«Bella, ciao», մի երգի պատմություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Bella, ciao», մի երգի պատմություն

Վերջերս մեծ տարածում գտավ «La casa de papel» սերիալը, որի մի քանի էպիզոդներում հնչում է «Bella, Ciao» երգը։ Շատերի կողմից երգը սկսեց ասոցացվել հենց իսպանական սերիալի հետ։ Պարզվում է՝ երգի արմատները Իտալիաում են և հասնում են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Ինչի՞ մասին է երգը, և ո՞վ է այն հեղինակել՝ ստորև։

«Bella, Ciao», մի երգի պատմություն

«Bella, Ciao» երգը հայտնի պարտիզանական հիմն է։ «Bella Ciao»-ի երաժշտության նախատիպը XIX-րդ դարակեսի իտալական ժողովրդական երգ է։ Այն խորհրդանշում է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ իտալացիների պայքարը Մուսոլինիի դեմ։ Ամբողջ աշխարհում այն հակաֆաշիստական գաղափար ունի։ Երգը կատարել են բազմաթիվ հայտնի երգիչներ ողջ աշխարհում, անգամ մեր օրերում այն իր կիրառությունն է գտնում տարբեր բողոքի ակցիաների և ցույցերի ժամանակ։

Այն, որ «Bella, Ciao»-ն երգել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ ֆաշիստներին դիմադրություն ցույց տալու ընթացքում փաստացի հաստատված է։ Կա վարկած, ըստ որի երգի բառերը հեղինակել է հենց պարտիզաններից մեկը։ Երգի բառերը հստակ նմանություն ունեն մեկ այլ իտալական ժողովրդական երգի՝ «Fior di tomba»-ի հետ, ինչը թարգմանաբար նշանակում է «Ծաղիկ գերեզմանին»։ Այսօր գոյություն ունեն «Bella, Ciao» երգի մի շարք տարբերակներ, որոնց տարբերությունը, թեև, աննշան է։ Մի տարբերակում կարելի է հանդիպել «stamattina» բառը, ինչը նշանակում է «այսօր առավոտյան», մեկ այլ տարբերակում՝  «una mattina»՝ «մի օր՝ առավոտյան»։ Որքան էլ պատմությունն այս երգի համար տարբեր վարկածներ է առաջարկում, մեկ բան հստակ է՝ Երկրորդ համաշխարհայինի տարիներին այն ոգեկոչել է բազմաթիվ զինվորների։

«Bella, Ciao»

Առավոտյան ես արթնացա,

Օ՜, սիրունիկ, լավ մնա,

Առավոտյան ես արթնացա,

Ու տեսա պատուհանից թշնամուն։

 

Օ՜ զինվորներ, տարեք ինձ,

Օ՜, սիրունիկ, լավ մնա,

Օ՜ մարտիկներ, տարեք ինձ,

Զգում եմ՝ մահն իմ մոտ է։

 

Թե պիտի մեռնեմ մարտում, 

Օ՜, սիրունիկ, լավ մնա,

Թե պիտի մեռնեմ մարտում, 

Դուք ինձ թաղեք։

 

Թաղեք ինձ բարձր լեռներում, 

Օ՜, սիրունիկ, լավ մնա,

Թաղեք ինձ  բարձր լեռներում,

Կարմիր ծաղկի ստվերի տակ։

 

Անցորդը կանցնի, ծաղիկը կտեսնի,

Օ՜, սիրունիկ, լավ մնա,

Անցորդը կանցնի, ծաղիկը կտեսնի,

Գեղեցիկ է,- կասի նա,-ծաղիկը։ 


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. Էլվինա Մակարյանը, «Լավ էլին» ու «Դոգման» գարնան մասին՝ գարնանային ռիթմերով

Մի երգի պատմություն. «Black Velvet»