"Այն" ֆիլմի 2-րդ մասի թողարկման օրը պաշտոնապես հաստատվել է - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

“Այն” ֆիլմի 2-րդ մասի թողարկման օրը պաշտոնապես հաստատվել է

Warner Bros.-ը պաշտոնապես հայտարարել է «Այն» ֆիլմի երկրորդ մասի թողարկման օրը՝ սեպտեմբերի 6, 2019թ.:

Դեռ մի քանի օր առաջ ՎիվառոՆյուզը հայտնել էր, որ ֆիլմի կազմն աշխատում է սցենարի վրա: Դեռ վերնագիր չունեցող այս ֆիլմը կպատմի առաջին մասում եղած երեխաների արդեն հասուն կյանքի ու այն պայքարի մասին, որ կմղեն չարի դեմ: Դեպքերը կզարգանանք առաջին ֆիլմի ժամանակից 27 տարի անց, երբ ֆիլմի արդեն չափահաս հերոսները կվերադառնան իրենց քաղաք ու կփորձեն ոչնչացնել այն: Այնուամենայնիվ, ֆիլմում կլինեն նաև ֆլեշբեքեր ու անցյալի ու ներկայի համեմատություններ:

Ֆիլմի Փենիուայս ծաղրածուին մարմնավորող Բիլ Սքարսգարդը Metro-յի հետ ունեցած զրույցում հայտնել է, որ ուզում է՝ «Այն»-ի երկրորդ մասում տեսնել իր կերպարի պատմությունը, ինչպես է նա ստեղծվել, ինչ է նա մտածում և այլն:

Ֆիլմի դերասանական կազմը և այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, ՎիվառոՆյուզը կտեղեկացնի հետագա զարգացումների մասին:


Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմերը

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

Քրիս Էվանսը, Ռոբերտ Փեթինսոնն ու այլ հայտնի դերասաններ՝ Netflix-ի նոր ֆիլմում

10 գիրք, որ 2019-ին կդառնա ֆիլմ

Հայտնի է «Այն» ֆիլմի 2-րդ մասի դերասանական կազմը

5 ֆիլմ, որ նկարահանվել է Սթիվեն Քինգի գրքերի հիման վրա

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են

Մարդիկ ծիծաղելի նկարագրություններ են տալիս հայտնի ֆիլմերին

25+ դերասան, որ անճանաչելի է մարմնավորած կերպարում (լուսանկարներ)

4 սիրված գիրք, որ գրվել է թմրադեղերի ազդեցության տակ

«Այն»: «Սարսափի արքա» Սթիվեն Քինգը շարունակում է վախեցնել ողջ աշխարհին

«Այն» ֆիլմը դարձել է ԱՄՆ-ի բոլոր ժամանակների ամենաշատ վաստակած սարսափ ֆիլմը. հնարավոր է նկարահանվի դրա երկրորդ մասը

Ովքե՞ր են սարսափ ֆիլմերի այս 10 կերպարներն իրական կյանքում

Ո՞վ է «Այն» ֆիլմի ծաղրածու Բիլ Սքարսգարդը. 10 փաստ դերասանի մասին