Այն, ինչ պետք է իմանալ Ռամի Մալեքի սիրելիի՝ Լյուսի Բոյնթոնի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Այն, ինչ պետք է իմանալ Ռամի Մալեքի սիրելիի՝ Լյուսի Բոյնթոնի մասին

Օրեր առաջ կայացավ տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը, որը նախորդ տարիների պես անակնկալներ էր պատրաստել կինոսերներիս համար: Օրինակ շատերը չէին սպասում, որ Ռամի Մալեքը կհաղթի «Լավագույն դերասան» անվանակարգում, ստվերում թողնելով արժանի մրցակիցներ Ուիլեմ Դեֆոյին, Վիգո Մորտենսենին, Քրիստիան Բեյլին և Բրեդլի Քուփերին: Անցնենք առաջ: Այս նյութը Ռամիի մեծ սիրո՝ Լյուսի Բոյնթոնի մասին է:

Իսկ դուք գիտեի՞ք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ դերասանի երկրպագուները քննարկում են Մալեքի և նրա խաղընկերուհու Լյուսիի հավանական սիրավեպը, սակայն միայն վերջերս դերասանը խոստովանեց, որ նա և Լյուսին հանդիպում են: Փալմ Սփրինգի միջազգային կինոփառատոնի ժամանակ 37-ամյա Մալեքը ամենագեղեցիկ խոսքերով շնորհակալություն է հայտնել սիրելիին՝ 25-ամյա Լյուսիին:

«Ես շնորհակալ եմ քեզ Լյուսի Բոյնթոն, դու իմ դաշնակիցն ես, իմ վստահելի անձը, իմ սերը: Ես քեզ այնքան եմ գնահատում»,- ասել է Մալեքը:

Դերասանուհին, որը ֆիլմում մարմնավորում է լեգենդար Ֆրեդի Մերկուրիի անկրկնելի մուսային, ընկերոջը, բարեկամին և սիրուն, իրական կյանքում Ռամիի մուսան է, ընկերը և սերը: Հարցարզույցներից մեկում Լյուսին ասել է, որ մեծ հաճույքով է համաձայնվել մարմնավորել Ֆրեդիի սիրելիին՝ Մերի Օսթինին. «Ես կարծում եմ, որ ամենաշատն ինձ այս գեղեցիկ պատմության մեջ գրավեց այն, որ Մերիի և Ֆրեդիի կյանքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել և նրանք միասին անցել են այդ ամենի միջով: Ուզում եմ նշել, որ թեպետ իրենց հարաբերությունների հիմքում ռոմանտիզմն էր, այսինքն՝ նրանք սիրեկաններ էին, ես վստահ եմ, որ իրականում ավելի խորը զգացմունք էր նրանց միավորում», – ասել է Լյուսին:

 

https://www.instagram.com/p/BsVOPDBh6U0/?utm_source=ig_web_copy_link

Ահա մի քանի կարևոր բան, որ պետք է իմանալ Ռամի Մալեքի սիրտը «փախցրած» աղջկա՝ Լյուսի Բոյնթոնի մասին:

1. Լյուսին ծնվել է Նյու Յորքում 1994 թ. հունվարի 17-ին, սակայն փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն ապրելու: Հենց դրանով է բացատրվում աղջկա առոգանությունը:

2. Լյուսիի ծնողները՝ Գրեմ Բոյնթոնը և Ադրիանա Պելուն գրողներ են և գուցե դրանով էլ պայմանավորված աղջիկը դեռ մանկուց արվեստով է հետաքրքրվել: Պետք է, սակայն, նշել, որ ծնողները ոչ մի կապ չունեին դստեր՝ ապագա մասնագիտության ընտրության հետ: Լյուսիի հայրը Telegraph Media Group-ի ճանապարհորդությունների բաժնի գլխավոր խմբագիրն էր:

Լյուսին ունի ավագ քույր՝ Էմմա Լուիզան:

3. Աղջկա դեբյուտը կինոյում տեղի ունեցավ 2006 թ. “Miss Potter” ֆիլմով, որտեղ նրա խաղընկերներն էին Ռենե Զելվեգերը, Յուեն աքԳրեգորը և Էմիլի Ուոթսոնը: Ավելի ուշ էկրաններ բարձրացան “Ballet Shoes”, “I Am the Pretty Thing That Lives in the House”, Rebel in the Rye”, “Murder on the Orient Express” ֆիլմերը, որոնք աղջկա համար ճանապարհ հարթեցին դեպի ավելի լուրջ՝ աղմկահարույց «Բոհեմական ռապսոդիան»:

Սա դեռ ամենը չէ: Երիտասարդ և շատ հեռանկարային աղջիկը շուտով էկրաններին է հայտնվելու Netflix-ի “The Politician” կատակերգական մյուզիքլով, որտեղ նրան բաժին է ընկել գլխավոր դերը: Այս հեռուստասերիալում Լյուսիի խաղընկերներն են Գվինեթ Փելթրոուն, Ջեսիքա Լենգը, Զոի Դոյչը և շատ ու շատ աստղեր:

4. Ինչ վերաբերում է անձնական կյանքին, պետք է նշել, որ Մալեքը Լյուսիի կյանքում միակ աստղային սերն է:

Հավելենք, որ Լյուսին և Մալեքը ծանոթացել են «Բոհեմական ռապսոդիայի» նկարահանման հրապարակում: «Նա այնքան տարված էր Լյուսիով, անընդհատ այցելում էր նրան Լոնդոնում», – ասել է անանուն աղբյուրը:

Մայիս ամսին սիրահարներին տեսել են Լոս Անջելեսում անցկացվելիք U2 խմբի համերգի ժամանակ, իսկ ավելի ուշ՝ օգոստոսին նրանց միասին ճաշելուց են տեսել:

5. 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Ռամին՝ նախքան բեմ բարձրանալն ու շնորհակալական խոսք ասելը, ամուր համբուրեց Լյուսիին, իսկ այնուհետև շարժվեց բաղձալի մրցանակին ընդառաջ: Բեմից Ռամին դիմեց սիրելիին այս խոսքերով. «Լյուսի Բոյնթոն, դու այս («Բոհեմական ռապսոդիա») ֆիլմի սիրտն ես, դու անբացատրելիորեն տաղանդավոր ես, դու գերել ես սիրտս և ես քեզ այնքան շնորհակալ եմ»:

 

տես նաև՝ Կինը, որին Ֆրեդի Մերկուրին սիրեց ու իր կողքին պահեց մինչև մահ

տես նաև՝ Այն, ինչ պետք է իմանալ «Լավագույն դերասան» անվանակարգում Օսկարի արժանացած Ռամի Մալեքի մասին

Աղբյուր՝ elle.com, usmagazine.com


Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Stranger Things 3-ը ռեկորդ է սահմանել Netflix-ում

Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է

Հրապարակվել են Դրակուլայի մասին պատմող նոր սերիալի առաջին կադրերը

Netflix-ի նոր «Վերջին կայսրերում» պատմական անճշտություններ են նկատել

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

5 ֆիլմ նկարիչների մասին. մաս 3

Էլլեն ԴեՋեներեսը պատմել է՝ սեռական ոտնձգությունների է ենթարկվել խորթ հոր կողմից