BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները - VNews

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

b0e12ede9cfff76f4c1a4a2085bcb534 14 - BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

«Մա Ռեյնի. բլյուզի մայրը» ֆիլմը Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) կինոմրցանակաբաշխության առաջին օրը երկու մրցանակի է արժանացել։ Կենսագրական ժապավենը, որը պատմում է ամերիկացի երգչուհի Մա Ռեյնիի (1886-1939) ճակատագրի մասին, մրցանակ է ստացել կոստյումների լավագույն դիզայնի, ինչպես նաեւ լավագույն գրիմի ու սանրվածքների համար. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դևիդ Ֆինչերի «Մանկ» սև-սպիտակ ժապավենը մրցանակ է ստացել գեղարվեստական դիզայնի համար, Սառա Գավրոնի բրիտանական «Ռոքս» ֆիլմը՝ լավագույն քասթինգի համար։ Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» երաժշտական դրաման մրցանակ է ստացել լավագույն ձայնի, իսկ Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկ» ֆանտաստիկ մարտաֆիլմը հաղթող է դարձել հատուկ վիզուալ էֆեկտների համար։

Հայտարարվել են նաև լավագույն բրիտանական կարճամետրաժ ֆիլմը («Նվեր») եւ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Բուն եւ կատուն»։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխության 74-րդ արարողությունը երկու օր է անցկացվում առցանց ձեւաչափով։ Վերջին պահին մասնակցությունից հրաժարվել է ակադեմիայի նախագահ արքայազն Ուիլյամը։ Պատճառը նրա պապիկի՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահն է։ Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին 99 տարեկանում։


Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է