Այրվել են Մայլի Սայրուսի և Ջերարդ Բաթլերի տները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Այրվել են Մայլի Սայրուսի և Ջերարդ Բաթլերի տները

Երգչուհի Մայլսի Սայրուսի և դերասան Ջերարդ Բաթլերի տներն այրվել են:

Օրերս Կալիֆորնիայում տեղի են ունեցել անտառային հրդեհներ, ինչի պատճառով այրվել է 7.000-ից ավելի տուն: Հայտնի է, որ կա առնվազն 31 զոհ և անհետ կորածներ: Այրված տների շարքում են Մայլի Սայրուսի և Ջերերադ Բաթլերի տները, որոնք նույնպես գտնվում էին տարածքում:

Սայրուսն այդ տանն ապրում էր ընկերոջ՝ Լիեմ Հեմսուորթի հետ, ինչի մասին երգչուհին հրապարակում է արել իր Twitter-յան էջում՝ հայտնելով, որ իրենք ապահով են.

«Միանգամայն ցավում եմ իմ հարևան տարածքում տեղի ունեցած հրդեհի համար: Իմ բախտը բերել է, քանի որ կենդանիներս ու իմ ողջ կյանքի սերը հասցրել են ապահով լքել տունը: Սա է ամենակարևորը հիմա: Տունս այլևս կանգուն չէ, բայց հիշողությունները, որոնք այդտեղ կիսել եմ ընտանիքիս ու ընկերներիս հետ, դեռ կան…»,- գրել է Մայլի Սայրուսը:

Ռայան Բաթլերը նույնպես հայտնել է, որ տունը վառվել է: Դերասանը նաև լուսանկար է հրապարակել, դրան կցելով հետևյալ գրառումը՝

«Տարհանումից հետո վերադարձա տուն: Տխուր ժամանակներ են Կալիֆորնիայի համար, բայց ինչպես միշտ հիացած եմ հրշեջների խիզախությամբ, ոգով ու անձնազոհությամբ…»

Նշենք, որ մի շարք հայտնի աստղերը, որոնք բնակվում են Կալիֆորնիայում, օգնության ձեռք են մեկնել թե՛ իրենց հարևաններին, թե՛ բարեգործական ֆոնդերին, թե՛ հրշեջներին: Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հրշեջներ են վարձել, որպեսզի օգնեն իրենց ու հարևաններին հրդեհը կանխել, մինչդեռ Քլոյե Քարդաշյանը գնումներ է կատարել Կալաբասասում հրդեհները կանխող հրշեջներին աջակցելու համար: Լիեմ և Քրիս Հեմսոուրթներն էլ շրջել են իրենց հարևան տարածքով մարդկանց օգնելու ու տարհանելու համար:

Մինչդեռ աստղերն ու հազարավոր մարդիկ փորձում էին կանխել այս ամենը ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը մի հրապարակում է արել Twitter-ում՝ կրկին տեղի տալով ԱՄՆ բնակիչների զայրույթին.

«Այս ահռելի, մահացու ու թանկ արժեցող անտառային հրդեհի պատճառը ոչ այլինչ է, քան անտառի ղեկավարության վատ աշխատանքը: Միլիարդավոր դոլարներ են փոխանցվում ամեն տարի, բայց այսքան կյանքեր են խլվում անտառը հսկողության տակ պահվող մարդկանց վատ աշխատանքի պատճառով: Շտկեք այս ամենը, թե չէ ոչ մի գումար չեք ստանա պետությունից…»,- գրել է Թրամփը, ինչին վրդովմունքով պատասխանել են մի շարք աստղեր: Լեոնարդո Դի Կապրիոն շեշտել է, որ պատճառը, ոչ թե վատ աշխատելն է, այլ գլոբալ տաքացումը:

 


Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

Քիմ Քարդաշյանի, Քայնե Ուեսթի և կարանտինի մասին

Բյութի-խորհուրդներ Մերի Ֆիլիփսից

Քարդաշյանը խնդրել է կողմ քվեարկել…

Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Քիմի սիրելի հայկական ռեստորանը…

Քանյե Վեսթը պատմում է..

Այն ամենն, ինչ հրապարակեց Քիմը Հայաստանից

Քիմ Քարդաշյան. 10 փաստ, որ գուցե չգիտեք

փոքրիկ Քիմ Քանրդաշյանը [լուսանկարներ]

Քիմ Քարդաշյանի երեխաները մկրտվել են Էջմիածնում

Ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը…

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Լեոնարդո Դի Կապրիոն 15 միլիոն դոլար է նվիրաբերել բնությունը փրկելու համար