Այն, ինչ պետք է իմանալ «Լավագույն դերասան» անվանակարգում Օսկարի արժանացած Ռամի Մալեքի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Այն, ինչ պետք է իմանալ «Լավագույն դերասան» անվանակարգում Օսկարի արժանացած Ռամի Մալեքի մասին

Այս նյութի հերոսն է «Լավագույն դերասան» անվանակարգում Օսկարի արժանացած պարոն Ռոբոտը, կամ նույն ինքը՝ Ռամի Մալեքը:

Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ դերասանի մասին:

Ռամի Մալեքը ծնվել է 1981 թ. մայիսի 12-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա: Ռամին եգիպտացու և հույնի խառնուրդ է: Նրա ծնողները ԱՄՆ էին գաղթել Եգիպտոսից: Ռամիի հայրը եգիպտացի է և Կահիրեում երկար ժամանակ որպես գիդ էր աշխատում, իսկ մայրը՝ հունա-եգիպտական ծագում ունի և նա էլ որպես հաշվապահ էր աշխատում: Տղայի ծնողները ոչ մի կապ չունեն արվեստի հետ և գուցե դրանով էլ պայմանավորված  միշտ դեմ են եղել, որ Ռամին դերասանությամբ զբաղվի, բայց Մալեքը ցանկանում էր գրավել Հոլիվուդը և նա դա արեց:

Ռամին տան միակ զավակը չէ: Նա երկվորյակ եղբայր ունի, որից 4 րոպեով փոքր է, և ունի նաև մեծ քույր: Ռամիի եղբայրն ուսուցիչ է, իսկ քույրը՝ բժիշկ: Նրանք բոլորն էլ դաստիարակվել են Ղպտի ուղղափառ եկեղեցու օրենքներով. ընտանիքի հայրը եգիպտացի քրիստոնյա է, կամ նույն ինքը՝ ղպտի: Գիտեի՞ք, որ ղպտիները Եգիպտոսի բնակչության 10 տոկոսն են կազմում:

Մինչև չորս տարեկանը Ռամին արաբերեն էր խոսում, այժմ դերասանը խոստովանում է, որ շատ վատ է տիրապետում լեզվին: Ռամին շատ փոքր էր, երբ ծնողները տեղափոխվում են Ամերիկա ապրելու և աշխատելու: Այստեղ՝ Կալիֆոռնիա նահանգի, Շերման Օաքս շրջանում Ռամին հաճախում է Նոտր Դամի միջնակարգ դպրոց (“Notre Dame High School”), որն ավարտում է 1999 թ.:

Իսկ դուք գիտեի՞ք, որ Ռամիի համադասարանցին է եղել դերասանուի Ռեյչել Բիլսոնը՝ հայտնի “The O.C.” սերիալով: Սա դեռ ամենը չէ. “Spider-Man”ֆիլմի աստղ Քրիստեն Դանսթը ևս Ռամիի հետ միևնույն դպրոցում է սովորել: Քրիստենը մի տարի փոքր է Մելեկ եղբայրներից ուստի նրանք տարբեր դասարաններում էին սովորում, բայց դերասանուհին խոստովանել է, որ Մալեքն իր «ամենամեծ գայթակղությունն էր»: Այս երկուսը միևնույն երաժշտական թատրոնն էին հաճախում:

Դպրոցն ավարտելուց հետո Մալեքն ընդունվում է Էվանսվիլի համալսարան (“University of Evansville”) ՝ Էվանսվիլ քաղաք, Ինդիանա նահանգ:

2003 թ. Մալեքն ավարտում է համալսարանը և 2004 թ. մեկնարկում է նրա դերասանական կարիերան:

Առաջին անգամ էպիզոդիկ դերով Մալեքն էկրաններին է հայտնվում “Gilmore Girls” հեռուստասերիալով:


Ավելի ուշ Ռամիին տեսնում ենք “24” հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանում, որտեղ դերասանը մարմնավորում է ինքնասպան ահաբեկչի:
Իսկ ավելի ուշ էկրաններ է բարձրանում “Over There” սերիալը, որի երկու էպիզոդներում նկարահանվել է Ռամին: Հաջորդը “The Pacific” սերիալն է, որի պրոդյուսերներն են Թոմ Հենքսն ու Սթիվեն Սփիլբերգը: Սերիալի իրադարձությունները զարգանում են Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում: Անվախ զինվորները կյանքի ու մահվան պայքարի մեջ են մտնում Խաղաղօվկիանոսյան պատերազմում:
Թոմ Հենքսը շատ սիրեց Մալեքին և առաջարկեց նրան նկարահանվել “Larry Crowne” ֆիլմում, որն էկրաններ բարձրացավ 2011 թ.: Այստեղ տղայի խաղընկերներն են Ջուլիա Ռոբերթսը և Թոմ Հենքսը:

Ավելի ուշ Ռամին նկարահանվում է “The War at Home” սերիալում, իսկ 2006, 2009 և 2014 թթ. դերասանին տեսնում ենք համապատասխանաբար “Night at the Museum 1″, Night at the Museum 2” և “Night at the Museum: Secret of the Tomb” ֆիլմերում:

Նշենք, որ Ռամին միայն ֆիլմերում և սերիալներում չի նկարահանվում: Օրինակ 2007 թ. դերասանը խաղացել է Լոս Անջելեսի “Elephant ” թատրոնում, որտեղ բեմադրվեց Քիթ Բունինի “The Credeaux Canvas” ստեղծագործությունը:

2012 թ. Ռամին էկրաններին է հայտնվում Բիլ Կոնդոնի “The Twilight Saga: Breaking Dawn – Part 2” ֆիլմով, որտեղ նրան բաժին էր ընկել վամպիրներից մեկի դերը:

Սփայք Լին նույնպես անտարբեր չանցավ տղայի տաղանդի կողքով և նրան համագործակցության առաջարկ արեց: Արդյունքում էկրաններ բարձրացան Ռամիի մասնակցությամբ ռեժիսորի “Old Boy” և “Da Sweet Blood of Jesus” ֆիլմերը:

2015 թ. Ռամիին տեսնում ենք  PlayStation 4-ի հայտնի “Until Dawn” խաղի կերպարների հիմնական կազմում: Ռամին ամբողջությամբ նվիրվեց կերպարին, տալով նրան իր ձայնը և հմայքը:

2015 թ. էկրաններ է բարձրանում թերևս Մալեքի մասնակցությամբ ամենաքննարկվող և և աղմկահարույց “Mr Robot” հեռուստասերալը, որը 2016 թ. արժանացավ «Ոսկե Գլոբուսի»՝ «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Ռամին ստացավ «Էմմի» մրցանակ՝ «Լավագույն դերասան» (դրամա) անվանակարգում: Վերջին 18 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ոչ սպիտակամորթ դերասանն արժանանում է այս տեսակ պատվի, ստվերում թողնելով մրցակիցներին՝ անկրկնելի Քևին Սփեյսիին (“House of Cards’ “) և Բոբ Օդենքիրկին ( “Better Call Saul‘s”):

Այստեղ Ռամին մարմնավորում է հմուտ ծրագրավորող Էլիոթին, որը սոցիոֆոբիայով է տառապում. մարդկանց հետ շփման միակ հնարավոր տարբերակն ըստ նրա հաքերի մասնագիտությունն է: Համակարգչային հմտությունները թույլ են տալիս նրան միշտ ճիշտ ժամանակ ճիշտ վայրում հայտնվել: Բայց Էլիոթի համար դժվար ժամանակներ են գալիս, և նա հայտնվում է երկու պատվիրատուների մեջտեղում: Նրանցից մեկն իր գործատու ընկերությունն է, որը գործունեություն է ծավալել կիբեռանվտանգության ոլորտում, իսկ երկրորդը՝ ընդհատակյա ընկերություններն են, որոնք պատրաստ են ամեն ինչի, որ տղային իրենց կողմը քաշեն. միայն Էլիոթը կարող է օգնել նրանց ոչնչացնել հզոր ամերիկյան կորպորացիաները:

2016 թ. Ռամիի աստղային ժամն էր: Էկրաններ է բարձրանում Սառա Ադինայի “Buster’s Mal Heart” ֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվում է Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում և բազմաթիվ դրական արձագանքների է արժանանում:
Գլխավոր հերոսի ներսում երկու տարբեր մարդիկ են ապրում: Նրանցից մեկը մի փոքր խենթ է, նա սիրում է ծածուկ մուտք գործել անծանոթների տները, մի որոշ ժամանակ այնտեղ ապրել և հեռանալուց իր հետևից տարօրինակ «հաղորդագրություն» թողնել:
Մյուսն ապրել է բոլոր նորմալ մարդկանց պես և անգամ ընտանիք է ունեցել:

2017 թ. էկրաններ է բարձրանում Մալեքի և Չարլի Հանեմի մասնակցությամբ “Papillon” ֆիլմը, որը 1973 թ. ֆիլմի  ռեմեյքն է: Այն ցուցադրվեց Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում:

Իսկ հիմա ուշադիր՝ թևակոխում ենք 2018 թ., և էկրաններ է բարձրանում Բրայան Սինգերի “Bohemian Rhapsody” ֆիլմը, որտեղ Մալեքը մարմնավորում է լեգենդար Ֆրեդի Մերկուրին՝ “Queen” խմբի վոկալիստին: Մերկուրին կարողացավ իր անունը կնիքել պատմության էջերում, նա ֆենոմենալ հաջողության հասավ, նա կարողացավ կոտրել բոլոր կարծրատիպերը և իր ելույթներով ցնցել ամբոխին: Մարդիկ խելագարվում էին Queen-ի համար, ամեն անգամ երբ տղաները բեմ էին բարձրանում, հանդիսատեսը էյֆորիայի մեջ էր հայտնվում:
Իր ողջ գործունեության ընթացքում Queen-ը շատ ճգնաժամեր էլ է ունեցել: Անգամ կար ժամանակ, երբ տղաները խոսում էին խմբի փլուզման մասին, բայց “Live Aid” համերգի ժամանակ նրանք միավորվեցին և «պայթեցրին» բեմը: Այս մի շարք այլ բաների մասին է պատմում այս կենսագրական դրաման:

Այս տարի ֆիլմն արժանացավ «Ոսկե Գլոբուսի»՝«Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ Մալեքը հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում, սակայն սրանով հաճելի անակնկալները չեն սահմանափակվում:
Փետրվարի 24-ի լույս 25-ի առավոտյան տեղի ունեցավ տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Օսկար մրցանակաբաշխությունը, որը շատ «բարյացակամ» գտնվեց Ռամիի հանդեպ:  Ակադեմիան գնահատեց Մալեքի ջանքերը և նա հռչակվեց տարվա «Լավագույն դերասան»: Մալեքն առաջին, բայց վստահ ենք, որ ոչ վերջին անգամ տուն գնաց այդքան բաղձալի արձանիկով:
Վերջում հավելենք, որ «Բոհեմական ռապսոդիան» հաղթեց նաև «Լավագույն ձայն»,  «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգերում:

տես նաև՝ Օսկար 2019. «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մասնակիցները

տես նաև՝ «Օսկար 2019»-ի հաղթողները

տես նաև՝ Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին


Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «25-րդ ժամ»

Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Հրապարակվել է Ֆրեդի Մերկուրիի երգը, որը մինչև այժմ չէինք լսել

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.

1970-ականներ. Աստղերի ետնաբեմյան արկածները

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

Չինաստանում «Bohemian Rhapsody» ֆիլմից 6 կարևոր մաս են հանել

Նուրսուլթան դարձած Աստանա. 10 փաստ

Այն, ինչ գուցե չգիտեք Պավել Վոլյայի մասին

Այն, ինչ պետք է իմանալ Ռամի Մալեքի սիրելիի՝ Լյուսի Բոյնթոնի մասին