fbpx

Բարաք ու Միշել Օբամաներ. Մի սիրո պատմություն առաջինների մասին

Պատմություն ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահի ու ԱՄՆ-ի առաջին սևամորթ առաջին տիկնոջ ու նրանց առաջինների մասին… 

Առաջին հանդիպումը

Բարաքն ու Միշելն առաջին անգամ հանդիպել են 1989թ.-ին՝ Չիկագոյում գտնվող «Սիդլեյ և Օսթին» իրավաբանակն գրասենյակում, որտեղ Միշելն ուղղորդում էր Հարվարդի համալսարանի ուսանող ու այդ գրասենյակի պրակտիկանտ Բարաքին՝ չմտածելով անգամ, որ նա կդառնա աշխարհի ամենահայտնի նախագահներից մեկը՝ դեմ գնալով բազմաթիվ կարծրատիպերի: Այդ ժամանակ Բարաքը, կամ Բերին, ինչպես նրան անվանում էին ընկերները, 27 տարեկան էր, իսկ Միշելը՝ 25:

«Այդ օրն իրավաբանական ընկերություն էի գնացել գնացքով: Անձրևում էր, իսկ ես անձրևանոց չունեի: Երբ տեղ հասա ու մտա Միշելի գրասենյակ ոչ միայն ուշացել էի, այլ նաև ամբողջովին թրջվել: Վստահ չէի, որ լավ տպավորություն եմ թողել նրա վրա»,– պատմում է Օբաման Օփրա Ուինֆրիի հետ զրույցի ընթացքում:

Մինչ Բարաքին տեսնելը Միշելն արդեն կարծիք էր կազմել նրա մասին այն բոլոր խոսակցություններից, որ լսել էր նրա մասին նախքան նրա գալը: Նա կարծում էր, Բարաքը տարօրինակ ու չափազանց բարձր ինտելեկտ ունեցող մեկն է լինելու:

Իսկ Բարաքն առաջին հայացքից արդեն ամբողջովին տարված էր Միշելով. «Հիշում եմ՝ ինչպես էի հիացել նրա հասակով ու գեղեցկությամբ: Հետո պատմել է ինձ՝ զարմացել էր, երբ հասկացել էր, որ քիթս ու ականջներս այքնան մեծ չէին, որքան ընկերության համար տրամադրած լուսանկարումս»:

«Բարաքը չափազանց անթերի էր իրական լինելու համար: Ես շատ տղաների հետ էի հանդիպել, որոնք լավ խոսել ու մարդկանց տպավորել գիտեին, ու ինձ թվում էր, որ նա էլ նրանցից մեկն է: Երբ առաջին օրը միասին գնացինք լանչի, նա մի սպորտային պիջակ էր հագել ու բերանում էլ ծխախոտ կար: Այդ պահին մտածեցի. «Ահա՛, հերթական լավ տեսք ունեցող ու լավ խոսել իմացող «վատ» տղան է: Ծանոթ իրավիճակ է»: Հետո ապշեցի, երբ հասկացա, որ իրականում նա կարող է մարդկանց հետ բավականին հետաքրքիր զրույցներ ունենալ, շփվել, և որ խորը մարդ է: Պարզեցի, որ նա բաձրակարգ մի անձնավորություն է, որն ուժեղ արտահայտված բարոյական արժեքներ ունի»,-հիշում է Միշել Օբաման:

Առաջին ժամադրությունը

Միշել Ռոբինսոնն այն ժամանակ խոստացել էր իր մորը, որ կենտրոնանալու է իր կարիերայի վրա ու չի շտապելու տղաների հարցում: Բացի դրանից նրա կարծիքով ընկերության միակ սևամորթների հարաբերություններն անհարմար միջավայր կստեղծեին բոլորի համար: Միշելը նույնիսկ փորձել է Բարաքին ժամադրել իր ընկերուհիներից մեկի հետ, սակայն ապագա նախագահը հետաքրքրված չէր. նա այլ պլաններ ուներ:

«Նա բարի էր գտնվում՝ ինձ իր հետ երեկույթների տանելով ու երբեք չմեկնաբանելով հագուստս, որն անկասկած ժամանակակից չէր: Ես նրան հանդիպելու առաջարկ էի անում, բայց նա մերժում էր: Ես անընդհատ ժամադրում էի նրան, բայց նա կրկին մերժում էր՝ ասելով, որ ճիշտ քայլ չի լինի, քանի որ նա իմ մենթորն էր ընկերությունում»,- ասում է Բարաք Օբաման:

Նա նույնիսկ առաջարկել է դուրս գալ ընկերությունից ու թողնել պրակտիկան, ինչն էլ ստիպել է Միշելին վերջապես համաձայնել ու նրա հետ ժամադրության գնալ:

Բարաք Օբաման իր դեղին «Datsun» մակնիշի մեքենայով գնաց Միշելի ետևից, քանի որ նրան հրավիրել էր մի հանդիպման, որտեղ որպես համայանքային դեմք պետք է ելույթ ունենար: Սկզբում, սակայն, նրանք միասին գնացին ցուցահանդեսի, սենդվիչներ կերան, ապա Միշելն առաջին անգամ լսեց Բարաքի ելույթը… դրանից հետո զույգը գնաց Հարփեր կինոթատրոնում Սփայք Լիի «Do The Right Thing» ֆիլմը դիտելու, ինչիչ հետո Բարաքը Baskin-Robbins-ի համար լավագույն պաղպաղակը գնեց Միշելի համար և քանի որ ներսում նստելու տեղ չկար, նրանք դուրս եկան ու նստեցին մայթին: Այնուհետև…

«Ես համբուրեցի նրան ու զգացի շոկոլադի համը նրա շուրթերին…»

Միշել Օբաման տարիներ անց հիշում է, որ հենց ինքն իրեն թույլ տվեց ինչ-որ բան զգալ Բարաքի հանդեպ, բոլոր զգացմունքները միանգամից խառնաշփոթ ստեղծեցին՝ կիրք, երախտագիտություն, ամբողջականություն, հետաքրքրություն…

Առաջինն, ով դիմացավ

Շատ ժամանակ չէր անցել, երբ Միշելը վերջապես որոշում է Բարաքին ծանոթացնել իր ընտանիքի հետ: Տեղի է ունենում սպասված ընթրիքը, որի ժամանակ ընտանիքի անդամները կարողանում են ճանաչել նրան:

«Նա շատ-շատ համեստ էր: Ինձ դուր եկավ՝ ինչպես էր խոսում իր ընտանիքի մասին: Մտածում էի՝ լավ տղա է, վատ է, որ նա էլ երկար չի դիմանա քրոջս: Բայց արի ու տես, որ այդպես չեղավ: Նա խելացի էր, սակայն իրեն չէր պահում այնպես, ասես մյուսները հիմար են կամ իրենից պակաս խելացի: Դա առաջին բանն էր, որն ավելի գրավեց Միշելին: Բարաքը նաև բարձրահասակ էր ու գիտեր քրոջս բնավորությունը,»- հիշում է Միշելի եղբայրը:

Երբ Բարաքի ամառային պրակտիկան ավարտվեց, նա ստիպված էր ետ գնալ Հարվարդի համալսարան, սակայն նրանք շարունակեցին իրենց հարաբերությունները:

«Նախքան Միշելին հանդիպելը ես շատ մանկամիտ էի հեռավորության վրա հարաբերություններ պահելու համար, բայց ոչ նրանից հետո…»

Նախքան Միշելը

Բարաքը երկու լուրջ հարաբերություն էր ունեցել նախկինում: Նրա առաջին ընկերուհին, որի հետ երկար ժամանակ հանդիպում էր, հիշում է՝ առաջին անգամ, երբ ասել է Օբամային, որ սիրում է իրեն, ապագա նախագահը պատասխանել է «Շնորհակալություն»: Հետո, երբ ընկերուհին փորձել է լրջացնել հարաբերությունները, Օբաման պարզապես խզել է դրանք՝ ասելով, որ պատրաստ չէ նրա հետ ապագա ունենալ:

Երկրորդ լուրջ հարաբերությունը Բարաք Օբաման սկսել է 1985թ.-ին՝ Շեիլա Միյոշի Ջագերի հետ: Նրանց ծանոթացրել էր երկուսի ընդհանուր ընկերը, իսկ արդեն 1986թ.-ին նրանք սկսել էին միասին բնակվել: Բարաքն ընկերներից մեկին ուղղած նամակում գրել էր.

«Նա լավն է ու բարի, սակայն ես դեռ սովոր չեմ այլ մարդու հետ ապրել: Կան պահեր, երբ կարոտում եմ անկախությունս, բայց ձմեռը մոտենում է և լավ է ունենալ մեկին, որի մոտ կարող ես վերադառնալ երկար աշխատանքային օրից հետո: Փոխզիջումներ, փոխզիջումներ…”

Բարաքի կենսագիր Դեյվիդ Գերոուի խոսքով՝ Բարաքը նույնիսկ ամուսնության առաջարկ էր արել աղջկան, ուղղակի որովհետև զգում էր, որ դա բնական քայլ էր, սակայն նրանց մաշկի գույնի տարբերության պատճառով Ջագերի՝ ճապոնա-ամերիկյան ծագման ընտանիքը, ճնշումներ էր գործադրում իր վրա, ստիպելով աղջկան Բարաքին տալ խուսափողական պատասխան՝ «ոչ հիմա»: 

Դրանից հետո նրանք երկու տարի ևս միասին անցկացրին, սակայն Բարաք Օբաման այդ ժամանակ արդեն պլաններ ուներ նախագահ դառնալու, ինչին Ջագերը թերահավատորեն էր վերաբերում՝ կարծելով, որ սևամորթ լինելը կխանգարեր նրան այդ հարցում:

Այսպես տարբեր տարաձայնությունների արդյունքում, նրանք որոշում են բաժանվել:

Առաջին ու միակ

Միշելը միանգամայն այլ էր, Միշելի հետ Օբաման ուզում էր փորձել… Բայց մեկ տարի հեռվից շփվելուց հետո անգամ, Բարաք Օբաման դեռ չէր հավատում ամուսնությանը: Ամեն ինչ փոխվում է 1991թ.-ին…

1991թ.-ին, երբ Բարաք Օբաման արդեն ավարտել էր Հարվարդն ու աշխատում էր, Չիկագոյի մի թանկարժեք ռեստորանում ժամադրում է Միշելին: Միշելը հիշում է.

«Նա բռնեց ձեռքս ու ասաց, որ որքան էլ սիրում է ինձ իր ամբողջ էությամբ, դեռ չի տեսնում ամուսնության իմաստը: Ես անմիջապես զգացի, թե ինչպես է արյունս եռում: Իրո՞ք: Հիմա պիտի այս մասին խոսե՞նք…» 

Րոպեներ անց մատանու տուփը «ժամանեց» աղանդերի ափսեում: Միշել Ռոբինսոնն ամուսնացավ Բարաք Օբամայի հետ 1992թ.-ի հոկտեմբերի 3-ին: Միասին նրանք ունեն 2 դուստր…

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


10 բան, որ գուցե չգիտես Գինեսի ռեկորդների գրքի մասին

Ի՞նչ են լսում Բարաք և Միշել Օբամաներն այս ամռանը

«Խոցելիություն». Նկարիչը համաշխարհային առաջնորդներին պատկերել է փախստականների տեսքով

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Նկարիչը հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Կինը, որին Ֆրեդի Մերկուրին սիրեց ու իր կողքին պահեց մինչև մահ

Հայտնի մարդկանց՝ 2019թ.-ի Վալենտին-յան հրապարակումները

10 խորհուրդ կանանց Միշել Օբամայից [երջանկանալու ու երջանկացնելու արվեստը]

4 հայտնի գիրք՝ հրատարակված 2018թ.-ի աշնանը

Հարսանեկան զգեստներ աշխարհի տարբեր կետերից

Արքայազն Չարլզ և արքայադուստր Դիանա. մի սիրո պատմություն

Եթե Էյնշտեյնը, Վան Գոգը, Պուտինն ու այլ հայտնի մարդիկ հիփսթեր լինեին

Հայտնի մարդկանց արխիվային լուսանկարները

Սթիվ Ջոբսը, Էվանջելին Լիլլին և ուրիշներ քանդակագործ Adam Beane-ի աշխատանքներում

Նապոլեոն Բոնապարտ և Ժոզեֆինա. մի սիրո պատմություն