fbpx

Այն, ինչ պետք է իմանալ Սիցիլիայի մասին

Այս տարի Սիցիլիան ամենապոպուլյար տուրիստական ուղղություններից մեկն է: Շատերը չգիտեն, սակայն, որ կղզին հարուստ, շատ հարուստ պատմություն ունի: Սիցիլիայի մշակույթը՝ սննդից նորաձևություն և արվեստ տարիներ շարունակ զարգացել և կատարելագործվել է և այսօր այն հազարավոր զբոսաշրջիկների է գերում իր հարուստ տեսքով և բազմազանությամբ:

Ահա մի քանի կարևոր փաստ Սիցիլիայի մասին:

1.  Սիցիլիան Իտալիայի ամենամեծ մարզն է:

Սիցիլիայի գլխավոր և նշանակությամբ ամենակարևոր քաղաքը Պալերմոն է, որը գտնվում է Սիցիլիայի հյուսիսային մասում:

Հյուսիս-արևելքում է գտնվում Տաորմինա ծովափնյա քաղաքը, հարավային մասում Ագրիջենտո և Շաքքա քաղաքները: Ինչպես նաև պետք չէ մոռանալ Չեֆալու և Նոտո կոմունաների մասին:

Ի դեպ Ագրիջենտոն պաշտպանված է որպես Համաշխարհային ժառանգության տարածք:

Ի տարբերություն Հռոմի և Միլանի Սիցիլիայում հանգիստն այնքան էլ շատ գումար ձեզնից չի պահանջի:

Կղզին երկրի ամենաաղքատ շրջաններից մեկն է: Գործազրկության մակարդակն այստեղ բարձր է, իսկ աշխատավարձը՝ ցածր:

2. 2015 թ. հեղինակավոր Forbes ամսագիրը Սիցիլիան ճանաչեց Եվրոպայի՝ փողոցային սննդի, իսկ 2018 թ.՝ Իտալիայի մշակութային մայրաքաղաք: Եթե հայտնվեք Սիցիլիայում՝ բաց չթողնե՛ք Արանչինի (Arancini ) դելիկատեսը, որը պատրաստվում է մսով և բրինձով, ինչպես նաև Սֆինչիոնե (Sfincione) կամ Սֆինչինի (Sfinciuni) սիցիլիական պիցցան՝ լոլիկով, պանրով, սոխով և անձրուկով:

Բացի այդ պետք չէ մոռանալ իտալական անմահական պաստայի, ինչպես նաև ծովամթերքի մասին:

Ի դեպ Եվրոպայի ամենահին պաղպաղակի սրճարանը բացվել է 1686 թ. Փարիզում սիցիլիացի խոհարար Ֆրանչեսկո Պրոկոպիո Չուտոյի կողմից: Այն կոչվում է Café Le Procope:

3. Սիցիլիայում է գտնվում Իտալիայի ամենամեծ թատրոնը՝ Մասիմոն, որը կառուցվել է 1897 թ. Պալերմոյում և այն կա նաև Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հանրահայտ «Կնքահայրը» (“The Godfather”) ֆիլմի երրորդ  մասում:

Ի դեպ՝ Սիցիլիայի մասին խոսելիս, շատերս ակամայից պատկերացնում ենք իտալական մաֆիան: Լեգենդի համաձայն «մաֆիա» բառը ծնվել է հենց Իտալիայում: Այն ծագել է  “Morte Alla Francia, Italia Anela” արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «Կեցցե՛ Իտալիան, մահ ֆրանսիացիներին»:
Սա իտալացիների կարգախոսն էր այն ժամանակ, երբ նրանք հակամարտում էին ֆրանսիացիների դեմ 1282 թ.:

Հռչակավոր Cosa Nostra խմբավորումը ծնվել է Իտալիայում՝ 4,5 դար հետո և ամբողջ աշխարհին հայտնի էր իր դաժանությամբ և հզորությամբ:

