Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին - VNews

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Mahershala Ali 1317 GQ FEYG11 01 1 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Այս նյութի հերոսն արդեն կրկնակի օսկարակիր Մահերշալա Ալին է, որի անվան շուրջ հետաքրքրությունների ալիքը չի դադարում, և որի երկրպագուների բանակն օրեցօր ավելի է ընդլայնվում: Այսօր բոլորը խոսում են այն մասին, որ Մահերշալան մեր ժամանակների ամենատաղանդավոր և հեռանկարային դերասաններից մեկն է, որը հեշտությամբ կերտում է անմոռանալի կերպարներ:

Մահերշալա Ալին ծնվել է 1974 թ. փետրվարի 16-ին Կալիֆոռնիայի նահանգի, Օքլենդ քաղաքում:

Մահերշալայի մայրը բապտիստ էր և մոլի հավատացյալ: Տղային նա իսկական քրիստոնյայի պես էր մեծացրել: Մայրն անգամ որդուն անուն ընտրելիս էր ապավինել Աստվածաշնչին. նա որոշել էր որդուն մարգարե Իսայիի որդիներից մեկի՝ Մահերշալահաշբազի (Mahershalalhashbaz) անունով կոչել և այդպես էլ արեց, սակայն 2010 թ. Ալին կրճատեց անունը, դարձնելով այն Մահերշալա: «Մարդիկ պետք է կարողանան հեշտությամբ արտաբերել անունդ», – ասել է Vanity Fair-ի իր հարցազրույցում դերասանը:

Ես միշտ հույս ունեի, որը վաղն ավելի լավը կլինեմ, քան այսօր: 

Մահերշալայի հայրը Բրոդվեյի դերասան էր և պարող: Երբ ծնողներն ամուսնալուծվում են, Մահերշալան մնում է մոր խնամակալության տակ և միասին նրանք հաստատվում են Կալիֆոռնիայի Հեյվարդ քաղաքում, իսկ հայրը տեղափոխվում է Նյու Յորք. նա հույս ուներ, որ այստեղ  հաջողության կհասնի և այդպես էլ եղավ: Այս առիթող Ալին ասել է. «Ես չեմ կարծում, որ Կալիֆոռնիայում հայրս հնարավորություն ուներ անելու այն, ինչ կամենում էր, այդ իսկ պատճառով  էլ նա տեղափոխվեց Նյու Յորք և դարձավ Հարլեմի պարի թատրոնի անդամ»:

Վերադառնանք կրոնին: Թեպետ Մահերշալայի մայրն արեց ամեն բան, որ որդին մեծանա ինչպես հարիր է իսկական քրիստոնյայի, 1999 թ. Մահերշալան կրոնափոխ է լինում. նա ընդունում է իսլամն այն պահին, երբ կնոջ՝ Ամատուս Սամի-Կարիմի հետ ոտք է դնում մզկիթ: Ավելի ուշ Մահերշալան դառնում է Ահմադի մուսուլմանական համայնքի անդամ (Ahmadiyya Muslim Community) և փոխարինում է իր Գիլմոր (հայրը՝ Ֆիլիպ Գիլմոր) ազգանունն Ալիի: Այն հարցին, թե ինչպես  արձագանքեց Ալիի մայրն այս որոշմանը, Մահերշալան տվել է սպառիչ պատասխան. «Մենք կարողացանք անցնել այդ ամենի միջով, և մեր սերը տարիների ընթացքում ավելի ուժգնացավ»:

ali 960x1278 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Գուցե դուք չգիտեք, բայց երիտասարդ Մահերշալայի հետաքրքրությունների շրջանակը մեծ էր, շատ մեծ: Երբ 10-ամյա Մահերշալայի մայրը նորից ամուսնանում է, նրա կյանքը վերածվում է իսկական մղձավանջի: Ընտանիքը բառի բուն իմաստով գոյատևում էր, և սա քիչ է, խորթ հայրը շատ վատ էր վերաբերվում նորաստեղծ որդուն: Հենց այս տարիներին էլ Մահերշալան փրկություն է գտնում բասկետբոլում: Ավագ դպրոցից հետո Ալին կրթաթոշակի է արժանանում, որի շնորհիվ էլ կրթություն է ստանում Կալիֆոռնիայի Սենթ Մերիի քոլեջում և արդեն 1996 թ. ավարտում է զանգվածային հաղորդակցության բաժինը:

 

Մարդիկ, որոնք ինձ հիացնում են ինքնավստահության և համեստության հիանալի բալանս ունեն:

 

Ավելի ուշ Ալին ընդունվում է Կալիֆոռնիայի Շեքսպիրի անվան թատրոն, որտեղ էլ զարգացնում է իր դերասանական ունակությունները և վերջնականապես գիտակցում, որ դերասանությամբ էլ պետք է շարունակի իր ուղին: Եվ այսպես նա ընդունվում է Նյու Յորքի համալսարանի դերասանության բաժին, որն էլ հաջողությամբ ավարտում է 2000 թվականին:

2001 թ. մեկնարկում է Մահերշալայի դերասանական կարիերան: Հարկ է սակայն նշել, որ առաջին փորձը նա ձեռք է բերել քոլեջում, երբ ուսուցչի խնդրանքով խաղացել է Ջորջ Վուլֆի պիեսի հիման վրա բեմադրված “Spunk” ներկայացման մեջ:

.jpg - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

2000-ին Մահերշալայի դերասանական կարիերան իսկական վերելք է ապրում: Նրա առաջին պրոեկտներից է “NYPD Blue”, “CSI: Crime Scene Investigation”, “Crossing Jordan” սերիալները, սակայն չնչին դերերը թույլ չէին տալիս հեռանկարային դերասանին աշխարհին հայտնել իր մասին: Առաջին լուրջ և գլխավոր դերը Դենիել Քլեյնի 2003 թ. “Making Revolution” ֆիլմն է, որից հետո Ալիի մասին իրոք խոսեցին:
Հաջորդը “Threat Matrix” հեռուստասերիալն էր, որն ընդամենը մեր եթերաշրջան ուներ, սակայն դա էլ էր հերիք, որ Մահերշալան ցուցադրի իր դերասանական ունակությունները:

Այս սերիալին հաջորդեց ևս մեկ աղմկահարույց այս անգամ գիտաֆանտաստիկ սերիալ, այն է՝ “The 4400”-ը, որը պատմում է երկու տասնամյակի ընթացքում անհայտ կորած 4400 մարդկանց մասին, որոնք մեկը մյուսի հետևից Երկիր Մոլորակ են վերադառնում: Իշխանությունները գործին ընթացք են տալիս և փորձում են  բացահայտել, թե այս ողջ ընթացքում  մարդիկ որտեղ են ապրել և ինչով են զբաղվել: Ավելի ուշ պարզ է դառնում, որ այս մարդիկ կարող են փոխել աշխարհը:

 

Ես եկեղեցում եմ մեծացել: Մայրս քահանա է, իսկ տատիկս նշանակված քահանա: Ես միշտ էլ մտածել եմ այն հզոր ուժի գոյության մասին, որին Աստված եմ անվանում: 

 

Թեպետ ակտիվ դերասանական գործունեությանը, Մահերշալայի գլխավոր դերերը դեռ առջևում էին: 2008 թ. էկրաններ է բարձրանում Դևիդ Ֆինչերի “The Curious Case of Benjamin Button” ֆիլմը, որտեղ Ալիի գործընկերներն էին Բրեդ Փիթը և Քեյթ Բլանշետը: Այստեղ Մահերշալան մարմնավորում է գլխավոր հերոսի մտերիմ ընկերոջը և առաջին ուսուցչին՝ Թիզի Ուիզերին:
Ֆիլմը մեծ աղմուկ հանեց և բազմաթիվ մրցանակների արժանացավ, այդ թվում և Օսկարի՝ «Լավագույն դեկորացիաներ», «Լավագույն դիմահարդարում» և «Լավագույն վիզուալ էֆֆեկտներ» անվանակարգերում:

Ալիի մասնակցությամբ մյուս խոշոր ֆիլմը”The Place Beyond the Pines” ֆիլմն է, որտեղ թեպետ նրա դերն էպիզոդիկ է, սակայն հիշվող է, շատ հիշվող: Այստեղ նրա խաղընկերներն են Ռայան Գոսլինգը, Եվա Մենդեսը և Բրեդլի Քուփերը:
Այստեղ Մահերշալան մարմնավորում է Մենդեսի հերոսուհու ամուսնուն՝Քոֆիին:

ma 2 960x629 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Ամենահամեղ պատառն առջևում էր: Ինչպես ինքը՝ դերասանն է խոստովանում նրա լավագույն դերը “House of Cards” սերիալում Ռեմի Դանթոնի դերն է: Այո՛, դուք ճիշտ եք կարդում՝ Ալին նկարահանվել է նաև աղմկահարույց «Խաղաքարտերով տունը» սերիալում: Ռեմին իր խորհուրդներով օգնում և ուղղորդում էր նախագահին: Այստեղ Մահերշալայի հետ նկարահանվել են Ռոբին Ռայթն ու Քևին Սփեյսին:
Մահերշալան առաջադրվեց «Էմմիի»:

Ավելի ուշ էկրաններ են բարձրանում Ալիի մասնակցությամբ “The Hunger Games: Mockingjay – Part 1” և “The Hunger Games: Mockingjay – Part 2” ֆիլմեր, որոնք ոչ պակաս աղմկահարույց էին:

 

«Լուսնի լույսը» սովորեցրեց ինձ, թե ինչ կարող է պատահել այն մարդկանց հետ, որոնց հալածում ես. նրանք իրենց մեջ են փակվում:

 

2016 թ. էկրաններ է բարձրանում Մահերշալայի մասնակցությամբ թերևս ամենատպավորիչ Բարի Ջենքինսի “Moonlight” («Լուսնի լույսը») ֆիլմը, որը համասեռական մի տղայի մասին է: Նա մեծանում է մի իրականության մեջ, որտեղ իշխում են թմրանյութերը և փողը: Կյանքը նրան միշտ դժվար ընտրությունների առաջ է կանգնեցնում, հալածում և հարվածներ է հասցնում: Ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում, իսկ Մահերշալան արժանացել է մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ դառնալով պատմության մեջ առաջին օսկարակիր մուսուլման դերասանը:

Իր խոսքում Ալին շնորհակալական խոսք է հայտնել ընտանիքի անդամներին և ընկերներին, ընդգծելով նրանց կարևորությունը և այն, որ հենց նրանց շնորհիվ է նա  այնտեղ է, որտեղ պետք է լիներ:

ali 1 960x684 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

2016 թ. Ալին նկարահանվում է “Hidden Figures” ֆիլմում:

2018 թ. էկրաններ է բարձրանում Պիտեր Ֆարելլիի “Green Book” ֆիլմը: Այն տաղանդավոր երաժիշտ Դոն Շիռլիի մասին է, որը պետք է շրջագայի ԱՄՆ-ի նահանգներով և վստահելի մարդու կարիք ունի, որը ոչ միայն կվարի մեքենան, այլև ամենուրեք կհետևի և կպաշտպանի նրան: Դոնն աշխատանքի է ընդունում Թոնի «շատախոսին», որի հետ ուղևորությունը խոստանում է շատ հետաքրքիր լինել: Այս շրջագայությունը մեկընդմիշտ փոխում է հերոսների կյանքը և ի դեմս Թոնիի Դոնը ձեռք է բերում իր լավագույն ընկերոջը:
Թոնիին մարմնավորեց Վիգո Մորտենսենը:

Ազատությունը, որին փոքր տարիքում ձգտում էի գուցե ճիշտ չլիներ ինձ համար և չհամապատասխաներ իմ պատկերացրած ազատությանը:

Ֆիլմն իր անկեղծության և խորության շնորհիվ արժանացավ Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ Մահերշալան արդեն երկրորդ անգամ տուն տարավ բաղձալի Օսկար մրցանակը: Պետք է նշել, սակայն, որ թեպետ Մահերշալան առաջադրվել էր «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, նրա կերպարն իր կարևորությամբ չէր զիջոմ Թոնի Լիպին (Վիգո Մորտենսեն):
Վերջում նաև նշենք, որ նույն անվանակարգում Ալին արժանացել է նաև «Ոսկե Գլոբուսի»:

960x640 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Այս տարի էկրաններ բարձրացան դերասանի մասնակցությամբ “Alita: Battle Angel” ֆիլմը և True Detective” հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանը, որի իրադարձությունները տեղի են ունենում Միսուրի նահանգի Օզարկ շրջանում: Դետեկտիվները փորձում են բացահայտել առեղծվածային սպանությունները և դրանց միջև կապը:

Այժմ մի փոքր խոսենք օսկարակիր դերասանի անձնական կյանքից: Իր ապագա կնոջն Ալին հանդիպել է դեռ Նյու Յորքի համալսարանում սովորելու տարիներին: Ամատուս Սամի-Կարիմը ծնունդով Չիկագոյից է և մուսուլման:
2013-ին զույգը պաշտոնապես ամուսնանում է, իսկ 2017-ին Ալին ոչ միայն արժանանում է Օսկարի, այլև հայր է դառնում. լույս աշխարհ է գալիս զույգի դուստրը՝ Բարի Նաջմա Ալին: «Նա իսկական զինվոր է, քանի որ կարողացավ անցնել այս ամենի միջով և ինձ էլ իր հետ տանել», – ասել է Ալին կնոջ մասին:

aaa 960x1440 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Ի դեպ՝

Մահերշալա Ալին ոչ միայն կայացած դերասան է, այլև ռեփեր և սիրում է բանաստեղծություններ գրել: 2007 թ. լույս է տեսնում Մահերշալայի “Curb Side Service” ալբոմը. դերասանն այն թողարկեց «Արքայազն Ալի» (“Prince Ali”) բեմական անվան տակ:
Ալին նաև սեփական “Eye5 Recordings” լեյբլ ուներ:
Երաժշտությունից զատ Ալին հետաքրքրվում է նաև գրականությամբ, և ինչպես ինքն է խոստովանել, եթե չդառնար դերասան, գրող կդառնար: Իր հարցազրույցներից մեկում Մահերշալան խոստովանել է, որ թեև մի քանի պատմվածք է գրել, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, և նա վստահ է, որ մի օր լուրջ ստեղծագործություն կգրիդա:

տես նաև՝ Այն, ինչ պետք է իմանալ “Green Book” ֆիլմի մասին


5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Վերաիմաստավորման, ոգեշնչման և իրար մասին հոգ տանելու 5 ֆիլմ