Բյութի-խորհուրդներ իտալուհիներից... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բյութի-խորհուրդներ իտալուհիներից…

Իտալուհիները շատ ժամանակ և ջանքեր չեն վատնում շպարվելու վրա, փոխարենը նրանց հաջողվում է միշտ իրենց տարիքից ավելի երիտասարդ երևալ, և կենսուրախ լինել ցանկացած իրավիճակում:

1. Գեղեցկության առավոտյան ծես

Այո՛, իտալուհին գիտի ինքն իրեն սիրել: Նա օրը սկսում է եթե ոչ առավոտյան սեքսով, ապա գոնե՝ ինքն իրեն սեր խոստովանելով: Բանն այն է, որ առավոտյան սեքսն առաջացնում է հաճույքի դոֆամին հորմորնը, ինչն էլ նպաստում է լավ տրամադրությանն ու ինքնազգացողությանը: Բացի այդ, իտալուհին սիրում է օրը սկսել հայելու առջև ինքն իրեն լավ բաներ ասելով:

2. Գիշերային պրոցեդուրաներ

Իտալուհիները սիրում են քնելուց առաջ հոգ տանել սեփական մարմնի մասին: Նրանք առանձնակի ուշադրություն են դարձնում դեմքի մաշկին՝ մաքրում են այն և սնուցում տարբեր դիմակներով:

3. Ջուր և կիտրոն

Իտալուհիները սիրում են համեղ սնվել և չեն պատրաստվում հրաժարվել այդ հաճույքից հանուն իդեալական կառուցվածքի, փոխարենը, նրանք սովորություն ունեն ամեն առավոտ կիտրոնով ջուր խմել, ինչն էլ նպաստում է նրանց նյութափոխանակությանը:

4. Շատ, շատ օծանելիք

Ինչպես մնացած բոլոր հարցերում, օծանելիքի կիրառության մեջ նույնպես, իտալուհիները զսպվածության ու համեստության կողմնակից չեն, նրանք նախընտրում են սուր բուրմունքներ: Դա յուրահատուկ մագնիսական դաշտ է ստեղծում նրանց շուրջ:

5. Արագ մեյք-ափ

Իտալուհիները արագ և էֆեկտիվ շպարի սիրահար են: Տոնային կրեմ՝ դեմքի թերությունները թաքցնելու համար, այտոսկրերին՝ փայլ, որպեսզի մաշկը ոչ մի խամրած տեսք չունենա, աչքերի սևաներկ՝ գայթակղիչ հայացքի համար, և իհարկե կարմիր շրթներկ:

6. Օրենք «-10»

Կանոններն ու օրենքներն, իհարկե, իտալուհիների մասին չեն: Նրանց դուր չեն գալիս չգրված օրենքներն այն մասին, որ ինչ-որ տարիքից կինը պիտի ավելի զուսպ և համեստ հագնվի, հետևի որոշակի դրեսկոդի և հրաժարվի կարճ կիսաշրջազգեստներից:  Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ օրենք գործում է նրանց համար, ապա դա «-10» օրենքն է. 40-ամյա իտալուհու թե՛ ինքնազգացողությունը, թե՛ հագուկապը վկայում են՝ նա հազիվ 30 լինի:

7. Աքսեսուարներ

Իտալուհիները դասական սև զգեստների և կոստյումների սիրահար են, բայց երբ բանը հասնում է աքսեսուարներին, նրանք նախընտրում են խոշոր ու վառ իրեր: Արևային ակնոցը նույնպես հատուկ տեղ է զբաղեցնում իտալուհիների պահարանում, 50-ն անց կանանց մեծամասնությունն, առհասարակ, չի սիրում հրաժարվել ակնոցից անգամ փակ տարածքներում: Կարծու՞մ եք կնճիռները թաքցնելու պատճառով. ո՛չ, նրանց ուղղակի դուր է գալիս այդ աքսեսուարը, դե գուցե նաև հայացքով, թաքուն ուրիշներին հետևելը:

 

 

 

 


Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

2 կենսատու դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Մաշկի խնամք տնային պայմաններում. դիմակ

Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան

Բյութի-խորհուրդներ կորեուհիներից

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…

Կնոջ գեղեցկության 5 էտալոն տարբեր դարաշրջաններից