Այն, ինչ գուցե չգիտեք "Breaking Bad" սերիալի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Այն, ինչ գուցե չգիտեք “Breaking Bad” սերիալի մասին

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ վերջին ժամանակների լավագույն սերիալներից մեկի՝ “Breaking Bad”-ի մասին:

1. Այսօր անհնար է պատկերացնել “Breaking Bad” հեռուստասերիալն առանց Բրայան Քրենսթոնի, սակայն կար ժամանակ, երբ սերիալի ստեղծողների մտքով էլ չէր կարող անցնել, որ ոչ այնքան հայտնի “Malcolm in the Middle” կատակերգական սերիալի գլխավոր հերոսներից մեկը՝ Բրայան Քրենսթոնը կարող է այդքան լավ մարմնավորել Ուոլթեր Ուայթին:

Իրականում AMC կինոընկերությունը ցանկանում էր Ուայթի դերում տեսնել աստղի և դիտարկում էր Մեթյու Բրոդերիկի կամ Ջոն Կյուսակի թեկնածությունը:

«Մենք ցանկանում էինք նախագծում տեսնել այնպիսի մեկին, որը և՛ դրամատիկ է, և՛ միևնույն ժամանակ վախ ներշնչող, բայց ներսում բարի է և մարդասեր, քանի որ ցանկանում էինք, որ երբ նա մահանա, մարդիկ իրենց վատ զգան»– ասել է սերիալի սցենարիտ և ռեժիսոր Վինս Գիլիգանը:

2. Սցենարի հեղինակները մտադրվել էին առաջին եթերաշրջանի վերջում սպանել Ահարոն Փոլի կերպարին՝ Ջեսի Փինքմանին, սակայն Փոլի խաղն այնքան է տպավորում նրանց, որ վերջիններս մտափոխվում են և սցենարի մեջ լուրջ փոփոխություններ են մտցնում:

«Բոլորը գիտեին, որ Փոլը ֆանտաստիկ դերասան է և նրա հետ աշխատելը մեծ հաճույք է , և Ջեսիին սպանելը մեծ սխալ կլիներ», -ասել է Գիլիգանը:

3. Կապույտ մեթամֆետամինը, որը սերիալում ծխում և պատրաստում են հերոսներն իրականում կապույտ գույնով ներկված սառնաշաքարի կտորներ են:

4. Բրայան Քրենսթոնի կերպարը՝ Ուոլթեր Ուայթը հանցագործ աշխարհում հայտնի է Հայզենբերգ մականունով: Մականունը առաջացել է 1932 թ. Նոբելյան մրցանակի առաջադրված ֆիզիկոս Վերներ Կարլ  Հայզեբներգի անունից:

5. Ուոլթեր կրտսերին մարմնավորող Ար-Ջեյ Միթն իրականում էլ է անդամալույծ:

6. Դերասաններն աշխատել են իսկական քիմիայի դասախոսների հետ, որոնք նրանց սովորեցրել են մեթամֆետամին պատրաստել:

8. 2014 թ. “Breaking Bad”-ը որպես «Ամենաբարձր ցուցանիշն ունեցող սերիալ» ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում: Հիշեցնենք, որ այն MetaCritic-ում 100 բալից 99-ը հավաքեց:

9. “Breaking Bad”-ը 62 էպիզոդից է բաղկացած: Պարբերական աղյուսակում 62-րդ համարի տակ սամարիում քիմիական տարրն է, որն օգտագործվում է քաղցկեղի բուժման մեջ:

“Breaking Bad”-ի 5-րդ եթերաշրջանի էպիզոդներից մեկը նվիրված է սերիալի երկրպագու Քևին Կորդասկոյի հիշատակին, որը 2013 թ. մահացավ քաղցկեղից: Մահանալուց առաջ Քևինը հանդիպել է սերիալի անձնակազմի և դերասանների հետ, որոնք առաջարկել էին տղային կարդալ սերիալի սցենարը և ծանոթանալ ավարտին, սակայն Քևինը չի համաձայնվել, պատճառաբանելով, որ գուցե չկարողանա գաղտնի պահել այն:

10. Սթիվեն Քինգը գովեստի խոսքեր է ասել սերիալի հասցեին և նշել, որ այն ամենալավ սցենարն ունեցող հեռուստասերիալն է:

11. “Breaking Bad”-ի վրա աշխատել են “The Walking Dead” սերիալի դիմահարդարները: Արդյունքում ստեղծվել է Գուստավո Ֆրինգի կերպարը: Շատ կինոքննադատներ նշել են, որ այդ տեսարանը հեռուստատեսությամբ ցուցադրված լավագույն տեսարաններից մեկն է:

12. Երկրորդ եթերաշրջանում Աննա Գանի կերպարը՝ Սքայլեր Ուայթը սցենարով հղի է, սակայն ռեժիսորները նկարահանել են նրա քրոջ՝ Մարիի (Բեթսի Բրանդթ) փորը, քանի որ դերասանուհին իրական կյանքում հղի էր:

13. Ի սկզբանե սերիալի նկարահանումները անց էին կացվում Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ շրջանում, սակայն ավելի ուշ տեղափոխվեցին Ալբուկերկե, որտեղ հարկային արտոնություններ կան:

14. Սերիալի վերջին եթերաշրջանի վերջին էպիզոդը դիտել է ավելի քան 10, 5 000 000 մարդ, ինչը  կաբելային հեռուստատեսության համար ռեկորդային ցուցանիշ է:

15. Նկատե՞լ եք, որ վերնագրերում և անուններում օգտագործվում են Պարբերական աղյուսակի քիմիական տարրերը…

…իսկ բացման վերնագրում ցուցադրվում է մեթամֆետամինի բանաձևը՝ C10 H15 N:

16. 2007-2008 թթ. սկսվում է Գրողների գիլդիայի գործադուլը, որը խոչընդոտում է սերիալի նկարահանումներին և Գիլիգանը ստիպված է լինում կրճատել 1-ին եթերաշրջանի էպիզոդների թիվը 9-ից՝ 7-ի:

17. Սերիալը նոմինացվել է ավելի քան 350 անվանարկագերում և արժանացել է 137 մրցանակի, այդ թվում 13 անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի, իսկ 2014թ.՝ «Ոսկե գլոբուսի»:

Բրայան Քրենսթոնը 4 անգամ, իսկ Ահարոն Փոլը 3 անգամ արժանացել են «Էմմի» մրցանակի համապատասխանաբար «Լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում:

 

Տես նաև՝ Կրիմինալ սերիալներ


Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Սթիվեն Քինգը խոսել է «Գահերր խաղի» վերջին եթերաշրջանի օգտին

Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Եթե հայտնի գրքերն անկեղծ վերնագրեր ունենային

“Breaking Bad”-ը վերադառնում է

5 ֆիլմ-5 գիրք. Ալեն Սիմոնյան

4 հայտնի գիրք՝ հրատարակված 2018թ.-ի աշնանը

“Breaking Bad”-ի ռեժիսոր Վինս Գիլիգանը սերիալի հիման վրա ֆիլմ կնկարահանի

Ի՞նչ կարդալ հոկտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

“Breaking Bad” հեռուստասերիալի աստղ Ահարոն Փոլին կտեսնենք “Westworld”-ի նոր եթերաշրջանում

Սթիվեն Քինգի նամակը… երիտասարդ Սթիվեն Քինգին

Կույս՝ հայտնի մարդկանց համաստեղություն

Book Bot. Կարդա ցանկացածդ գիրքն անվճար ու արագ