Բենեդիկտ Քամբերբաչը և Էլիզաբեթ Մոսը նկարահանվելու են նոր ֆիլմում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բենեդիկտ Քամբերբաչը և Էլիզաբեթ Մոսը նկարահանվելու են նոր ֆիլմում

Հաճելի լուր բոլորիս համար՝ Բենեդիկտ Քամբերբաչը (“Sherlock”) և Էլիզաբեթ Մոսը (“The Handmaid’s Tale “) կնկարահանվեն Ջեյն Քեմփիոնի (“The Piano“, «Ոսկե արմավենի») նոր ֆիլմում:
Ֆիլմի համապրոդյուսերն է հայազգի Տանյա Սեղաթչյանը (“Zimna wojna“, “The Crown“):

Քեմփիոնը մտադրվել է էկրանավորել ամերիկացի գրող Թոմաս Սևիջի “The Power of the Dog” («Շան ուժը») ֆիլմը:
Իրադարձությունները զարգանում են երկու եղբայրների շուրջ, որոնք ունեցվածք են ժառանգում, սակայն նրանց հարաբերությունները կտրուկ վատանում են, երբ եղբայրներից մեկն (Քամբերբաչի հերոսը) ամուսնանում է իրենց հարևանուհու (Մոսի հերոսուհի) հետ:

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա վերջում, իսկ էկրաններ այն կբարձրանա ամենայն հավանականությամբ հաջորդ տարի:

«Ես անդադար մտածում էի այս պատմության մասին, այն գերել է ինձ: Այս թեման ինձ շատ է հուզում», – ասել է Քեմփիոնը:

Դե ինչ՝ մեզ մնում է համբերատար սպասել այս նոր և շատ խոստումնալից համագործակցության արդյունքին:

Աղբյուր ՝ buro247

տես նաև՝Բենեդիկտ Քամբերբաչն ասում է…

տես նաև՝ «Աղախնի պատմությունը». հակաուտոպիստական սյուժեով ազդեցիկ սերիալ


5 մինի-սերիալ ամռան համար

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

BAFTA TV 2019 մրցանակաբաշխության հաղթողները

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Մարդիկ պատմում են հայտնի մարդկանց հետ իրենց անհավանական հանդիպումները

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

5 երիտասարդ դերասան, որոնք կարող են Օսկարի արժանանալ

Այն, ինչ գուցե չգիտեք Քիրա Նայթլիի մասին

Նկարիչը հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Բենեդիկտ Քամբերբաչը կհնչյունավորի Սատանային

Շատ շուտով էկրաններ կբարձրանա «Աղախնի պատմությունը» սերիալի երրորդ եթերաշրջանը

2018 թ. լավագույն 10 սերիալներն ըստ Esquire-ի

5 անիմացիոն ֆիլմ, որ կարող եք դիտել ձմռանը

Թողարկվել է MARVEL-ի «Վրիժառուները 4»-ի նոր թրեյլերը

«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակիցները