Բարսելոնայի հայտնի տաճարը 41մլն պարտք ունի անօրինականության պատճառով - VNews

Բարսելոնայի հայտնի տաճարը 41մլն պարտք ունի անօրինականության պատճառով

spain attraction la sagrada familia 1517554708 1000X561 - Բարսելոնայի հայտնի տաճարը 41մլն պարտք ունի անօրինականության պատճառով

Բարսելոնայի հայտնի Սագրադա Ֆամիլիա՝ Սուրբ ընտանիքի քավության բազիլիկա և մայր տաճարը 130 տարուց ավելի անօրինական է կանգուն մնացել:

Շինությունը դեռևս 1882թ.-ին գծագրել էր Անտոնիո Գաուդին, սակայն արդեն 136 տարի է, ինչ այն կառուցվում է: Տաճարի կառուցումն ընթանում է առաց քաղաքապետարանի որևէ հսկողության կամ թույլտվության, ինչի արդյունքում խախտվել են բազմաթիվ նորմեր:

Տաճարը պարտավորվում է քաղաքապետարանին 41 մլն դոլար վճարել շինությունն օրինականացնելու համար: Բարսելոնայի քաղաքապետարանի խոսքով գումարը պետք է վճարվի ապագա 10 տարիների ընթացքում: Այն կօգտագործվի քաղաքի այդ հատվածի ճանապարհատրանտպորտային, մետրոյի և փողոցների վիճակը բարելավելու համար:

«Սագրադա Ֆամիլիան մեր երկրի ամենահայտնի խորհրդանշաններից ու ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: 2 տարի տևած բանակցություններից հետո, մենք համաձայնության եկանք, որի շնորհիվ դրամական փոխհատուցում կլինի շինության արտոնագրի համար, ինչպես նաև հասարակական տրանսպորտը հարակից վայրերում կբարելավվի»,- գրել է Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն: 

Նշենք՝ ամեն տարի Սեգրադա Ֆամիլիա տաճարն ավելի քան 3մլն այցելու է ունենում: Գաուդին աշխատել է այս շինության վրա մինչև իր մահ՝ 1926թ.: Այն մինչ օրս շարունակվում է կառուցվել նվիրաբերությունների շնորհիվ և երբեմն շինարարական աշխատանքները դադարեցվում են՝ ոչ բավարար միջոցներ ունենալու պատճառով: Չնայած նրան, որ եկեղեցին դեռ գտնվում է կառուցման վիճակում, այն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է: 

Sagrada Familia 2000x1125 2 960x540 - Բարսելոնայի հայտնի տաճարը 41մլն պարտք ունի անօրինականության պատճառով


Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Գնա՞նք Գյումրի…

Փաստեր Հրազդանի մասին…

Քրիստիանիա. ազատության քաղաք

Հետաքրքիր փաստեր Աբովյանի մասին

Էջմիածին. 10 փաստ քաղաքի մասին

10 փաստ Գորիսի մասին…

10 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին…

10+1 փաստ Իջևանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Կապանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

10 բան, որ գուցե չգիտես Լոս Անջելեսի մասին

եվրոպայի ամենակեղտոտ քաղաքները

Աշխարհի ամենաերջանիկ երկրներն ըստ ՄԱԿ-ի

Աշխարհի ամենագեղեցիկ 10+ գյուղերը (Լուսանկարներ)