Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը» - VNews

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հայտնի փաստ է, որ գրող Բակունցը իր «Ալպիական մանուշակ» գործը նվիրել է Չարենցի կնոջ` Արփենիկի հիշատակին, սակայն պարզվում է, որ պատմվածքը ոգեշնչված է մեկ այլ կնոջից՝ Ժենյա Գյուզալյանից։ Ո՞վ էր նա և ի՞նչ դեր ուներ գրողի կյանքում՝ ստորև։

Բակունցն ու Ժենյան

1926 թվական, Հանրային գրադարան

Հենց այստեղ է Բակունցն առաջին անգամ տեսնում Ժենյային, բարեկազմ, նուրբ դիմագծերով աղջիկը աշխատում էր Կուլտուրայի տանն ու հաճախ այցելում գրադարան՝ ընկերուհիներին տեսնելու։ Ինչ վերաբերում է զույգի առաջին ժամադրությանը. այն տեղի է ունենում Աբովյան փողոցում, որտեղ ժամանակին երեք մեծ բարդիներ էին կանգնած: Հենց այդ բարդիներիներից մեկի տակ էլ հանդիպում են սիրահարները: Ակսելին ու Ժենյային առաջին հերթին կապում էր գրականությունը, Ժենյային առաջինն էին բաժին հասնում Բակունցի հավանած գրքերը, այդ ընթերցանություններն էլ հետագայում վերածվում էին հետաքրքիր քննարկումների:

1927 թվականին Ժենյան տեղափոխվում է Լենինգրադի համալսարանի ազգագրական բաժինը:

Այդ տարիներին Ժենյան ու Ակսելը նամակագրական կապ են պահում:

1931 թվական Ժենյան վերադառնում է Երևան ու աշխատանքի անցնում Պատմության թանգարանի ազգագրության բաժնում: Հատկանշական է, որ Ժենյան հաճույքով մասնակցում էր Զանգեզուր ուղևորվող ազգագրական արշավներին: Մեզ է հասել մի լուսանկար, որտեղ Ժենյան նկարվել է զանգեզուրցի կնոջ ավանդական տարազով՝  ի պատիվ Բակունցի:

«Խորհրդային Հայաստան» թերթի 1927 թվականի  համարներում պարբերաբար տպագրվում է «Ալպիական մանուշակ» պատմվածքը, որը նվիրված  էր Արփենիկ Չարենցի հիշատակին: Սակայն Ժենյային բախտ էր վիճակվել ծանոթանալու «Ալպիական մանուշակ»-ին, երբ այն դեռևս ձերագիր էր, իսկ պատմվածքում բնութագրվող դրվագներից մեկը շատ ծանոթ էր աղջկան.

«…Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»։

Բանն այն է, որ 1926 թվականի ամռանը Բակունցն ու Ժենյան Բաթումում են եղել, վերոնշյալ տողերն էլ այդ օրերի հուշագրումն է:

Տարիներ այնց Ժենյան դառնում է ավագ գիտաշխատող ու հայտնի ազգագրագետ։ Աշխատանքի բերումով էլ նա հաճախակի գործուղումներ է ունենում։ Ակսելի ու Ժենյայի հանդիպումները գնալով ավելի սակավաթիվ են դառնում…

Տարիներ անց՝ 1937 թվականին հայ մեծանուն գրողը զոհ է գնում ստալինյան ռեժիմին:

Ժենյան ծանր է տանում երբեմնի սիրելիի ու ընկերոջ մահը: Հետագայում պարզ է դառնում՝ ճակատագիրն ու տիրող ռեժիմը անողոք գտնվեցին նաև նրա հանդեպ:

Ժենյա Գյուզալյանին ձերբակալեցին 1939 թվականի սեպտեմբերի 15-ին: Նրան մեղադրեցին հակապետական ու հակահեղափոխական գործունեության մեջ: Ժենյան դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ըստ տարածված կարծիքների, կինը մահացավ 1941 թվականի աշնանը, երբ ընդամենը 38 տարեկան էր:

 

Ակսել Բակունցն ասել է․․․

10 փաստ Ակսել Բակունցի մասին, որ գուցե չգիտեք

Բակունցի և կնոջ վերջին տեսակցությունները…


«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…

Սոսե Մայրիկ – Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում

Բակունցի մասին. Ռուբեն Զարյանի «Հուշապատում»-ից

Մարիամ Ասլամազյանի հուշագրությունները Բակունցի մասին…

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Բակունցի և կնոջ վերջին տեսակցությունները…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