BAFTA TV 2018 թ. հաղթողները - VNews

BAFTA TV 2018 թ. հաղթողները

Մայիսի 13-ին Լոնդոնում անց է կացվել BAFTA TV ամենամյա մրցանակաբաշխությունը, որի «Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել մեծ երկրպագուների բանակ ունեցող «Սրածայր հովարներ/Peaky Blinders» սերիալը: Այն հանդիսատեսին տեղափոխում է նախորդ դարի  20-ականներ, Բիրմինգհեմ: Սերիալի կենտրոնում են Շելբիների ընտանիքը, որը  քաղաքի ամենավտանգավոր և դաժան միավորումներից մեկն է: Ընտանիքի անդամները կողոպուտներ են կազմակերպում, ծեծում և վերցնում այն, ինչ իրենց անհրաժեշտ է, խաղեր են խաղում խաղատներում, վրեժխնդիր լինում թշնամիներից և ոչ մի կանոնի չեն ենթարկվում:
5 եթերաշրջանից բաղկացած այս հեռուստասերիալն անտարբեր չի թողնի կրիմինալ դրամաների սիրահարներին:
«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում ««Սրածայր հովարներ»» հետ մրցում էին «Թագ/The Crown» սերիալը, որը մեզ տեղափոխում է Գեորգ 6-րդի ժամանակներ, երբ նրա մահից հետո թագն անցնում է նրա դստերը՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհուն: Թագուհի լինելը մեծ ջանքեր էր պահանջում,  բայց Եղիսաբեթը չի հանձնվում:
Ինչպես նաև Ջոն Սթրինկլենդի «Պարտքի զգացում/Line of Duty» և Ջոնաթան Էնթվիսթլի և Լյուսի Չերնյակի «Այս գրողի տարած աշխարհի վերջը/The End of the F***ing World» սերիալները:

«Միջազգային անվանակարգում» հաղթող է ճանաչվել «Աղախնի պատմությունը», որը մրցում էր «Մեծ փոքր սուտը», «Վիետնամ/The Vietnam War» և «Թշնամանք/Feud» սերիալների հետ:

 

«Դրամատիկ սերիալի լավագույն դերասան»

Շոն Բին «Կոտրվածը/Broken»

Ջեք Ռոուեն «Ծնվել է, որ սպանի/Born to Kill»

Ջո Քոուլ  «Սև հայելին/Black Mirror»

Թիմ Սմիթ «Կառլ 3-րդ թագավոր/King Charles III»

«Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի»

Քլեր Ֆոյ «Թագ/The Crown»

Մոլի Ուինսդոր «Երեք աղջիկներ/Three Girls»

Սիդնի քինեն «Կապույտ վերնաշապիկով տղան/Little Boy Blue»

Թենդի Նյութոն «Պարտքի զգացում/Line of Duty»

 

Ավելին այստեղ:

 

 

 


Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ Netflix-ում

Ինչ դիտել տանը. Հայաո Միյաձակիի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

10 փաստ Էնթոնի Բյորջեսի մասին, որ գուցե չգիտես

Լավաշի տոնական օր

ՁԻԱՀ. հիվանդություն, որից ՌԴ-ում օրական 100 մարդ է մահանում…

BAFTA2020-ի լավագույն լուքերը

5 ֆիլմ բաց տեսարաններով

Ֆիլմ Մայքլ Ջեքսոնի մասին

11րդ. ReAnimania-ն Հայաստանում

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

Սկորսեզեի 10 սիրելի ֆիլմերը

7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

Ազնվամորու փառատոնը լուսանկարներով

«Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն (լուսանկարներ)

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային