-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իսրայելցի հանրահայտ բլոգեր Nas Daily-ն շարունակում է ոգեշնչող հոլովակներ նկարահանել Հայաստանում: Բլոգերի այցի մասին պատմել ենք, երբ Nas-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հոլովակ նվիրված հայկական ցայտաղբյուրներին: Հայտնի բլոգերն իսկապես հիացած է Հայաստանով և շարունակում է իր բացահայտումներն անել: Ժամեր առաջ հրապարակված հոլովակում 7 միլիոնից ավել հետևորդ ունեցող բլոգերը պատմում է 65-ամյա անվաչմշկորդ Լևոնի մասին, որն իհարկե հասցրել է շատերի ուշադրություն գրավել Երևանի փողոցներում: «Այս մարդը երբեք չի մահանա» իր հոլովակը Nas Daily-ն վերնագրել է այսպես: 1 րոպեանոց հոլովակում բլոգերը պատմում է հայ անվաչմշկորդի մասին, ում կենսակերպը շատերին է վարակում եռանդով, ուժով ու քաջությամբ: «Լևոնն անվախ է կյանքով լեցուն և թվում է, որ նա երբեք չի մահանա»,- ասում է Nas-ը:
This guy has no age and he will never die!! This is how Levon is living every day of his life and it's so different from the way I and many people live thier life. And I LOVE THAT!!Come see more stories like Levon on Nas Daily Global – a 312,000 member group we started for this exact purpose.Lots of behind the scenes on Instagram @nasdaily as well! Thank you NCS for the sweet music on this video!
Gepostet von Nas Daily am Donnerstag, 19. Juli 2018
Հիշեցնենք, որ սա հանրահայտ բլոգերի արդեն չորրորդ հոլովակն է Հայաստանից: Նուսեիր Յասինի առաջին հոլովակը նվիրված էր ծխելու դեմ պայքարին, երկրորդը՝ հայկական «պուլպուլակներին», իսկ երրորդում բլոգերը պատմում էր թե «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո