«Այն» ֆիլմը դարձել է ԱՄՆ-ի բոլոր ժամանակների ամենաշատ վաստակած սարսափ ֆիլմը. հնարավոր է նկարահանվի դրա երկրորդ մասը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Այն» ֆիլմը դարձել է ԱՄՆ-ի բոլոր ժամանակների ամենաշատ վաստակած սարսափ ֆիլմը. հնարավոր է նկարահանվի դրա երկրորդ մասը

Շնորհավորում ենք Սթիվեն Քինգի և նրա՝ երեխաներ ուտող ծաղրածուի մասին պատմող «Այն» ֆիլմի երկրպագուներին, քանի որ այս ֆիլմը ԱՄՆ-ում դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ վաստակած սարսափ ֆիլմը:

Առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում այն հավաքել է 123,4 մլն դոլար, մինչդեռ այն նկարահանելու համար ծախսվել է ընդամենը 35մլն դոլար: Չնայած սրան, համաշխարհային մասշտաբով ֆիլմը դեռ երկրորդ տեղում է. առաջին հորիզոնականը պատկանում է 1973թ.-ին թողարկված «Սատանա քշողը» ֆիլմին, որը գլոբալ կտրվածքով վաստակել է 441,3 մլն դոլար, մինչդեռ «Այն»-ը վաստակել է 417,3 մլն:

Եվս մեկ լավ նորություն հայտնենք. հնարավոր է՝ նկարահանվի «Այն»-ի երկրորդ մասը: Այս մասին ֆիլմի ռեժիսոր Էնդի Մուսքեթթին ու պրոդյուսեր Բարբարա Մուսքեթթին խոսել են Variety”-ի հետ:

«Հաստատ չեմ կարող ասել, բայց հնարավոր է, որ երկրորդ մաս նույնպես լինի: Եթե հնարավորություն ունենանք դա անելու, կցանկանանք այս անգամ ընդգծել անցյալի ու ներկայի միջև եղած սահմանն ու մի շարք ֆլեշբեքեր ընդգրկել: Հնարավոր է այնպես ստացվի, որ ներկայացնենք երեխաներին արդեն մեծ տարիքում»,- ասել է զույգը:

 


Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմերը

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

Քրիս Էվանսը, Ռոբերտ Փեթինսոնն ու այլ հայտնի դերասաններ՝ Netflix-ի նոր ֆիլմում

10 գիրք, որ 2019-ին կդառնա ֆիլմ

Հայտնի է «Այն» ֆիլմի 2-րդ մասի դերասանական կազմը

5 ֆիլմ, որ նկարահանվել է Սթիվեն Քինգի գրքերի հիման վրա

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են

Մարդիկ ծիծաղելի նկարագրություններ են տալիս հայտնի ֆիլմերին

25+ դերասան, որ անճանաչելի է մարմնավորած կերպարում (լուսանկարներ)

4 սիրված գիրք, որ գրվել է թմրադեղերի ազդեցության տակ

«Այն»: «Սարսափի արքա» Սթիվեն Քինգը շարունակում է վախեցնել ողջ աշխարհին

“Այն” ֆիլմի 2-րդ մասի թողարկման օրը պաշտոնապես հաստատվել է

Ովքե՞ր են սարսափ ֆիլմերի այս 10 կերպարներն իրական կյանքում

Ո՞վ է «Այն» ֆիլմի ծաղրածու Բիլ Սքարսգարդը. 10 փաստ դերասանի մասին