fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

Այսօր օսկարակիր դերասան Գերի Օլդմենը նշում է իր 61 ամյակը և այդ կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում նրա մասին փաստեր:

1. Գերի Լեոնարդ Օլդմենը ծնվել է 1958 թ. մարտի 21-ին, Լոնդոնում՝ Քեթլին Չերիթոնի և Լեոնարդ Բերթրանի ընտանիքում:
Օլդմենի հայրը նավաստի էր և ալկոհոլային կախվածություն ուներ, որն այնքան ուժեղ էր, որ Լեոնարդը լքում է կնոջն ու 7-ամյա Գերիին:

2. 16 տարեկանում Գերին դադարում է դպրոց հաճախել և աշխատանքի է անցնում սպորտային մի խանութում:

3. Կինեմատոգրաֆի հանդեպ սերն իր մեջ Գերին բացահայտում է Մալքոլմ ՄաքԴաուելի  “The Raging Moon” ֆիլմը դիտելուց հետո:

Օլդմենը երգում էր, դաշնամուր նվագում, սակայն այդ ֆիլմը փոխում է նրա՝ ապագայի մասին բոլոր պատկերացումները: Վերջինս այնքան է ցնցում Գերիին, որ նա դերասանությամբ զբաղվելու որոշում է կայացնում: «Նայում էի Մալքոլմին և ապշում նրա խաղով, ինչ-որ բան էր ներսումս տեղի ունենում, և ես ինքս ինձ ասացի, որ ցանկանում եմ անել այն, ինչ նա է անում»,-խոստովանել է Գերի Օլդմենը:

4. Օլդմենը կրթություն է ստացել Գրինվիչի “Young People’s” թատրոնում, որի թիրախը երիտասարդ լսարանն է: 70-ականներին Գերին այնտեղ էր սովորում, միևնույն ժամանակ որպես դռնապան աշխատում էր թատրոնում, ինչպես նաև կոշիկներ վաճառում: 1979 թ. նա ավարտում է “Rose Bruford”-ի քոլեջը. քոլեջում ուսում ստանալու համար Գերին կրթաթոշակի է արժանացել:

Ավելի ուշ նա դիմում է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, սակայն նրան խորհուրդ են տալիս փորձել մյուս տարի, իսկ ավելի ուշ խորհուրդ են տալիս ապրուստի միջոցներ վաստակելու համար այլ մասնագիտություն ընտրել, պատճառաբանելով որ դերասանությունն իր համար չէ: Գերին իհարկե ոչ ոքի չի լսում և պայքարում է իր երազանքի համար:

5. Գերիի դեբյուտը տեղի է ունենում 1979 թ. “Dick Whittington and His Cat” ներկայացումով, իսկ առաջին ֆիլմը, որում նա նկարահանվում է 1982 թ. “Remembrance” ֆիլմն է, թեպետ Օլդմենին մեծ ճանաչում է բերում 1984 թ. “Meantime” ֆիլմը, որտեղ նրա խաղընկերն է Թիմ Ռոթը:

Թեև Օլդմենի ամենահիշվող և վառ կերպարներից մեկը Ալեքս Քոքսի “Sid and Nancy” ֆիլմում Սիդ Վիշեսի դերն է, այնուամենայնիվ, Օլդմենը միանգամից չէ համաձայնվել այս դերին: Ասում են, որ ռեժիսորը մի քանի անգամ համոզել է նրան և Օլդմենը միայն երրորդ փորձից է տվել իր համաձայնությունը: Պարզվում է՝ Քոքսը նրան խոշոր գումար է առաջարկել:

Քանի որ Սիդի կերպարի համար պահանջվում էր, որ Օլդմենը նիհարի, նա գնում է այդ քայլին, սակայն արդյունքում այնքան է նիհարում, որ հիվանդանոցում է հայտնվում: Ասում են՝ ոչինչ հենց այնպես չի լինում: Premiere ամսագրի կողմից Գարիի դերասանական խաղն ընդգրկվում է «Բոլոր ժամանակների 100 լավագույն դերակատարումների» շարքին. այն 62-րդ հորիզոնականում է, իսկ Uncut ամսագիրը նրան 8-րդ հորիզոնակն է շնորհել՝ դասելով «Ռոքնռոլի 10 լավագույն աստղերի» շարքին:

6. 1992 թ. էկրաններ է բարձրացել Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի “Dracula” ֆիլմը: Դրակուլայի ձայնով ավելի ճշմարտանման խոսելու համար Օլդմենը դիմել էր երաժշտության ուսուցչի օգնությանը: Արդյունքում ստացվել էր այն, ինչ ստացվել էր: Այս դերի շնորհիվ նա առաջադրվեց «Գիտական ֆանտաստիկայի, ֆենթեզիի և սարսափ ֆիլմերի ակադեմիայի» կողմից շնորհվող մրցանակի:

7. 1993 թ. Գերի Օլդմենը Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամն էր:

8. 1994 թ. էկրաններ է բարձրանում Բերնարդ Ռոուզի “Immortal Beloved” ֆիլմը՝ սիրո, երաժշտության, կախվածության, խելագարության մասին, այն պատմում էր Լյուդվիգ վան Բեթhովենի կյանքի ու սիրո պատմությունը: Այստեղ Օլդմենի խաղընկերուհին է Իզաբելլա Ռոսսելլինին: Օլդմենն օրական 5 ժամ դաշնամուր էր պարապում, որ ինքնուրույն կատարի ստեղծագործությունները:

Նույն թվականին էկրաններ է բարձրանում Լյուկ Բեսոնի “Leon” ֆիլմը, որտեղ նրա խաղընկերներն են Ժան Ռենոն և Նատալի Փորտմանը:

9. Օլդմենի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմը Վոլվգանգ Պետերսոնի “Air Force One” կինոնկարն է, որտեղ նրա խաղընկերն է Հարիսոն Ֆորդը: Ֆորդն Օլդմենին անվանել է «Սարսափազդու Գերի»(Scary Gary) և խոստովանել, որ Իվան Կորշունովի դերում նա անփոխարինելի է, և որ Օլդմենը նրա ամենասիրելի «թշնամին» է:

10. 1997 թ. էկրաններ է բարձրանում “Nil by Mouth” ֆիլմը, որի և՛ սցենարիստը, և՛ ռեժիսորը, և՛ համապրոդյուսերը Գերին է: Ֆիլմն արժանացել է  BAFTA մրցանակի՝ «Լավագույն սցենար» և «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգերում:

11. 2001 թ. Օլդմենին տեսնում ենք սիրված “Friends” հումորային հեռուստասերիալի (սիթքոմ) երկու էպիզոդներում, որի համար նա առաջադրվել է Էմմի մրցանակի:

Նույն թվականին Էնթոնի Հոփքինսի հետ նկարահանվել է Ռիդլի Սքոթի “Hannibal” ֆիլմում, որտեղ դերասանը հանդես էր գալիս Հանիբալ Լեկտորի ոխերիմ թշնամու դերում:

12. 2004 թ. Օլդմենն էկրաններին է հայտնվում Հարի Փոթերի կնքահոր՝ Սիրիուս Բլեյքի դերով (): Ասում են, որ Օլդմենն ու Դենիել Ռեդքլիֆն այդ շրջանում շատ մտերիմ էին:Մեկ տարի անց՝ 2005 թ. Օլդմենը նկարահանվում է Քրիստոֆեր Նոլանի “Batman Begins” ֆիմում և այս անգամ դրական հերոսի կերպարում, ինչը մի փոքր տարօրինակ էր, քանի որ Օլդմենն ասես բացասական կերպարների համար ծնված լինի:

13. Դերասանի մասնակցությամբ ֆիլմերից պետք է նշել նաև 2011 թ. “Tinker Tailor Soldier Spy” -ը, որի շնորհիվ Օլդմենը՝ «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվում է Օսկար և BAFTA մրցանակների: Ավելի քան 30 տարվա կինոկարիերայի ընթացքում սա դերասանի՝ Օսկարի առաջադրման առաջին դեպքն էր:

14. “State of Grace” ֆիլմի նկարահանումների ժամանակ Օլդմենը ծանոթանում է Ումա Թուրմանի հետ և 1990 թ. նրանք ամուսնանում են, սակայն այս երկուսի միությունը երկար տարիների կյանք չի ունենում. երկու տարի անց նրանք բաժանվում են:


Ավելի ուշ խոսակցություններ էին պտտվում, որ Գերին և Իզաբելլա Ռոսսելլինիին է սիրահետում, ասում էին անգամ, որ 1994 թ. նրանք գաղտնի նշանադրվել են, սակայն նրանց միությունն էլ երկար չի տևում:

1997-2001 թ. Օլդմենն ամուսնացած է եղել Դոնյա Ֆիորենտինոյի հետ: Այս միությունից Օլդմենը երկու երեխա ունի:
2008 թ. Օլդմենն ամուսնանում է անգլիացի դերասանուհի և երգչուհի Ալեքսանդրա Էդենբորոյի հետ, սակայն 2015 թ. նրանք էլ են ամուսնալուծվում:

15. 2018 թ. հաջողակ տարի էր Գերի Օլդմենի համար: Նրա մասնակցությամբ “Darkest Hour” ֆիլմը մի քանի հեղինակավոր մրցանակների արժանացավ, իսկ Գերիին՝«Լավագույն դերասան» անվանակարգում շնորհվեց «Ոսկե գլոբուս» և Օսկար:

 

տես նաև՝Գերի Օլդմեն. օսկարակիր դերասանի 5 լավագույն ֆիլմերը


Դիտել հուլիսին կինոթատրոնում

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.

Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

Բրունո Գանցի լավագույն 5 ֆիլմերը

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Հակավալենտինյան թեմայով ֆիլմեր

5 հայտնի բուսակեր

Կինոյի պատմության ամենախճճված սյուժեով ֆիլմերը [մաս 1]

Իրական սեր և սեքս. 5 ֆիլմ

Ռիդլի Սքոթի 5 լավագույն ֆիլմերը

Ռիդլի Սքոթն աշխատում է «Գլադիատորի» շարունակության վրա

Հայտնի մարդկանց արխիվային լուսանկարները

Հաջողակ դերեր, որ դերասանները մերժել են ու զղջացել (մաս 1)