ամերիկյան ընկերություններից որևէ մեկին։
Ի սկզբանե հավելվածը գործարկվել Է Չինաստանում, հետևաբար օգտատերերի մեծ մասը հենց Չինաստանից էր։ Այժմ Tiktok-ի լսարանի հսկայական մասը կազմում են արեւելյան երկրների բնակիչները՝ հիմնականում Չինաստան եւ Հնդկաստան։ Սակայն հավելվածը մեծ տարածում է գտել նաեւ Ասիայից դուրս։ Միայն ԱՄՆ-ում հավելվածից ակտիվորեն օգտվում է ավելի քան 30 մլն մարդ, և այս թիվը գնալով աճում է։
Մոտավորապես նույնքան ժամանակ են ծախսում Facebook-ի և Instagram-ի օգտատերերը, ինչը վկայում է հավելվածի պայծառ ապագայի մասին: TikTok-ը նաև շատ հրապուրող հարթակ է, որոշ մարդիկ կարող են ժամերով կարճ տեսանյութեր նայել: Հավելվածի հիմնադիրներն ամեն ինչ արել են օգտատերերին հնարավորինս երկար հավելվածում պահելու համար. դա նրանց հաջողվել է։
Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ TikTok-ը նույն «musical.ly»-ն է, որտեղ դուք պետք է պարզապես ձեր շուրթերը հարմարեցնեք երաժշտությանը: Բանն այն է, որ 2017-ի վերջին, «Bytedance»-ը գնեց «musical.ly»-ն ավելի քան 1 միլիարդ դոլարով: Դրանից հետո երկու հավելվածները միավորվեցին, իսկ «musical.ly»-ի գործառույթների մի մասը հայտնվեց TikTok-ում: 2 հավելվածների մեջ, անշուշտ, նմանություն կա, սակայն TikTok-ում կան մեծ թվով հնչյուններ, երգեր, Ֆիլտրեր եւ հատուկ էֆեկտներ, որոնք կարող են ավելացվել ձեր տեսանյութերին: Բացի այդ լավ փնտրելու դեպքում դուք կարող եք հումորային կոնտենտից բացի ավելի հետաքրքիր ու լուրջ տեսանյութեր գտնել՝ արվեստի, բիզնեսի, կամ անձնական զարգացման մասին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո