[Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ - VNews

[Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ

9174917F 4576 4B53 92D1 710B7650EE50 scaled - [Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ

Մարտի 1-ից մեկնարկում է եվրոպական կարևորագույն՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնը, գերմանական կինոֆեստի ինքնատիպ մթնոլորտը սիրող կինոլրագրողների և կինոքննադատների համար խիստ անսովոր՝ օնլայն ձևաչափով։ Միայն գլխավոր մրցութային ծրագրում ներկայացված է 15 ֆիլմ, սակայն Berlinale-ի երկորդական ծրագրերը բազմազան են, բայց ոչ անկարևոր. հիմնական մրցույթին զուգահեռ Forum և Panorama սեկցիաներում ներկայացված նմուշները նույնպես դիտվելու են կինոմամուլի կողմից գլխավոր մրցույթին հավասար։ Forum Extended ծրագրում առկա է 2 ու կես ժամանոց վավերագրական՝ Արցախում բնակվող մեծերի և փոքրերի մասին, որը նկարահանվել է 2020-ի պատերազմից առաջ՝ դեռևա 2007-ին, խաղաղ և լուսավոր Շուշիում և Ստեփանակերտում, սակայն արտադրվել է այս տարի։ Ֆիլմի ռեժիսորներն են պաղեստինցի Այրին Անաստասն ու իրանցի Ռենե Գաբրին, որոնք ապրում և ստեղծագործում են Նյու Յորքում։ Գաբրին ու Անաստասն անձամբ են նկարահանել ֆիլմը, իսկ Գաբրին բոլոր արցախցիների հետ շփվում է հայերեն, թեև կադրում չի երևում։

Ավելի մանրամասն 71-երորդ Berlinale-ի առաջին, թեև օնլայն ձևաչափով անցած ֆիլմառատ օրվա մասին։

 

30B7B22E 22A6 4E85 8B28 43C56A944707 960x540 - [Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմՀոն Սան Սու՝  «Նախանվագ» / Inteurodeoksyeon, 2021

 

Բեռլինի կինոփառատոնի հարավկորեացի ֆավորիտ ռեժիսոր Հոն Սան Սուն տարբեր տարիներին բազմիցս ներկայացվել է Բեռլինալեի մրցութային ծրագրերում՝ 2017-ին հաղթելով գլխավոր մրցանակներից մեկը։ Բեռլինից զատ Սան Սուին նաև ներգրավել են Կաննի և Վենետիկի մրցութային ծրագրեր։ Ռեժիսորը հայտնի է իր լակոնիկ և մինիմալիստական ոճով, որում սև ու սպիտակ ժապավենի վրա պատկերվում է առաջին հայացքից բնականոն, առօրեական թվացող կյանքը՝ հաճախ նույն իրավիճակը տարբեր հերոսների դիտանկյուններից։ Այդպես է նաև այս տարվա Բեռլինի մրցույթում ներկայացված «Inteurodeoksyeon»-ում, որտեղ հանդիսատեսը տեսնում է գլխավոր հերոսի՝ երիտասարդ տղայի կյանքից երեք դրվագ՝ իր հոր, մոր և ընկերուհու աչքերով։ Երեք գլխից բաղկացած համեստ և անամբիցիոզ դրաման վերջաբանին մոտ բացահայտվում է ավելի մետաֆորիկ դիտանկյունից։

 

EEE96690 8954 435C BC4A 80F4591D57D9 960x640 - [Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմՄարիա Շրայդեր՝ «Ես եմ քո տղամարդը» / Ich bin dein Mensch, 2021

 

Անդրոիդների հետ ժամադրվելու, արհեսատական բանականության միջոցով սեր կամ զուգընկեր գտնելու ու սեփական Ես-ն ավելի լավ հասկանալու տենդենցները հասել են նաև կինոփառատոնային Բեռլին։ Բեռլինալեի մրցութային ծրագրի համար ոչ այդքան տիպիկ դրամեդին (կամ գուցե մելոդրաման) ռեժիսոր և դերասանուհի Մարիա Շրայդերի ֆիլմն է, որտեղ կին-ռեժիսորը փորձում է ներկայացնել իդեալականացված տղամարդու կերպարը՝ անդրոիդ Թոմի տեսքով։ Իր ժամանակավոր տիրուհին՝ Ալման, քրտնաջան աշխատում է հին սեպագրերի հետ և պետք է իր խիստ ծանրաբեռնված առօրյայում մի փոքր ժամանակ հատկացնի Թոմին, որպեսզի վերջում գնահատական տա ռոբոտաշինությամբ զբաղվող կազմակերպությանը։ Շրայդերի ֆիլմը կարող է հանգիստ տեղավորվել վիքենդյան կինոթատրոնային այցի կամ բազմոցին տեղավորված պոպ-քորնի հսկա ամանով զինված ընտանեկան ձևաչափի մեջ, սակայն հեղինակային կինոնմուշների կողքին այն հաղթելու շանսեր չունի, որովհետև տպավորիչ չէ անգամ իր՝ մեյնսթրիմային իրականության մեջ և լիովին չի համապատասվանում մելոդրամայի ստանդարտներին։

 

5A96BD3F 8C7C 4396 9A33 6941AEC003D1 960x638 - [Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմԱյրին Անաստաս և Ռենե Գարբի՝ Black Bach Artsakh, 2021

 

Վավերագրողներ Այրին Անաստասի և Ռենե Գարբիի արցախյան ֆիլմը ստեղծվել է դեռևս 2007 թվականին արված զրույցների, ճամփորդությունների, հետազոտությունների և հարցուփորձերի հիման վրա։ Հայկական Շուշիում և Ստեփանակերտում բնակվող արցախցիները պատմում են սեփական առօրյայի, անցյալի, վախերի, ցանկությունների, երազանքների և խնդիրների մասին՝ շատ հաճախ հստակ չկարողանալ ճիշտ բառեր գտնել ներաշխարհը հանելու և ուրիշներին ներկայացնելու համար։ Եվ հարկավոր էլ չէ. իրենց փոխարեն խոսում են ֆիլմի ռեժիսորները, որոնք 2 ու կես ժամանոց արցախյան հողն ու սարերը մասնատում են ինչպես տեղացիների անշուք և կենցաղով, այդպես էլ սեփական պոետիկ և փիլիսոփայական վերլուծություն-համեմատություններով։ Հեղինակները բարձրաձայնում են պատմական և մարդաբանական հարցեր՝ ի՞նչ է գաղութացումը, որտե՞ղ է տունը, ինչի է նման անվերջ փնտրտուքների մեջ գտնվող մարդը կամ ինչպես է հնարավոր զերծ մնալ պատերազմներից։ Բազմաթիվ մտքեր, որոնցից շատերը պտտվել են հայաստանցիների, արցախցիների, պաղեստինցիների կամ սիրիացիների լեզվի ծայրին և որոնք ձև են ստացել բառախաղ հիշեցնող արցախյան վերնագրում, որտեղ անդադար հնչում է Բախ, մեզ հարազատ բարբառն ու ֆիլմի ստեղծողների կողմից անգլերեն ձևակերպած հռետորական հարցերը։

 


[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

[Berlinale-2021]. «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն արժանացել է Ոսկե արջի

[Berlinale-2021]. «Մավրիտանացին» և փառատոնի մյուս՝ պակաս աստղային ֆիլմերը

[Berlinale-2021]. իրանա-ֆրանսիական դրաման և մրցութային կարճամետրաժները

[Berlinale-2021].վավերագրական Թինա Թյորների մասին, ֆրանսիական սոցդրամա և ռումինական սատիրա

Բեռլինի կինոփառատոն. ինչպիսին է տարեսկզբի կարևորագույն եվրոպական կինոտոնը

Ջիվան Ավետիսյանի ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնից՝ փոխարինվելով ադրբեջանական ֆիլմով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Բրիտանական ֆիլմերի փառատոն 2020

Ո՞րն է 2019-ի լավագույն ֆիլմ ըստ ռուս կինոքննադատների

Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]

Զրուցեցինք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ

10-րդ ամենամյա Լումիե կինոփառատոնը Լիոնում. Այնտեղ է մեր թղթակիցը

Հայրենիք կինոթատրոնում կկարողանաք ֆիլմեր դիտել