Բանականության և սրտի մասին - VNews

Բանականության և սրտի մասին

ֆֆ - Բանականության և սրտի մասին

Ընդունված կարծիք կա՝ համաձայն որի եթե բարի ես, ուրեմն միամիտ ես: Իսկ այն նույն հայտնի բրիտանացի գիտնականները պարզել են, որ բարությունն ինտելեկտի ամենավառ դրսևորումներից մեկն է:

Այլ կերպ ասած՝ բարի մարդիկ ամենախելացին են: Մասնագետները պնդում են, որ առողջ ուղեղի հիմքում բարությունն է ընկած: Հիմա պարզաբանենք, թե ինչպես:

Բարությունը պահանջում է ոչ միայն սեփական անձի մասին մտածելու կարողություն կամ բնազդ, այլ նաև դիմացինի մասին հոգ տանելու, ապրումակցելու կարողություններ՝ էմպաթիա:

Ագրեսիայի, չարության և ատելության համար շատ խելք հարկավոր չէ: Շարժվել սեփական շահերից դրդված՝ առանց կարևորելու դիմացինին դա ցավ կպատճառի՞, թե՞ ոչ, սա թերևս աշխարհի ամենահեշտ և միաժամանակ ամենադժվար երևույթն է, քանզի մարդիկ տարբեր են: Այս պրոցեսը բնության մեջ նման է մանրէների և վիրուսների տարածմանը, որոնք անուղեղ-անուղեղ բազմանում են՝ քարուքանդ անելով մարդու օրգանիզմը:

Ինչ վերաբերում է բարի մարդկանց՝ նրանք առաջնորդվում են սեփական շահերը երկրոդական պլան դնելով՝ ծախսելով անձնական ժամանակ, գումար, ռեսուրսներ, որ տան դիմացին այն, ինչի կարիքը նա ունի: Հոգեբանների պնդմամբ՝ չար մարդիկ փայլում են իրենց ցածր ինտելեկտով: Այն մարդիկ, որոնք վառ ընդգծված ռասիզմ  և նախապաշարումներով են տառապում, այո՛, դա տառապանք է, իրականում նրանք այդ մասին տեղյակ չեն, ունեն ավելի ցածր IQ, քան այն մարդիկ, որոնք ավելի հանդուրժող և համբերատար են:

1 1 1581925009787 - Բանականության և սրտի մասին

Բանն այն է, որ վերոհիշյալ բացասական երևույթների նկատմամբ հակումները պայմանավորված են նոր միջավայրում, փոփոխութուններին չհարմարվելու, չադապտացվելու հետ, ինչը հոգեբանների կարծիքով կրկին ցածր ինտելեկտի հետևանք է: Եվ սա լիովին տրամաբանության սահմանների մեջ է, քանի որ փոփոխություներն ընդունելու կարողությունը պահանջում է մտավոր ջանք:

Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչու են փոփոխություները կարևոր, հետո պետք է մերժել կյանքի, աշխարհի  մասին զառամյալ պատկերացումներն ու առաջ շարժվել: Իրականում, սա բավականին բարդ բան է, նույնիսկ խելացիների համար:

Վերջապես պետք է գիտակցել, որ ինչքան էլ վախեցնող և ճնշող լինեն փոփոխություները, դրանք անհրաժեշտ են, քանի որ իրականում միտված են մեր կյանքն ավելի լավը դարձնելու:

Մեկ այլ ճշմարտություն էլ կա. պետք է խոստովանել, որ վերոհիշյալ փոփոխություններից խուսափելը կրկին բնական երևույթ է: Դա տխմարության և բթության նշան չէ: Ուղղակի վախ է առ անհայտության, որը նստած է մեր գենետիկ համակարգում: Եվ հենց այս նուրբ սահմանագծին է գտնվում  այսպես կոչված չարի ու բարու բաժանարարը: Այս տարբերությունն է խելոքին տարբերակում հիմարից:

Բայց կարևոր մի դիտարկում: Հանուն արդարության պետք է նշել, որ այն մարդիկ, որոնք ունեն բարձր ինտելեկտ, ունեն նաև որոշակի վատ բնավորության գծեր՝ ինչպիսիք են գոռոզությունն, ավելորդ ինքնավստահությունը: Սա իհարկե մի քիչ բարդ է համադրել բարության հետ: Այդ իսկ պատճառով բարձր IQ-ն  իրական ինտելեկտի միակ ու լավագույն ցուցանիշը չէ:

Էմպաթիան

…էմոցիանոլ ինտելեկտի ամենաբարձր ցուցանիշն է: Սա իրականում այնքան կարևոր հմտություն և կարողություն է, որը նույնիսկ որոշ ֆիննական դպրոցներում դարձել է պարտադիր դասավանվող առարկա:  Էմպաթիան նույնքան կարևոր է, որքան ընթերցանությունը և մաթեմատիկան: Այսինքն հոգեբանները շեշտում են, որ տարրական գիտելիքների հետ մեկտեղ՝ երեխան պետք է ստանա և տա նաև տարրական էմոցիանոլ կարողություններ: Դպրոցներում երեխաներին սովորեցնում են լինել համբերատար և հոգատար: Այս մեդոթի շնորհիվ մարդ ունակ է հասկանալ դիմացինի զգացմունքները՝ լինի դա բացասական, թե դրական:

1 2 1581925009787 - Բանականության և սրտի մասին

Իհերկե, յուրաքանչյուր օրենքի մեջ գործող բացառություններ կլինեն. բարձր ինտելեկտով մեկը կառանձնանա առանձնակի չարությամբ, իսկ ճիշտ նրա հակառակ կերպարը ունակ կլինի  բացառիկ հոգատարության:

Թերևս առաջատար մտքի ու բանականության ամենակարևոր հիմնաքարերն են բարությունը, հարգանքը դիմացինի զգացմունքնրի նկատմամբ, փոփոխությունների ադապտացիան, նույնիսկ եթե այն վախեցնող է…

Շարժվեք առաջ և վստահեք ձեր ուժերին…

Կարդացեք նաև և հետևեք մեզ Instagram-ում

 


Աբյուզիվ հարաբերություններ. աբյուզի 9 նախանշան

Մելանյա Թրամփ. այն ամենն, ինչ չգիտեք

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Լուսանկարի փոքրիկի՝ Լաուրայի հետագա կյանքը

Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

Ինչպե՞ս վարվել մարդկանց հետ, որոնք դեպրեսիայի մեջ են

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Ռուստամ Գասպարյան. փաստեր

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Ի՞նչ է բիպոլյար խանգարումը + [հայտնիներ՝ նման ախտորոշմամբ]

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Մարմնի լեզու. ինչ է մատնում մեր պահվածքը մեր մասին

Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից