«Այն» ֆիլմի ծաղրածուին մարմնավորող դերասանի ժպիտն իրական կյանքում նույնպես վախեցնող է - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Այն» ֆիլմի ծաղրածուին մարմնավորող դերասանի ժպիտն իրական կյանքում նույնպես վախեցնող է

Բիլ Սքարսգարդ հենց այս գրավիչ շվեդն է մարմնավորում ամսվա ամենաշատ քննարկվող ֆիլմերից մեկի՝ “It”-ի («Այն») սարսափ հերոսին՝ ծաղրածու Փենիուայսին:

Օրերս 27-ամյա դերասանն այցելել է Քոնան Օբրայենի հաղորդմանն ու խոսել իր կերպարի ու ֆիլմից անպակաս իր սարսափ ներշնչող ժպիտի մասին:

«Ծիծաղելին այն է, որ մեծ եղբայրս, որը նույնպես դերասան է, կարողանում էր այդպես ժպտալ: 10 տարեկանում չգիտեմ ինչից էի ենթադրել, որ ես էլ կարող եմ դա անել: Հաճախ շապիկս գլխիս էի գցում, միայն բաց թողնում աչքերիս ու բերանիս հատվածն, այդպես ժպտում ու վախեցնում փոքր եղբորս»,- ասել է Սքարսգարդը թոքշոուի ժամանակ նախքան այդ ժպիտը ցույց տալը (0:52):

«Այն» ֆիլմի իր այդ կերպարի մասին խոսելով, դերասանն ասել է, որ քասթինգի փուլերից մեկին գնացել է ծաղրածուի շպարով՝ բարձր ու տարօրինակ կերպով ծիծաղելով. «Քանի, որ տանը մենակ չեմ բնակվում, ստիպված էի չար ծիծաղը մեքենայիս մեջ փորձել: Հետո, երբ իջա մեքենայից ու պիտի քայլեի դեպի այն շենքը, որտեղ քասթինգն անց էր կացվում, մտածեցի, որ իմ տեսքի համար ամաչելու փոխարեն ավելի լավ է Հոլիվուդով քայլեմ գլուխս բարձր ու կերպարիս մեջ մտած: Ուղղակի ծիծաղելի էր»:

Հիշեցնենք՝  «Այն» անունը կրող սարսափ ֆիլմը հիմնված է Սթիվեն Քինգի համանուն ստեղծագործության վրա ու արդեն ցուցադրվում է աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում նաև Հայաստանի, կինոթատրոններում:

 


Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմերը

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Սթիվեն Քինգը խոսել է «Գահերր խաղի» վերջին եթերաշրջանի օգտին

Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Եթե հայտնի գրքերն անկեղծ վերնագրեր ունենային

Քրիս Էվանսը, Ռոբերտ Փեթինսոնն ու այլ հայտնի դերասաններ՝ Netflix-ի նոր ֆիլմում

10 գիրք, որ 2019-ին կդառնա ֆիլմ

5 ֆիլմ-5 գիրք. Ալեն Սիմոնյան

4 հայտնի գիրք՝ հրատարակված 2018թ.-ի աշնանը

Այն, ինչ գուցե չգիտեք “Breaking Bad” սերիալի մասին

Ի՞նչ կարդալ հոկտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը