-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կիսվել է 2020 թվականի, իր սիրելի ֆիլմերի ցանկով. ստորև կներկայացնենք դրանք:
Ֆիլմի կենտրոնում ամերիկյան բլյուզի լեգենդ Մա Ռեյնիի պատմությունն է, որի կարիերային վտանգված էր, երբ իր մենեջերները ցանկանում էին վերցնել իր երաժշտության բոլոր իրավունքները: Մային օգնության ձեռք է մեկնում փողահար Լիվին, որը, ի դեպ, հավանում էր Մային ընկերուհուն ու ցանկանում էր զբաղեցնել Մային դիրքը՝ ամերիկյան բլյուզի ոլորտում:
Ֆիլմը պատմում է հետպատերազմական Լենինգրադում ապրող երկու կնոջ մասին՝ բարձրահասակ և տգեղ Իի ու փոքրամարմին և ակտիվ Մաշայի: Նրանք ընդհանուր գաղտնիք ունեն և հետագա խաղաղ կյանքի սարսափելի ծրագիր: Բալագովը նկարել է գեղեցիկ ֆիլմ, այն մասին, թե ինչպես է պատերազմը կոտրում մարդկանց ու հետո հավերժ մնում նրանց մեջ:
Ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ Ֆինչերն է, իսկ սցենարը հիմնված է իր հոր՝ Ջեքի կողմից գրված սցենարի վրա։ Կենսագրական ֆիլմ է, որը պատմում է հոլիվուդյան կինոսցենարիստ Հերման Մանկևիչի մասին: Նա «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի սցենարի հեղինակն է: Ֆիլմը լավագույնս ներկայացնում 30-ականների հոլիվուդյան կրքերն ու քաղաքական իրադրությունն Ամերիկայում:
Միջին դպրոցի երաժշտության ուսուցիչ Ջո Գարդները վաղուց երազում է բեմից ջազ նվագելու մասին և վերջապես հնարավորություն է ստանում՝ տպավորություն թողնելու մյուս ջազային երաժիշտների վրա՝ Half Note Club-ում ելույթի ժամանակ: Սակայն պատահականության արդյունքում, հենց նույն օրը նա մահանում է: Նրա հոգին հայտնվում է երկնքում ու բացահայտում, թե ինչը ոնց է այնտեղ դասավորված: Նա հստակ որոշում է, որ պիտի վերադառնա իր մարմին ու նվագի Half Note Club-ի համերգին:
Նախկին շերիֆ Ջորջ Բլեքլեյդը, իր կնոջ ՝ Մարգարետի հետ միասին, հանգիստ կյանք է վայելում Մոնտանայի լեռների ագարակում: Նրանց որդու ողբերգական մահը հավերժ ոչնչացնում է բարեպաշտ ընտանիքի հանդարտ կյանքը: Հիմա նրանց մնացել է միայն մի թոռնիկ, որը, պատահաբար, ընկել է դաժան ու վտանգավոր Ուեբոյի ընտանիքի ձեռքը: Երեխային վերադարձնելու համար զույգը պատրաստ է անել ամեն բան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո