Բայկալ լճի առեղծվածը... - VNews

Բայկալ լճի առեղծվածը…

qqq min - Բայկալ լճի առեղծվածը...

Գիտե՞ք, որ աշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճը Բայկալն է. այն գտնվում է Ռուսաստանի տարածքում ու պարունակում է ամբողջ երկրագնդի քաղցրահամ ջրերի 20 տոկոսը: Լիճը նաև հայտի է իր բյուրեղային մաքրությամբ ու առեղծվածներով, որոնց մասին էլ կպատմենք՝ ստորև…

Լեգենդ Բայկալի մասին…

Կա լեգենդ, ըստ որի հայր Բայկալը ուներ 336 գետ-տղա և մեկ աղջիկ՝ Անգարան։ Նրանք բոլորը թափվում էին «հոր գիրկը»՝ լցնելով նրա մակարդակը։ Բայց աղջիկը սիրահարվում է Ենիսեյին և սկսում հորից ջրերը տանել նրան։ Որպես պատասխան՝ հայրը մի մեծ ժայռաբեկոր է նետում աղջկան և անիծում նրան։ Այդ ժայռաբեկորը կոչվում է Շամանի քար և գտնվում է Անգարայի ակունքի մոտ։ Լեգենդի մյուս տարբերակի համաձայն՝ Բայկալն ուներ մեկ աղջիկ՝ Անգարան։ Նա սիրահարվում է Ենիսեյին և փորձում փախչել նրա մոտ։ Սա իմանալով՝ հայրը փորձում է խոչընդոտել՝ գետի ակունքը նետելով Շամանի քարը, բայց Անգարան փախչում է։ Այնժամ հայրը հետապնդման է ուղարկում զարմիկին՝ Իրկուտին, բայց սա էլ խղճում է Անգարային, փոխում ուղին՝ թույլ տալով, որ աղջիկը հասնի Ենիսեյին, միանա նրան, և միասին հոսեն:

Shaman Rock Lake Baikal | Island wallpaper, Lake baikal, Beautiful nature

Շամանի քար

Բայկալյան եռանյունի

Լճի վրա կա մի տարածք, որը կոչվում է Բայկալյան եռանյունի. սա իսկական դժոխք է տեխնիկական սարքերի համար: Բացի այդ, այստեղ հաճախ են նկատվում տարօրինակ երևույթներ՝ փայլուն գնդերի, շրջանակների ու կտրուկ փոփոխվող եղանակի տեսքով: Շատերն, ում հաջողվել է լինել այստեղ, պատմում են ժամանակի ու տարածության զգացությունների կորստի մասին…

4. Байкальский треугольник. байкал, загадки, озеро

Սատանայի ջրապտույտ

Բայկալի խորը հատվածում, տարին 1-2 անգամ առաջանում է մի հսկայական ջրապտույտ. այն կոչվում է Սատանայի ջրապտույտ: Հետաքրքիր է, որ ջրապտույտն առաջանում է հանկարծակիորեն: Տեղացիներն այստեղ ինչ-որ միստիկ բան են տեսնում ու պնդում, որ այդպիսով բացվում են դժոխքի դռներն ու մեղսավորներին տանում անդրաշխարհ:

8 4 e1607673077107 - Բայկալ լճի առեղծվածը...

Տեսիլքներ…

Ասում են՝ Բայկալում տեսիլքներ կան. այս երևույթի առաջացման դեպքում հորիզոնի վրա կարելի է նշմարել օբյեկտներ, որոնք իրականում գտնվում են 40 կմ հեռավորության վրա: Այս տեսիլքները լճի վրա հայտնվում են ինչպես տաք, այնպես էլ ցուրտ ժամանակ:

2. Байкальские миражи. байкал, загадки, озеро

Հսկա սառցե կոներ

Հայտնի է, որ ձմռան ամիսներին Բայկալի մակերևույթը ծածկվում է արտասովոր ձև ունեցող սառցե շերտով: Դրանց թվում առավել հետաքրքրական են սառցե կոները, որոնց երկարությունը կարող է հասնել 6 մետրի:

1. Ледяные сопки. байкал, загадки, озеро

Օղակներ` սառույցի վրա

Այս օղակների տրամագիծը հասնում է մի քանի կիլոմետրի: Հետաքրքիր է, որ դրանք առաջանում են սառցե շերտի վրա՝ ժամանակ առ ժամանակ, դրանք տեսանելի են միայն երկնքից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օղակները հայտնվել են 2003, 2005, 2008, 2009 թվականներին և ամեն անգամ՝ նոր վայրում:

Круги на льду Байкала - только наука и никаких сенсаций

Փաստեր

  • Եթե Բայկալի ողջ ջուրը  բաժանվի ՌԴ բնակիչների վրա, ապա յուրաքանչյուր բնակչի կհասնի 166.4 հազար մ² ջուր։
  • Լիճը հետազոտող Լ. Կոլոտիլոյի` «Բայկալի արժեքը» հոդվածում լճի ջրի արժեքը գնահատված է 236 տրիլիոն դոլար։ Նրա հոդվածը որոշակի հետաքրքրություն է առաջացրել, այդ թվում` «Ռուսաստանի Գրինփիս» կազմակերպության մոտ, իսկ նրա հիմնական դրույթները բարձրաձայնվել են 2012 թվականի նոյեմբերի 27-ին Վլադիմիր Ժիրինովսկու` «Վեստի 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
  • 1996 թվականին Բայկալ լիճy ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:

 

Բայկալ լճի մասին ասել են…

«Բայկալը զարմանալի է, և պատահական չէ, որ Սիբիրի բնակիչները այն անվանում են ոչ թե լիճ, այլ մեծարում են ծով կոչելով: Ջուրն արտակարգ թափանցիկ է. ամեն ինչ երևում է, ինչպես օդից: Գույնը նուրբ փիրուզագույն է, որն աչք է շոյում: Ափերը ժայռոտ են, ծածկված անտառներով, ուր ամենուր վայրի թռչուններ են ու որսի կենդանիներ. արջերի, սիբիրյան լեռնային այծերի, սամույրների առատություն է»…

Չեխով

«Թվում է` Բայկալը պետք է մարդուն ճնշի իր մեծությամբ ու չափերով. նրանում ամեն ինչ ահռելի է, ընդարձակ, հանելուկային ու ազատ, բայց այն, ընդհակառակը, բարձրացնում է մարդուն: Վեհության ու ոգեշնչվածության հազվագյուտ զգացմունք ես ապրում Բայկալում, կարծես հավերժությունն ու կատարելությունը քեզ էլ են ընդգրկում և քեզ հասնում է կախարդական հասկացությունների դրոշմը, դու զգում ես տիեզերական գոյության տաք շնչառությունը, և քեզ է հասնում ողջ գոյության անմեկնելի գաղտնիքի բաժինը: Թվում է, թե դու արդեն հենց նրանով ես առանձնացել, որ կանգնած ես այդ ափին, շնչում ես այդ օդն ու խմում ջուրը: Ուրիշ ոչ մի տեղ քեզ չի պարուրի բնության հետ այդքան լիարժեք ու այդքան ցանկալի միաձուլման և նրա մեջ թափանցման զգացումը. քեզ արբեցնում է այդ օդը, առնում ու տանում է այդ ջրի վրայով այնպես արագ, որ դու չես էլ հասցնում ուշքի գալ. դու լինում ես այնպիսի գողտրիկ վայրերում, որ քեզ երազում էլ չէին պատկերանա, ու դու վերադառնում ես տասնապատկված հույսով. այնտեղ` առջևում, մարդկային կյանքն է»

Ռասպուտին

 


Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man

5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

Հովհաննես Թումանյան

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում