Բառազույգեր. ճիշտ կիրառություն - VNews

Բառազույգեր. ճիշտ կիրառություն

11 2 - Բառազույգեր. ճիշտ կիրառություն

Vnews-ն անդրադառնում է բառագործածության սխալներին, որոնք բառիմաստը չհասկանալու կամ ստույգ չիմանալու հետևանք են:  Առանձնացրել ենք այն բառազույգերը, որոնց իմաստային տարբերակման խնդիրն առաջանում է, վերջինների բառարմատների նմանության պատճառով:

1.Այլասերություն – այլասիրություն

Այս երկու բառերն ունեն բովանդակային ահռելի տարբերություն, թեև շան նման են հնչում:

Այլասերություն

Այլասերությունն այլասերվելն է, այլասերված լինելը, իսկ ավելի պարզ՝ անբարոյականությունը, բարոյական խեղվածությունը: «Այլասերված մարդ» նշանակում էայլանդակ, անբարոյական մարդ:

Այլասիրություն

ի տարբերություն «այլաերություն» բառի, այն ավելի դրական երանգ ունի: Նշանակում է սեփական անձը անտեսելու գնով ուրիշներին սիրելու, ուրիշների ցավերը հոգալու կարողություն:

Այս բառազույգի մասին խոսելիս տեղին է նաև անդրադառնալ «այլասեռված» բառին, որը նշանակում է «սեռը փոխած»:

2.Ավանդություն – ավանդույթ

Ավանդություն

Այն նախկինում նշանակում էր նաև ավանդույթ, սովորույթ: Այժմ այս բառի իմաստն ավելի սահմանափակ է և նշանակում է ավանդազրույց, հնից եկած և սերնդեսերունդ փոխանցված զրուցապատում:

Ավանդույթ

Ավանդույթը նույնպես տարբերակված իմաստ է ստացել՝ սովորույթ, ընդունված կարգ տրադիցիա օտար բառի համարժեքով:

Այս բառազույգի սխալ կիրառության օրինակներից են՝ «Մեզնում տնօրհնեքի ավանդությունը հնուց է գործում»: Այս պարագայում հարկավոր է օգտագործել «ավանդույթ» բառը:

«Գրիգոր Լուսավորչի մասին շատ հայտնի ավանդույթ կա». հարկավոր է օգտագործել «ավանդություն» բառը:

3. Զերծ-զուրկ

Ի տարբերություն մեր առաջին բառազույգի, սրանք հոմանիշ բառեր են, սակայն տարբերվում են կիրառությամբ:

Զերծ

Այս բառը գործածվում է «վատ, բացասական որևէ բանից հեռու մնալու» իմաստով: Զերծ են մնում չարիքներից, դժբախտություններից կամ վտանգներից:

Զուրկ

Զուրկ բառը գործածվում է «որևէ լավ հատկություն կամ որակ չունենալու» դեպքում: Զուրկ են մնում, կամ զրկվում են բարիքներից, աշխատանքից, խելքից կամ օգնությունից:

4.Հակոտնյա – հակամետ

Հակոտնյա

Այս բառը նշանակում է հակառակ, հակադիր, այլ հոմանիշներն են ներհակ, իրարամերժ բառերը: Սրանք իմաստային տարբերություններ չունեն և նույնանիշ են:

Հակամետ

Այստեղ հակ-ը ոչ թե հակառակ բառի իմաստ ունի, այլ նշանակում է հակվել: Հետևաբար հակամետ լինել նշանակում է համաձայն լինել, կողմ լինել:

5. Վերաբերել – վերաբերվել

Վերաբերել

Բառը նշանակում է որևէ մեկի կամ մի բանի մասին ասել, խոսել, նաև առնչվել կամ առնչություն ունենալ: Օրինակ՝ «Այն ինչ ես ասացի վերաբերում է ընկերոջդ» կամ «Դիտողությունս վերաբերում է նրա արարքներին»:

Վերաբերվել

Նշանակում է վերաբերմունք ունենալ, վարվել: «Դու լավ ես վերաբերվում ընկերոջդ հետ», «լավ ես վերաբերվում գրքերին». ի դեպ, առարկաների դեպքում չի կարելի օգտագործել «հետ», քանի որ չկա փոխադարձ հարաբերություն:

 

Աղբյուրը՝ Հենրիկ Գալստյան, «Ճիշտը և սխալը»

 

 

 

 


Հայերենում տարածված սխալներից մի քանիսը…

Հայերենում տարածված սխալներից մի քանիսը…

Հայկական դարձվածքներ. QUIZ

Ճիշտ հայերեն. Բառաձևեր և կապակցություններ

Ամանո՞ր, թե՞ ամանօր. ճիշտ հայերեն

Ճիշտ հայերեն. միաժամանակ և միառժամանակ

Թուրքերենից փոխառություններն ու դրանց հայերեն համարժեքները

Ճիշտ հայերեն. որ և որպեսզի շաղկապների կիրառության մասին

Եվս 50 օտար բառերի հայերեն համարժեքներ

«Առթիվ» և «կապակցությամբ» բառերի գործածության մասին…

Խոսենք հայերեն. 50 օտար բառերի հայերեն համարժեքներ

ԱՅԼԵՒՍ բառի սխալ կիրառությունները…Պարզաբանում է Դավիթ Գյուրջինյանը

ՏՆԻ՞Ց, ԹԵ՞ ՏԱՆԻՑ․ [Լեզվի կոմիտեի նախագահն է պարզաբանում]

QUIZ. ստուգեք ձեր հայերենը

կույս բառի ծագումն ու իմաստը գրաբարում

շնորհակալ եմ քեզ, թե՞ շնորհակալ եմ քեզանից [ո՞րն է ճիշտ]