Այն, ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուր Կառլոս Ռեյգադասի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Այն, ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուր Կառլոս Ռեյգադասի մասին

«Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին բան չի մնացել: Հուլիսի 7-14-ը բոլորս ապրելու և շնչելու ենք կինոյով, մեզ կինոյի հերոսներ ու հերոսուհիներ ենք զգալու, հանդիպելու ենք հետաքրքիր մարդկանց և նոր գիտելիքներ ենք ձեռք բերելու: Փառատոնի կազմակերպիչները խոստովանում են, որ յուրաքանչյուր ոք, ելնելով իր նախասիրությունների շրջանակից կգտնի իր միջոցառումը և ֆիլմը:
Հաճելի անակնկալների թվին ավելանում է ևս մեկը՝ այս տարի փառատոնի հատուկ հյուրն է «Ոսկե արմավենու» դափնեկիր մեքսիկացի վարպետ Կառլոս Ռեյգադասը:

Ռեյգադասը ծնվել է 1971 թ. հոկտեմբերի 10-ին Մեխիկոյում, Մեքսիկա: Ի սկզբանե կինեմատոգրաֆի հետ ոչ մի կապ չունեցող Ռեյգադասը Մեխիկոյում իրավագիտություն էր ուսումնասիրում, իսկ ավելի ուշ զբաղվում նաև դիվանագիտությամբ Լոնդոնում և Բրյուսելում:

1987 թ. Ռեյգադասը հետաքրքրվում էր կինեմատոգրաֆով: Ընդգծենք, որ այս հարցում մեծ էր ռուս հանճարեղ ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու ներդրումը, որը մեկ տարի առաջ էր կյանքից հեռացել: Ռեյգադասի՝ ապագա անելիքների վերաբերյալ պատկերացումներն արդեն ձևավորվել էին. նա պետք է ստեղծի իր իսկ ֆիլմերը, և դրանցում պետք է ներդնի իր սեփական հույզներն ու մտահոգությունները:

Էքզիստենցիալիզմի կրող Կառլոս Ռեյգադասն առաջին անգամ հանդիսատեսին է ներկայանում 1997 թ. իր “Maxhumain” կարճամետրաժ ֆիլմով, որը ցուցադրվում է Բելգիայում:

Երկու տարի անց Ռեյգադասը սկսում է աշխատել իր առաջին լիամետրաժ՝ «Ճապոնիա» (“Japónֆիլմի վրա, որը հանրության դատին է հանձնում 2001 թ.:

Ֆիլմը մասնակցել է մի քանի հեղինակավոր կինոփառատոնների, որոնցից է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը, այնուհետը՝ Կաննի կինոփառատոնը: Ժյուրին ըստ արժանվույն է գնահատում հեռանկարային ռեժիսորին և Ռեյգադասն արժանանում է «Ոսկե տեսախցիկ» մրցանակի: Փառատոններն այսքանով չեն սահմանափակվում և շատ շուտով ֆիլմը ցուցադրվում է նաև Հավանայի կինոփառատոնի շրջանակում:

Ֆիլմի կենտրոնում մի նկարիչ է, որը կյանքից հիասթափված լքում է Մեխիկոն և հաստատվում սարերում, որպեսզի վայելի լռությունը, իսկ այնուհետև վերջ տա կյանքին: Այստեղ նա ապաստան է գտնում մի հնդկացի այրու տանը: Կնոջ բարությունը և մարդասիրությունը, կասկած են սերմանում տղամարդու սրտում, բնության կախարդական գեղեցկությունն էլ իր հերթին ստիպում է նրան կասկածի տակ դնել մահանալու մասին նրա մտադրությունը: Շուտով նա կհասկանա, որ կյանքը ֆանտաստիկ է, իսկ ապրելը՝ բաղձալի, այնքա՜ն բաղձալի:

Շատ կինոքննադատներ այս ֆիլմից հետո հանգեցին այն կարծիքին, որ Ռեյգադասը հեղափոխեց մեքսիկական կինոն:

Թեպետ, այն անվանակոչվել է Ճապոնիայի անունով, երկրի հետ բացարձակապես կապ չունի. իրադարձությունները տեղի են ունենում Իդալգո նահանգում:

2005 թ. էկրաններ է բարձրանում «Ճակատամարտ երկնքում» (“Batalla en el cielo”) ֆիլմը, որը կինոքննադատներին բաժանում է երկու մասին՝ ոմանք հավանեցին, իսկ ոմանք էլ հողին հավասարեցրին այն:

Սյուժեն զարգանում է գլխավոր հերոսի՝ Մարկոսի շուրջ, որի կյանքում ճգնաժամային շրջան է այն բանից հետո, երբ երեխան, որին նա և կինն առևանգել էին փրկագին պահանջելու նպատակով, մահանում է: Ճահճի պես դեպրեսիան կլանում է Մարկոսին և հասնում իր գագաթնակետին, երբ հերոսը սպանում է իր գործատուի աղջկան, որը հորից գաղտնի մարմնավաճառությամբ էր զբաղվում և Մարկոսին «բախտ էր վիճակվել» օգտվել նրա ծառայություններից: Խղճի խայթը հանգիստ չի տալիս Մարկոսին, և նա, մեղքերը քավելու նպատակով, ուխտագնացության է ուղևորվում:

Եվս 2 տարի անց՝ 2007 թ. Ռեյգադասը ներկայանում է «Լուռ լույսը» (“Stellet Licht“) ֆիլմով:

Ֆիլմը մենոնիտների (աղանդավոր) մասին է, որոնք վաղուց է ինչ հաստատվել էին Մեքսիկայում: Նրանք կարողացել են պահել իրենց էթնիկ մաքրությունը, քանի որ նրանց հավատքն արգելում է կրոնական այլ համոզմունքների տեր մարդկանց հետ կապերը, բայց գլխավոր հերոսը՝ Յոհանն այնքան է տարվել Մարիանայով, որ նրա համար չկա ոչ մի արգելք:

Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացավ Ժյուրիի մրցանակի:

Ֆիլմը որոշ ընդհանրություններ ունի Կառլ Թեոդոր Դրեյերի 1955 թ. «Բառը» (“Ordet”) ֆիլմի հետ, և թեպետ Ռեյգադասի գործը ռիմեյք չէ, այնուամենայնիվ, այն շատ մեծ ազդեցություն է կրել Դրեյերի գործից:

Վարպետ Մարտին Սկորսեզեն այն «Զարմանահրաշ և չափազանց հուզիչ գործ» է անվանել:

Ռեյգադասի հաջորդ ուշագրավ գործը «Լույս խավարից հետո» (“Post Tenebras Lux“)  կիսով չափ կենսագրական ֆիլմն է: «Զգացմունքները, հիշողությունները, երազանքները, հույզերը և հույսերը, իմ կյանքից որոշ փաստեր կտեսնեք ֆիլմում»,- ասել է Ռեյգադասը:
Նկարահանումներն անց են կացվել Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Մեքսիկայում:

Գլխավոր հերոսներ Խուանը և Նատալիան ծնունդով Մեքսիկայից են, սակայն արդեն երկար ժամանակ է՝ ապրում են Եվրոպայում: Գալիս է մի պահ, երբ նրանց մոտ ակունքներին վերադառնալու ցանկություն է առաջանում, և լքելով Եվրոպան նրանք հաստատվում  են հարազատ Մեքսիկայում: Այստեղ՝ սարերի և վայրի բնության գրկում նրանք հույս ունեն նորից ձեռք բերել ներդաշնակությունը և վանել վատ մտքերը: Ամուսինները դիմում են տեղացի բանվորների ծառայությանը, որպեսզի նրանք կարգի բերեն իրենց տունը: Առաջին հայացքից բոլորովին անծանոթ մարդկանց թվում է նաև նրանց թշնամին…

2012 թ. Ռեյգադասն արժանացավ «Ոսկե արմավենու»՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Ռեյգադասի վերջին աղմկահարույց ֆիլմը «Մեր ժամանակը» (“Nuestro tiempo“) գործն է, որտեղ գլխավոր դերում ինքը ռեժիսորն է և նրա կինը՝ Նատալիա Լոպեսը:
Ֆիլմը գրող Խուանի և նրա կնոջ՝ ուսուցչուհի Էսթերի փոխհարաբերությունների մասին է: Ամուսինները հաստատվել են գյուղում, հույս ունենալով, որ կփախչեն մայրաքաղաքի աժիոտաժից, բայց ինքդ քեզնից չես փախչի, այնպես չէ՞:

Այստեղ նրանք զբաղվում են ագարակի գործերով և հոգ տանում իրենց որդիների մասին: Էսթերը, պարբերաբար մայրաքաղաք է գնում իր սիրեկաններին հանդիպելու և կյանքում բազմազանություն մտցնելու նպատակով, իսկ  ամուսինը գիտի այդ մասին և համակերպվել է դրա հետ: Վերջինս այնքան է սիրում կնոջը, որ մի կողմ դնելով հպարտությունը, ազատ է դարձնում իրենց հարաբերությունները: Կնոջ սիրելի «զբաղմունքն» առաջվա նման չի վիրավորում Խուանի ինքնասիրությունը, բայց հայտնվում է Ֆիլը և հերոսները բախվում են ամուսնալուծության վտանգին:

Այսօր Ռեյգադասը համարվում է մեքսիկական կինեմատոգրաֆի երրորդ ալիքի ամենավառ ներկայացուցիչը, և իր ֆիլմերով փորձում է բարձրացնել մարդկային հարաբերությունների ամենանուրբ խնդիրները, ներթափանցել հերոսների կյանք և ուսումնասիրել նրանց ներքնաշխարհը՝ սիրո, տառապանքի, մահվան միջոցով, ինչպես նաև փորձել գտնել կյանքի իմաստը, ինչը համաձայնվեք, որ բարդ, շատ բարդ խնդիր է:
Ռեժիսորը սիրում է աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասան-դերասանուհիների հետ և վստահ է, որ նրանք ևս կարող են հեշտությամբ կյանքի կոչել այն բոլոր տեսարանները, որոնք պահանջում են թե՛ ֆիզիկական, և թե՛ էմոցիոնալ ծանրաբեռնվածություն:
Դերասանի և ռեժիսորի հարաբերություններն էլ նա նկարագրում է որպես ամբողջությամբ վստահության վրա հիմնված արկածներ:

«Պատկերացրու, որ ես ալպինիստ եմ և հրավիրում եմ քեզ ինձ հետ բարձրանալ Էվերեստը: Ես քեզ ասում եմ, որ երկու անգամ բարձրացել եմ, և որ ռիսկեր կան, իհարկե՛ կան. դու կարող ես հարված ստանալ, ընկնել կամ մեռնել: Դու պետք է որոշես՝ կգաս ինձ հետ, թե ոչ: Այսքանը», -ասում է Կառլոս Ռեյգադասը և «մագլցում» Էվերեստը:

Մեզ մնում է սպասել և անհատապես զրուցել սիրելի ռեժիսորի հետ:

տես նաև՝Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

 


Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը

Մարտին Սկորսեզեի Էսսեն՝ Esquire-ի համար [Ուես Անդերսոնի մասին]

Նորույթ Netflix- ից. Քրիս Էվանսը, Ռայան Գոսլինգը և Ռեժ Փեյջը «The Avengers»-ի ռեժիսորների նոր ֆիլմում

Netflix-ի օգտատերերը քննադատել են Ալ Կապոնեի մասին կենսագրական ֆիլմը

Միխայիլ Գալուստյանը Սարիկ Անդրեասյանից ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները` դատարանի միջոցով

Արդյո՞ք Էմմա Ուաթսոնը պատրաստվում է դադարեցնել կինոկարիերան

Առաջիկա կինոպրեմիերաները 26.02.21-ից 07.03.21-ը

Փոլ Ու. Ս. Անդերսոնի նոր ֆիլմը

Փելեշյան. ինչից սկսել ծանոթությունը կարևորագույն վավերագրողի հետ

Կյանքից հեռացել է դերասանուհի Եկատերինա Գրադովան

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

Քեյթ Ուինսլեթը պատմել է, թե ինչը նրան չի հերիքել ինտիմ տեսարանների ժամանակ

Հասանելի է Վուդի Ալենի սեքս-սկանդալի մասին պատմող «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը

Մահացել է «Войны и мир»-ի օպերատոր Ավետիս Զենյանը

Լենի Քրավիցը և Ջեյ Լոն կնկարահանվեն նույն ֆիլմում…