Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այսօր իր 34 ամյակն է նշում բրիտանացի սիրված դերասանուհի Քիրա Նայթլին, և այդ կապակցությամբ ձեզ ենք առաջարկում ծանոթանալ նրա մասին այս մի քանի փաստին:
1. Քիրա Քրիստինա Նայթլին ծնվել է 1985 թ. մարտի 26-ին Թեդինգտոնում, Լոնդոն, Մեծ Բրիտանիա: Աղջկա մայրը՝ Շեռման Մակդոնալդը դերասանուհի և թատերերգու է: Շեռմանը ծագումով շոտլանդացի և ուելսացի է: Դերասանուհու հայրը՝ Ուիլ Նայթլին անգլիական հեռուստատեսության և թատրոնի դերասան է: Նա նաև Լոնդոնի Half Moon թատրոնի համահիմնադիրներից է: Քիրան ունի նաև մեկ ավագ եղբայր:
2.Ծնողներն աղջկան անվանել էլ ռուս չմշկող Քիրա Իվանովայի անունով, բայց ծննդականում սխալմունք է տեղի ունեցել և Kira-ի փոխարեն նրան տվել են Keira անունը:
3. Քիրան հաճախել է Stanley Junior School (Սթենլիի կրտսեր դպրոց ), այունուհետև՝ Թեդինգտոնի դպրոց և Esher College (Ռիչմոնդի Էշեռ դպրոց): Փոքր ժամանակ Քիրայի մոտ դիսլեքսիա է հայտնաբերվել, սակայն, նա մեկ է լավ էր սովորում դպրոցում: Դերասանուհին խոստովանում է, որ մինչ օրս էլ հիվանդությունը չի նահանջել:
*Բոլոր նրանց համար, որոնք չգիտեն հիվանդության մասին, նշենք, որ այն ուղեկցվում է կարդալու դժվարությամբ, թեև ինտելեկտին չի սպառնում և չի խոչընդոտում մարդկանց հաջողությունների հասնել:
4. Հենց ծնողների՝ արվեստին այդքան մոտ լինելն էլ կանխորոշեց աղջկա ապագա կարիերան: Դեռ մանկուց Քիրան շատ էր սիրում դերասանություն անել և արդեն 6 տարեկանում ձեռք է բերում իր առաջին անձնական գործակալին, որը նրան դերասանի վարպետություն էր սովորեցնում և խորհուրդներ տալիս:
Esher դպրոցում սովորելու ժամանակահատվածը համընկավ Քիրայի՝ արվեստով, պատմությամբ ու և անգլիական գրականությամբ հետաքրքրվելու շրջանի հետ և Քիրան թողեց քոլեջն ու իրեն ամբողջովին դերասանությանը նվիրեց:
Կամքի ուժի և համառության արդյունքում արդեն շատ շուտով Քիրան աշխատում էր հեռուստատեսությունում և հանդես գալիս փոքրիկ դերերով: Դերասանուհու առաջին դերը՝ 1993 թ. “Little Girl in Royal Celebration” հեռուստատեսային դերն է:
1996 թ. նա նկարահանվում է “The Treasure Seekers” ֆիլմում, իսկ ավելի ուշ՝ “Oliver Twist” մինի-սերիալում:
Նույն թվականին էկրաններ է բարձրանում դերասանուհու մասնակցությամբ “Star Wars Episode I: The Phantom Menace” ֆիլմը: Այստեղ երիտասարդ Քիրան փայլում է իր ամբողջ հմայքով:
Հետաքրքիր է, որ Քիրայի հետ ֆիլմում նկարահանվել է նաև Նատալի Փորթմանը, և դիմահարդարման արդյունքում երկու դերասանուհիներն այնքան են նմանվել միմյանց, որ թե՛ Նատալիի,թե՛ Քիրայի մայրը չեն ճանաչել աղջիկներին:
5. Քիրայի առաջին մեծ դերը 2001 թ. “Princess of Thieves” ֆիլմն է, որում նա մարմնավորում է Ռոբին Հուդի դստերը: Այս դերն այնքանով էր հատկանշական դերասանուհու համար, որ Քիրան ստիպված եղավ երկար ժամանակ ձիավարություն, սուսերամարտ և կրակել սովորել:
Ֆիլմի նկարահանումների ընթացքում Քիրան հանդիպում է իր առաջին լուրջ սիրուն՝ դերասան Դել Սինոթին: Երկու տարի հետո՝ 2003 թ. նրանք բաժանվում են:
Առաջին կարևոր ֆիլմերից է նաև “The Hole” ֆիլմը: 15-ամյա Նայթլին այս ֆիլմում կիսամերկ է հանդես գալիս: Ավելի ուշ ֆիլմի ռեժիսորը՝ Նիքը Քիրայի մասին ասել է. «Նա երիտասարդ Ջուլիա Քրիսթին է»:
6. Այդ շրջանում Քիրան շատ ակտիվ դերասանական գործունեությամբ էր զբաղվում, բայց ավելի ուշ դադար է տալիս և վերադառնում է Էշեռի դպրոց՝ ուսումը շարունակելու, սակայն, երբ “Doctor Zhivago” մինի-սերիալում նկարահանվելու առաջարկ է ստանում, առանց երկար-բարակ կասկածելու համաձայնվում է դրան, նորից ստվերում թողնելով քոլեջը:
2002 թ. էկրաններ է բարձրանում Քիրայի հաջորդ լուրջ դերը՝ “Pure“, իսկ ավելի ուշ՝ “Bend It Like Beckham” ֆիլմը՝ կանացի ընկերության և ֆուտբոլի մասին: Ֆիլմն ամերիկյան վարձույթում հավաքել է 32 000 000, իսկ բիտանականում՝ 18 000 000 դոլար: Այս ֆիլմի շնորհիվ նա ոչ միայն համաշխարհային ճանաչում է ձեռք բերում, այլև՝ նոր ու բազմապիսի դերերի առաջարկներ է ստանում: Բացի այդ այս ֆիլմն առաջինն էր, որը ցուցադրվեց Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությամբ 2010 թ., երբ Կորեան և Մեծ Բրիտանիան նշում էին իրենց դիվանագիտական հարաբերությունների 10 ամյակը:
7. Մեկ տարի անց՝ 2003 թ. էկրաններ է բարձրանում երկրպագուների մեծ, շատ մեծ բանակ ունեցող “Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” ֆիլմը, որտեղ Քիրային գլխավոր դերերից մեկն էին հատկացրել: Այստեղ նրա խաղընկերներն են Ջոնի Դեփը, Օրլանդո Բլումը և Ջեֆրի Ռաշը: Սա 2003 թ. ամենաաղմկահարույց ֆիլմն էր:
8. Այնուհետև էկրաններ է բարձրանում “Love Actually” կինոնկարը: Այստեղ Քիրայի խաղընկերներն են Հյու Գրանտը, Բիլ Նային, Լիամ Նիսոնը, դերասանուհու մանկական կուռք Էմմա Թոմփսոնը և շատ ու շատ սիրված դերասան-դերասանուհիներ:
Արդեն 2004 թ. Քիրային տեսնում էինք “King Arthur” ֆիլմում: Այստեղ նրա խաղընկերներն են Քլայվ Օուենն ու Մադս Միկելսենը: Թեպետ Քիրան օր ու գիշեր մարզվում էր ֆիլմում իրեն արդարացնելու նպատակով, այնուամենայնիվ քննադատները գթասիրտ չգտնվեցին աղջկա հանդեպ:
10. 2007 թ. էկրաններ բարձրացավ Ջո Ռայթի “Atonement” ֆիլմը, որը Քիրային նոմինացրեց «Ոսկե Գլոբուսի» և BAFTA մրցանակների:
Ֆիլմի հիմքում է Յեն ՄաքՅուենի 2001 թ. համանուն գիրքը: Քիրայի խաղընկերն է այստեղ Ջեյմս ՄքԷվոյը:
11. Նույն թվականին Քիրան Forbes ամսագրի կողմից հռչակվեց տարվա ամենահարուստ դերասանուհիներից մեկը, իսկ ավելի ուշ ընդգրկվեց նաև Forbes-ի՝ «2007 թ. 100 ամենահզոր հայտնիների» ցանկում:
13. Ավելի ուշ էկրաններ են բարձրանում Քիրայի մասնակցությամբ “The Duchess”, “Last Night”, “Never Let Me Go”, “London Boulevard”, “A Dangerous Method”, “Seeking a Friend for the End of the World” ֆիլմերը, իսկ 2012 թ.՝ Ջո Ռայթի “Anna Karenina” ֆիլմը, իսկ էլ ավելի ուշ՝ Քիրան նկարահանվում է Բենեդիկտ Քամբերբաչի հետ “The Imitation Game” ֆիլմում, որն արժանանում է Օսկարի՝ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում: Սա դերասանների երկրորդ համագործակցությունն է. հիշեցնենք, որ Բենեդիկտը փոքր դերով հանդես է եկել “Atonement” ֆիլմում:
14. Քիրայի վերջին ժամանակների հայտնի գործերից են “Collateral Beauty”, “Colette”, “Berlin, I Love You” ֆիլմերը:
Հիշեցնենք, որ դերասանուհու նոր՝ “The Aftermath” ֆիլմը կորող եք դիտել ապրիլի 25-ից մեծ էկրանին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո