fbpx

The Beautified Project-ը նոր երգ ունի

The Beautified Project-ը  նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել, որն է The missing part-ը։
Հետաքրքիր պատմություն ունեցող երգի մասին զրուցել ենք  երաժշտության և խոսքերի հեղինակ Անդրե Սիմոնյանի հետ։

Տես նաև՝ ՄյուզիքԼիսթ. Անդրե Սիմոնյան

– Ե՞րբ է գրվել The missing part-ը:

– Երգը դեռ մի տարի առաջ եմ գրել, բայց քանի որ այն ինձ համար շատ անձնական է, որոշել էի չթողարկել, բայց հետո որոշեցի ամեն դեպքում այս ֆորմատով թողարկել:

– Գիտեմ, որ երգը հատուկ ասելիք ունի, ո՞ւմ է այն նվիրված:

– Այն նվիրել եմ երգարվեստի այն գործիչներին, որոնք կենդանի չեն և, որոնք ինձ ինչ-որ ձևով ոգեշնչել են, որոնք կյանքի դժվար պահերն ինձ համար ավելի հեշտ են դարձրել և որոնք ոգնել են ավելի սահուն անցնել կյանքի տարբեր էջերով:

– Անդրե, ինչի՞ց ծնվեց նման երգ գրելու գաղափարը:

– Այնպես էր ստացվել, որ տարիներ շարունակ հեռու էի գտնվում ձայնասկավառակներիս հավաքածուից, ու, երբ վերջերս նորից բացեցի ու սկսեցի նայել ձայնասկավառակներիս հավաքածուն, նկատեցի, որ բացի այն երգիչ-երգչուհիներից, որոնք մինչև 12 տարի առաջ արդեն մահացած էին (Freddie Mercury, Jimi Hendrix, Kurt Cobain), այս 12 տարվա մեջ մենք կորցրել ենք շատ-շատ կարևոր երգիչ-երգչուհիներ: Նկատեցի, որ անցյալ 20 տարում չեն ծնվել էնպիսի լեգենդներ, որոնք 20-30 տարի հետո էլ կհիշվեն: Հենց այս ամենը պատճառ դարձավ, որ երգը նվիրեմ հենց այն լեգենդներին, որոնք հեռացել են, բայց նրանց ոչ ոք չի փոխարինել:

– Սպասե՞նք The Beautified Project-ի անդամների միանալուն. նոր երգ միասին կստեղծե՞ք:

– Դեռ ոչ: Մենք դեռ մնում ենք շատ լավ ընկերներ՝ ոչ գործընկերներ:

The Beautified Project՝ The Missing Part

Vnews-ը շնորհավորում է The Beautified Project-ին և Անդրեին նոր տեսահոլովակի առթիվ:


Ատրճանակը, որով ինքնասպան է եղել Վան Գոգն աճուրդի կհանվի

«Գահերի խաղի» աստղ Սոֆը Թըրները կարող է մարմնավորել Բոյ Ջորջին

Պարզվում է՝ Ադելը «Spice Girls»-ի ամենաիսկական երկրպագու է

Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն

Գտնվել է Ֆրիդա Կալոյի առաջին հնարավոր ձայնագրությունը

R.O x Konoba-ի “On Our Knees”-ը հայերեն թարգմանությամբ

Ռուսաստանը նկարահանում է «Չեռնոբիլի» իր տարբերակը

Բըրդիի «People Help the People»-ը հայերեն թարգմանությամբ

Վուդի Ալլենը նոր ֆիլմի վրա է աշխատում

Գինին և լավ երաժշտությունը մեկ վայրում՝ “ArmAs Wine&Jazz 2019”-ի շրջանակում

Նվակը համագործակցում է անվանի երաժշտական հրատարակչությունների հետ

Փարիզյան հրապարակներից մեկը կվերանվանվի արքայադուստր Դիանայի անունով

Բուքենհեմյան պալատը նոր բանաստեղծ ունի

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Մոբին ներողություն է խնդրել Նատալի Փորթմանից…

«Գահերի խաղի» վերջին սերիայի պատճառով կնվազի աշխատանքային արդյունավետությունը