«Այն» ֆիլմի պատճառով իրական ծաղրածուները գտնվում են գործազրկության վտանգի տակ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Այն» ֆիլմի պատճառով իրական ծաղրածուները գտնվում են գործազրկության վտանգի տակ

Սթիվեն Քինգի “It” («Այն») գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը մեծ էկրաններին կլինի սեպտեմբերի 8-ից, բայց «Ծաղրածուների համաշխարհային ասոցացիան» արդեն մտահոգ է: Ֆիլմում երեխաներին սարսափ ներշնչողը գարշելի տեսքով ծաղրածուն է: Ըստ ասոցացիայի սա, ինչպես արդեն գուշակում եք, լավ չի անդրադառնա ծաղրածուների աշխատանքի վրա, քանի որ նրանց զավեշտալի հնարքները վայելելու փոխարեն, երեխաները կսկսեն չսիրել ծաղրածուներին ու նույնիսկ վախենալ նրանցից:

Ֆիլմին ընդառաց ասոցացիան այսպիսի հայտարարություն է հրապարակել. «Նույնիսկ ֆիլմի այդ կերպարը պիտի ընկալվի որպես երևակայական կերպար, այլ ոչ թե իրական ծաղրածու: «Սարսափի սենյակում» կարող եք նաև բժշկի հանդիպել, որն իր հետ արյունոտ շղթա է քարշ տալիս, բայց մարդիկ հասկանում են, որ դա իրական բժիշկ ՉԷ: Նա պարզապես չար կերպարի է մարմնավորում, որ մարդկանց վախեցնի: Այդ նույն կերպ մարդիկ պետք է մոտենան նաև ծաղրածուի աղավաղված կերպարին ու հասկանան, որ մարդիկ, որոնք ահարկու ծաղրածուների զգեստներ են կրում, իրական ծաղրածուներ չեն»:

Եվ իսկապես, պետք է գիտակցենք ու չմոռանանք, որ այն ուղղակի ֆիլմ է, ու որ այդ սարսափելի տեսքով ծաղրածուին մարմնավորում է գեղեցիկ ու տաղանդավոր շվեդ դերասան Բիլ Սքարսգորդը

Սթիվեն Քինգը նույնպես արտահայտվել է այս ընդհարման մասին իր թվիթերյան էջում. «Ծաղրածուները բարկացած են ինձ վրա: Ներողություն եմ խնդրում, քանի որ նրանց մեծ մասը շատ լավն են, ԲԱՅՑ… երեխաները միշտ էլ վախեցել են ծաղրածուի կերպարից: Մի հալածեք հաղորդագրություն հասցնողներին հաղորդագրությունը հասցնելու համար»: 

Մեզ մնում է դիտել այդ “Այն” ֆիլմն ու շարունակել նույն կերպով մոտենալ ծաղրածուներին… չնայած ֆիլմի թրեյլերներից հետո, թվում է՝ դա մի փոքր բարդ կլինի:


Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Սթիվեն Քինգը խոսել է «Գահերր խաղի» վերջին եթերաշրջանի օգտին

Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Եթե հայտնի գրքերն անկեղծ վերնագրեր ունենային

5 ֆիլմ-5 գիրք. Ալեն Սիմոնյան

4 հայտնի գիրք՝ հրատարակված 2018թ.-ի աշնանը

Այն, ինչ գուցե չգիտեք “Breaking Bad” սերիալի մասին

Ի՞նչ կարդալ հոկտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

Սթիվեն Քինգի նամակը… երիտասարդ Սթիվեն Քինգին

Կույս՝ հայտնի մարդկանց համաստեղություն

Book Bot. Կարդա ցանկացածդ գիրքն անվճար ու արագ

Հայտնի գրքեր, որոնք հրատարակիչները չեն ցանկացել տպագրել

Հայտնի գրողներ, որոնք նկարահանվել են ֆիլմերում