Բենեդիկտ Քամբերբաչը կհնչյունավորի Սատանային - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բենեդիկտ Քամբերբաչը կհնչյունավորի Սատանային

Հաճելի լուր բրիտանացի սիրված դերասան Բենեդիկտ Քամբերբաչի երկրպագուների համար: Այս անգամ դերասանին կտեսնենք Amazon-ի նոր՝ “Good Omens” կատակերգական հեռուստասերիալում. Բենեդիկտը հնչյունավորելու է Սատանային:

Variety-ի հաղորդմամբ՝ սերիալի սցենարի վրա աշխատել են սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր Նիլ Գեյմանը և սցենարիստ Թերի Փրաթչեթը, որը 2015 թ. մահացել է: Գեյմանը խոստովանել է, որ Բենեդիկտն իր ձայնը նվիրելու է «հուժկու անիմացիոն Սատանայի»: «Շերլոկի» երկրպագուներն արդեն մայիսի 31-ին կարող են վայելել  դերասանի ձայնը: Գեյմանը խոստովանել է, որ բոլոր 6 էպիզոդներն էլ հասանելի կլինեն նույն օրը:

Հիշեցնենք՝ վաղ հայտարարվել էր, որ սերիալում իր մասնակցությունը կունենա նաև օսկարակիր Ֆրենսիս ՄաքԴորմանդը, որը հնչյունավորելու է Աստծո ձայնը:

Նշենք նաև, որ «Լավ նախանշաններ» (“Good Omens”) գործի նկարահանումները մեկնարկել են 2018 թ., իսկ սերիալի հիմնական սյուժեն ապոկալիպտիկ ապագայի մասին է, երբ մարդկությունը հլու-հնազանդ սպասում է Աշխարհի վերջին: Ֆիլմի գլխավոր հերոսները՝ սատանան, որին մարմնավորում է Դևիդ Թենանթը և հրեշտակը, որին մարմնավորում է Մայքլ Շինը, այնքան էլ լավ կանխազգացումներ չունեն Աշխարհի վերջի վերաբերյալ: Այս երկուսը միավորվում են, որպեսզի կանխարգելեն այն:

Նշենք, որ ի սկզբանե Թերի Գիլիամը պետք է էկրանավորեր այս գործը, սակայն այն բաժին հասավ Դուգլաս Մաքինոնին:


Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

5 մինի-սերիալ ամռան համար

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Նոր տվյալներ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Ատրճանակը, որով ինքնասպան է եղել Վան Գոգն աճուրդի կհանվի