fbpx

Բաթումի. ուր գնալ ու ինչ անել

Վրաստանի մեծությամբ երկրորդ խոշորագույն քաղաքը՝ Բաթումին հարմարավետ և ոչ շատ ծախսատար հանգիստ կազմակերպելու համար ամենահայտնի վայրերից է: Տեղակայված լինելով Սև ծովի ափին, Բաթումին համարվում է ժամանակակից Վրաստանի գլխավոր զբոսաշրջային, տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը:

Ուր գնալ ու ինչ անել Բաթումիում. եթե որոշել եք Ձեր հանգիստն անցկացնել այստեղ, ուրեմն այս հոդվածը հենց Ձեզ համար է:

«Ալի և Նինո» քանդակ

«Ալի և Նինո» շարժվող քանդակը Թամարա Կվեսիտաձեի աշխատանքն է: Քանդակագործն իր աշխատանքն անվանել է ադրբեջանական համանուն վեպի հերոսների անուններով: 10 րոպեն մեկ Ալին և Նինոն համբուրվում են: Այս քանդակն ասես Բաթումիի խորհրդանիշը լինի:

Այբուբենի աշտարակ

Բաթումիի «Այբուբենի աշտարակ» կոչվող 130 մետրանոց շինության վրա պատկերված են վրացական այբուբենի 33 տառերը: Աշտարակի նախագծի ճարտարապետն իսպանացի Ալբերտո Դոմինգո Կաբոն է: Աշտարակի վերևում հնարավոր է նաև համեղ ճաշել:

«Արգո» ճոպանուղի կամ թռի՜չք քաղաքի վրայով…

Այս ճոպանուղին Բաթումիում գործում է 2013 թ.-ից: Թռիչքը քաղաքի վրայով տևում է 10 րոպե: Ճոպանուղու երկարությունը 2600 մետր է, բարձրությունը՝ 260 մետր: Այն ունի 9 խցիկ, որոնցում տեղավորվում են 6-ական անձ: «Արգոն» զբոսաշրջիկների պակաս չի ունենում ո՛չ ամռանը, ո՛չ ձմռանը: Այն լեցուն է լինում հատկապես ուշ ժամերին. մարդիկ գալիս են գիշերային լուսավոր Բաթումին վերևից տեսնելու համար:

Եվրոպայի հրապարակն ու Մեդեայի արձանը

Եվրոպայի հրապարակը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Այն շատ հայտնի է Մեդեայի արձանով և դրա պատմությամբ: Մեդեայի մասին առասպելը կապված է արգոնավորդների արշավանքի մասին զրույցի հետ։ Մեդեան սիրահարվում է արգոնավորդների առաջնորդ Յասոնին և օգնում նրան ձեռք բերել ոսկե գեղմը՝ իր ցեզի թալիսմանը։ Դրանից հետո նա Յասոնի հետ փախչում է Կոլիխիդայից։ Իսկ փախչում են նրանք «Արգո» նավով, որն էլ պատկերված է արձանի վրա:

Բաթումիի նավահանգիստ

Բաթումիի նավահանգիստն իսկական իդիլիա է բոլոր նրանց համար, որոնք սիրում են հետևել նավերին, դրանց աշխատանքին և երկա՜ր ուսումնասիրել դրանք: Այստեղ աշխատում են 24 ժամ շարունակ:

Բացի առանձնացվածներից Բաթումիում կան էլի շատ և շատ տեսարժան վայրեր, որոնք անպայման արժե այցելել, և, իհարկե, Բաթումի մեկնելիս չենք մոռանում վրացական խոհանոցի, խաչապուրու, խինկալու և համեղ սնվելու մասին: Ձեզ լավ հանգիստ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Նամակ ապագային…

Թագուհին հայտարարեց…

Տղամարդկային անհավատարմություն…

Մշակութային Երևան. թատրոն

Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

5 անհավանական վայր, որ չես հավատա, բայց գոյություն ունի աշխարհում

Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

Աշխարհի ամենայուրահատուկ նստարանները

Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է

Փարիզյան հրապարակներից մեկը կվերանվանվի արքայադուստր Դիանայի անունով

Ճապոնական գարունը լուսանկարներով

1880-ականների Սանկտ Պետերբուրգը` լուսանկարներով