fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Այս տարվա “Pirelli” օրացույցի աստղերը

Հանրահայտ “Pirelli” օրացույցի այս տարվա աստղերն են մոդելներ Ջիջի Հադիդը և Լետիցիա Կաստան, դերասանուհի Ջուլիա Գարները, բալետի պարողներ Միսթի Քոփլենդը, Քելվին Ռոյալ 3-րդը և Սերգեյ Պոլունինը, դիզայներ Ալեքսանդր Վենգը:
Նորաձևության ոլորտում արդեն հայտնի և սիրված Ալբերտ Ուոոթսոնն արել է հնարավորը և անհնարին, որ այս տարվա օրացույցն ամենաիրական կինոյի նման լինի. նա շեշտադրել է ժամանակակից կանանց կարևորությունը և ուժը: Նախորդ տարվա ապրիլին Նյու Յորքում բրիտանացի լուսանկարիչը կյանքի կոչեց նոր՝ “Dreaming” խորագրով օրացույցի գաղափարը:

«Ես ցանկանում էի անել այնպիսի մի բան, որը նախկինում ոչ մի լուսանկարիչ չի արել: Ես ցանկանում էի, որ այս աշխատանքս կինո հիշեցնի: Ես ցանկանում էի, որ մարդիկ նայելով օրացույցին, տեսնեն, որ իմ գերագույն նպատակը լուսանկարը մաքուր, պարզ տեսք ունենա, ուզում էի, որ դրա միջոցով ուսումնասիրենք կանանց, այսինքն՝ ստեղծեմ իրավիճակներ և այդ իրավիճակներում ցույց տամ ժամանակակից կանանց», – ասել է Ուոթսոնը:

Օրացույցի նպատակն էր ցույց տալ, որ կանայք ուժեղ են, և որ ցանկության դեպքում կարող են հասնել իրենց նպատակներին:

«Քոփլենդի հերոսուհին ապրուստի միջոց վաստակելու համար պարում է գիշերային ակումբում, բայց միևնույն ժամանակ իր տան բակում անընդմեջ պարապում է՝ հույս ունենալով, որ մի օր աստղ կդառնա և աշխարհը կլսի նրա մասին: Նրա ընկերոջը մարմնավորել է Քելվին Ռոյալ 3-րդը», – ասել է լուսանկարիչը:

Հադիդի հերոսուհին վերջերս է բաժանվել իր ընկերոջից և փորձում է համակերպվել իր միայնակ կյանքի հետ:

«Հադիդի հերոսուհու միջոցով ես փորձում էի նկարագրել մի կնոջ, որը ծանրութեթև է անում իր կյանքը, մտածում ապագայի մասին: Ուզում էի ցույց տալ նրան միայնության պրիզմայով: Մենք տեսնում ենք, թե ինչպես է նա մտածում վաղվա օրվա և ապագայի մասին»,- խոստովանել է լուսանկարիչը:

Իսկ Կաստան հանդես է գալիս նկարչուհի դերում, որն ապրում է իր ընկերոջ հետ և նրա կյանքը հագեցած է վառ գույներով: Ընկերոջը մարմնավորում է Սերգեյ Պոլունինը:

 

Ջիջի Հադիդ

Միսթի Քոփլենդ և Քելվին Ռոյալ 3-րդ

Լետիցիա Կաստա

Ջուլիա Գարներ

Լետիցիա Կաստա և Սերգեյ Պոլունին

Ջուլիա Գարներ

Ջիջի Հադիդ

Ջիջի Հադիդ և Ալեքսանդր Վենգ

 Ջուլիա Գարներ

Ջուլիա Գարները լուսանկարում է մոդել Ասթրիդ Էյկային

Լետիցիա Կաստա և Սերգեյ Պոլունին

Լետիցիա Կաստա

 Միսթի Քոփլենդ

 Միսթի Քոփլենդ

Ջիջի Հադիդ

Այս տարվա “Pirelli” օրացույցի աստղերը ետնաբեմից հաջորդ էջում…

1 2

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

10 բան, որ գուցե չգիտես Ջիջի Հադիդի մասին

Հայտնի մարդիկ սգում են Կառլ Լագերֆելդի մահը

Հայտնի մարդիկ, որոնց իրական անունները միանգամայն այլ են

2019 թ. ամենասպասված ֆիլմերը [մաս 2]

2018թ.-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող մոդելների ցանկը ըստ FORBES-ի

Աստղային ընկերներ, որոնք մինչ այսօր մտերիմ են

ԱԴԽ մրցանակաբաշխություն 2018. Քիմ Քարդաշյանը՝ «Տարվա ազդեցություն», տարվա բրենդները, միջոցառման լուքերը և ավելին

Հսկայական նավ Chanel-ի ցուցադրության ժամանակ

Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիքը բաժանվել են ու այդ մասին պաշտոնական հրապարակումներ արել

Նոր Ջիջի Հադիդ Barbie տիկնիկը չափազանց նման է մոդելին (լուսանկարներ)

2017թ.-ի ամենաշատ վարձատրվող մոդելներն ըստ Forbes-ի

Չինաստանն արգելել է Քեթի Փերրի մուտքն իր տարածք ընդամենը մեկ զգեստի պատճառով

Նուրբ ու թեթև ֆրանսիական կոմեդիաներ

Ջիջի Հադիդը ծաղիկներ էր «հագել» Moschino-ի ցուցադրության ժամանակ (լուսանկարներ)

Գեղեցիկ և տաղանդավոր. 5 ֆիլմ հայտնի արվեստագետների մասին