[Berlinale-2021]. իրանա-ֆրանսիական դրաման և մրցութային կարճամետրաժները - VNews

[Berlinale-2021]. իրանա-ֆրանսիական դրաման և մրցութային կարճամետրաժները

88844EF5 F820 44E6 95EE 0C06E3F6D60C - [Berlinale-2021]. իրանա-ֆրանսիական դրաման և մրցութային կարճամետրաժները

Շարունակում ենք պատմել 71-րդ Բեռլինալեի հիմնական ֆիլմերի մասին, որոնք ներկայացված են տարբեր մրցութային և արտամրցութային ծրագրերում։ Կինոփառատոնի աշխարհագրությունը, ինչպես միշտ, շատ բազմազան է, հիմնական մրցութային ծրագրում ներկայացված են հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի մեկական ֆիլմ, երկուսն էլ ոչ միայն մասնագիտացված լսարանի և կինոքննադատների, այլ նաև լայն լսարանի ուշադրության արժանի։ Թեև մեր կինոթատրոնային վարձույթում նմանատիպ տարածաշրջանային ֆիլմեր գրեթե երբեք չեն հայտնվում, հնարավոր է, որ դրանք կներկայացվեն երևանյան կինոփառատոներին։

 

2C28865F 364E 43C4 B934 ADFEC99DEED4 960x480 - [Berlinale-2021]. իրանա-ֆրանսիական դրաման և մրցութային կարճամետրաժներըԲենթաշ Սանաեհա և Մարյամ Մողադամ՝ «Բալադ սպիտակ կովի մասին» /Ghasideyeh gave sefid, 2020

 

Իրանա-ֆրանսիական ֆիլմը կարելի է թարգմանել այլ կերպ, Բեռլինալեի անգլալեզու տարբերակում գրված է ՝ Ballad of a White Cow, իսկ բացման տեսարանում հանդիսատեսի համար ցիտվում է երկտող Ղուրանից՝ սպիտակ կովի առակի մասին։ Գլխավոր հերոսուհին՝ Մինան, երիտասարդ թեհրանցի կին է, ում ամուսնուն ենթարկել են մահապատժի։ Մինան աշխատում է գործարանում և միայնակ դաստիարակում է յոթ ամյա խուլ աղջկան։ Ամուսնու ընտանիքը փորձում է միջամտել՝ վերցնելով երեխային իր խնամության տակ։ Երբ ֆինանսական և ընտանեկան խնդիրները սկսում են խեղդել, պարզվում է, որ Մինայի ամուսնուն մահապատժի են ենթարկել անարդարացիորեն՝ իսկական մեղավորը հանդես է եկել ինքնախոստովանությամբ։ Այդ պահից սկսած Մինայի և իր աղջկա կյանքում է հայտնվում Ռեզան, ով ներկայանում է որպես իր ամուսնու վաղեմի ընկեր, որը գումար էր պարտք նրան և եկել է, որպեսզի վերադարձնի այն։

Իրանա-ֆրանսիական դրաման ոչ միայն ներկայացնում է բարդ և ոչ միանշանակ իրավիճակի բոլոր կողմերին, այլ հոգեբանական ապրումների և մառաքումների կողքին ներկայացնում է նաև Իրանի սոցիալ-մշակութային բարքերը, որոնք հեշտությամբ կարող են թունավորել ինքնուրույն և միայնակ կանանց կյանքը։ Ինչպես սովորաբար հանդիպում է վերջին շրջանի իրանական կինեմատոգրաֆում, այստեղ նույնպես կարելի է տեսնել մեր տարածաշրջանին խիստ բնորոշ իրավիճակներ և դրություններ։ Իսկ ինչու մեր՝ հայաստանաբնակ ռեժիսորները նմանատիպ թեմատիկայով սոցդրամատիկ ֆիլմեր գրեթե չեն ստեղծում հարցն այդպես էլ մնում է անպատասխան։

6EE4FF3F 4BCC 4535 B72A 9649D7984FB0 960x540 - [Berlinale-2021]. իրանա-ֆրանսիական դրաման և մրցութային կարճամետրաժներըԿադր Das Glitzern Im Barbieblut կարճամետրաժ ֆիլմից

 

Քովիդյան պանդեմիան զգալիորեն փոխել է վավերագրական, էքսպերիմենտալ և անգամ խաղարկային ֆիլմերի կուրսը. անգամ կարճամետրաժների պարագայում ֆիլմերի մեծ մասը ստեղծված է open-air տարածքներում և լոկացիաներում, կարելի է տեսնել, թե ինչպես են ռեժիսորները վերածվել որոնողների կամ հետազոտողների, որոնք վերաիմաստավորում են տեղայնքը, դուրս են գալիս պավիլյոններից և բնակարաններից, որպեսզի ուսումնասիրեն բնությունն ու լանդշաֆտը, հարազատ երկների մոնումենտները և դիտակետերը։

F7BE1944 2E9A 4441 B9A6 47029FE25454 960x540 - [Berlinale-2021]. իրանա-ֆրանսիական դրաման և մրցութային կարճամետրաժներըԿադր Les Attendants կարճամետրաժ ֆիլմից

Ռեժիսորները դուրս են գալիս 2020-ին ստեղծված սահմանափակ իրավիճակից, թեև հասկանալի է, որ ինստրումենտները բազմազան չեն, և անհնար է բոլորի համար իրար հետևից նկարահանել միայն այսպիսի՝ արշավային, զբոսանքային կամ եթե ցանկալի է՝ անգամ բլոգերային կինո, որտեղ տեսախցիկը փոխարինում, դառնում է անցորդի աչքը։ Հիմնական մրցույթում տեղ գտած ռումինական սատիրայում՝ “Bad Luck Banging or Loony Porn” հերոսուհին չափչփում է Բուխարեստի փողոցներն այնպես, ինչպես երևի թե վաղուց տեսանելի չէ եղել անգամ փառատոնային կինեմատոգրաֆի և հատկապես Ռումինական նոր ալիքի սիրահարների համար։ Այս նոր ֆորմատը, որը կարելի է պայմանական անվանել վավերագրականա-խաղարկային, իհարկե, նորածին չէ։ Սակայն ի տարբերություն նախորդ տասնամյակների նմանատիպ հիբրիդային կինոյի, որտեղ փողոցներն ու իրական անցորդները «խաղում էին» իրենց ֆոնային դերը, հիմա ռեժիսորները գնում են այդ քայլին ոչ թե էքսպերիմենտալ կամ ռադիկալ արդյունք ստանալու համար։ Այսօրվա իրականությունը, լինի այն Բեռլինում, Երևանում թե Բուխարեստում նույնն է՝ մարդն այլևս չի կարող հանգիստ շնչել առաջվա պես, և արվեստը ձևափոխվելու է ըստ ստեղծված իրավիճակի՝ իր պատմության մեջ ունենալով հարյուրավոր նման առիթներ։


[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

[Berlinale-2021]. «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն արժանացել է Ոսկե արջի

[Berlinale-2021]. «Մավրիտանացին» և փառատոնի մյուս՝ պակաս աստղային ֆիլմերը

Բեռլինալեի հաղթողներն են…

[Berlinale-2021].վավերագրական Թինա Թյորների մասին, ֆրանսիական սոցդրամա և ռումինական սատիրա

[Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ

Բեռլինի կինոփառատոն. ինչպիսին է տարեսկզբի կարևորագույն եվրոպական կինոտոնը

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

Ջուլիետ Բինոշը նշանակվել է 69-րդ «Բեռլինալեի» ժյուրիի նախագահ