Սալեմի քաղաքում կա թանգարան, որը  վկայում է իտալական մաֆիայի մասին: Ասում են, որ թանգարանը մեծ ազդեցություն է թողնում այցելուների վրա և զգայուն մարդկանց խորհուրդ չի տրվում ոտք դնել այնտեղ: Թանգարանի ցուցանմուշների մեջ հիմնական շեշտը դրված է ոչ թե հանցագործների, այլև՝ նրանց հանցագործությունների վրա:

4. Սիցիլերենի առաջացման առանձնահատկությունը նրանում է, որ ի տարբերություն մյուս Ռոմանական լեզուների այն լոկալ լատիներենի զարգացման արդյունք է, սակայն անգամ Սիցիլիայում այն պաշտոնական լեզու չի համարվում: Սիցիլիայում հողորդակցվում են տարբեր լեզուներով և իտալերենից ու սիցիլերենից զատ այնտեղ խոսում են ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն և ռումիներեն:

5. Սիցիլիայի 4/5-րդ մասը բլուրներ և լեռներ են:
Իր բերրիության շնորհիվ գյուղական հատվածի մեծ մասը տարիներ շարունակ մշակվել է և ծառայել իր նպատակին:

6. Սիցիլիայի տարածքը 9927 քառակուսի մղոն է, իսկ բնակչությունը կազմում է մոտ 5 000 000 մարդ:
Եթե ցանկանում եք արևելքից արևմուտք ուղևորվել՝ պատրաստ եղեք ուղևորության վրա 3,5 ժամ ծախսել, իսկ հարավից հյուսիս ուղևորությունը ձեզնից 2,5 ժամ կպահանջի:

7. Սիցիլիան շրջապատված է Տիրենյան, Միջերկրական և Հոնիական ծովերով:

Դրանք դարեր շարունակ Եվրոպայի և Հարավային Աֆրիկայի համար ռազմավարական հետաքրքրություն էր ներկայացրել:

8. Մարդկության պատմության ողջ ընթացքում Սիցիլիան շատ անուններ է ծնունդ տվել: Դրանց թվում է Արքիմեդեսը, Դոմենիկո Դոլչեն (Dolce and Gabbana նորաձևության տուն), ինչպես նաև երաժիշտ և կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին:

9. Կղզին եղել է շատ ու շատ հին քաղաքակրթությունների տիրապետության տակ:

Հայտնի հռոմեական, իսլամական, բյուզանդական ցեղախմբերը, ինչպես նաև վանդալները տարիներ շարունակ իշխել են կղզում:

10. Սիցիլիայում է գտնվում Եվրոպայի ամենամեծ գործող հրաբուխը՝ Էտնան:

11. Բոլորիս էլ հայտնի է Հունական դիցաբանությունը անդունդի և ծովի Աստծո դստեր մասին: Պոսեյդոնը սիրահարված է եղել աղջկան, իսկ Աթենաս աստվածուհին վերածել է աղջկան առյուծի դեմքով հրեշի, որի մազերի փոխարեն օձեր էին, իսկ աչքերի փոխարեն քարեր: Ժամանակի ընթացքում Մեդուզայի կերպարը դարձել է ոչ միայն կերամիկայից պատրաստված հանրամատչելի հուշանվեր, այլև՝ Սիցիլիայի խորհրդանիշ:

 

 

Աղբյուր՝ wmagazine, essentialitaly 


2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

Ռիհաննան դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

Այն, ինչ գուցե չգիտեք Զեմֆիրայի մասին

2018թ.-ի ամենահարուստ ամերիկյան աստղերն ըստ FORBES-ի

2018թ.-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող մոդելների ցանկը ըստ FORBES-ի

2018-ի՝ աշխարհի ամենաշատ վարձատրվող երաժիշտներն ըստ Forbes-ի

2018-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող երիտասարդ աստղերը ըստ Forbes-ի

2018թ.-ի ամենաշատ վարձատրվող երգչուհիներն ըստ Forbes-ի

Մայքլ Ջեքսոնի բաճկոնը վաճառվել է մոտ 300 000 դոլարով

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ մահացած անձանց ցանկը

Ամենաշատ վարձատրվող հեռուստադերասաններն ըստ Forbes-ի

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերներն ըստ Forbes-ի

Forbes-ը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը