[Berlinale-2021]. վրացական մելոդրամա, հունգարական միլիտարիզմ և Սելին Շիամայի նոր ֆիլմը - VNews

[Berlinale-2021]. վրացական մելոդրամա, հունգարական միլիտարիզմ և Սելին Շիամայի նոր ֆիլմը

549F1451 9ECF 4EC7 976E 2E936D55C6F1 - [Berlinale-2021]. վրացական մելոդրամա, հունգարական միլիտարիզմ և Սելին Շիամայի նոր ֆիլմը

Շարունակում ենք ներկայացնել 71-րդ Բեռլինի միջազգային կինոփառատոնի կարևորագույն նմուշները՝ հիմնականում սևեռելով մեր ուշադրությունը մրցութային ծրագրի վրա։

Երրորդ օրվա Competition-ում ներկայացվել է Կաննի կինոփառատոնի դափնեկիր, ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ, Portrait of a Lady on Fair ֆիլմի հեղինակ Սելին Շիամայի նոր՝ «Փոքր մայրը» 70 րոպեանոց ընտանեկան դրաման։ Գլխավոր մրցույթում է նաև վրացի ռեժիսոր Ալեքսանդր Կոբերիձեի «Ի՞նչ եք տեսնում, երբ նայում եք ամպերին» 2 ու կես ժամանոց մելոդրաման, նկարահանված ամառային Քութայիսում։

Հիմնական ֆիլմերի մասին ավելի մանրամասն։

 

8F74D4C9 2082 441C 82C4 3DCF26188256 960x578 - [Berlinale-2021]. վրացական մելոդրամա, հունգարական միլիտարիզմ և Սելին Շիամայի նոր ֆիլմըԱլեքսանդր Կոբերիձե՝ «Ի՞նչ եք տեսնում, երբ նայում եք ամպերին»/ Ras vkhedavt, rodesac cas vukurebt?, 2021

Վրացական ֆիլմերը Բեռլինալեում նորություն չեն. վրացիները հաճախ են ներառվում գերմանական կինոֆեստի տարբեր մրցութային ծրագրերում։ 2021-ին նրանք հիմնական մրցույթում են երկարաշունչ և անշտապ մելոդրամայով, որը, կարծես, ստեղծվել է նոր, քովիդյան իրականության կանոններին համապատասխան՝ բացօթյա վրացական փողոցներում։ Կոբերիձեն ամենասկզբից ներկայացնում է բացվող սյուժե-կծիկի մեկնարկը. աղջիկն ու տղան պատահական հանդիպում են դատարկ փողոցում, հետո մի անգամ էլ, երրորդ անգամվա համար արդեն պայմանվորվում են նոր սրճարանում՝ կամրջի կողքին։ Հանդիտասին սպասվում են ցերեկային և գիշերային քաղաքի պոետիկ պատկերներ՝ մշուշով և սառը մինիմալիզմով պարուրված։

 

04735C56 D514 46F9 A04E 688D3E0BCD4D 960x519 - [Berlinale-2021]. վրացական մելոդրամա, հունգարական միլիտարիզմ և Սելին Շիամայի նոր ֆիլմըՍելին Շիամա՝ «Փոքրիկ մայր» /Petite Maman, 2021

 

Կաննի կինոփառատոնի դափնեկիր, ժամանակակից Ֆրանսիայի ամենապահանջված կին ռեժիսորներից՝ մի ֆիլմով եվրոպական մամուլի ուշադրությանը գրաված Սելին Շիաման սիրում է տեղավորել իր հերոսուհիներին փակ կամ սահմանափակ տարածք։ Այս անգամ գլխավոր գործող անձինք՝ Մարիոնն ու Նելլին, ովքեր մայր ու աղջիկ են, զբաղված են Մարիոնի մոր տան իրերի դասակարգմամբ։ Նելլին տխրում է, որ այդպես էլ ինչպես հարկն է հրաժեշտ չտվեց տատիկին, և ի հիշատակ` պահում է իր մոտ տատիկի ձեռնափայտը։ Մարիոնն ու ամուսինը զբաղված են կահույքի և տան այլ իրերի ձեռբազատմամբ կամ պահպանմամբ, մինչ մի օր Մարիոնը թողնում է Նելլին հոր հետ՝ հասկանալի չէ, թե հստակ ուր մեկնելով։ Նելլին սկսում է զբաղեցնել ինքն իրեն, մինչ տատիկի տան անտառում պատահաբար չի հայտնաբերում իր հասակակից Մարիոնին, ով չափազանց նման է իրեն։

 

6E6E8CCF C435 4FC2 8D49 D6C2FCA751A7 960x395 - [Berlinale-2021]. վրացական մելոդրամա, հունգարական միլիտարիզմ և Սելին Շիամայի նոր ֆիլմըԴինեշ Նադի՝ «Բնական լույս»/ Természetes fény, 2021

 

Վերջին տարիներին հունգարացիները վստահորեն առաջ են շարժվում փառատոնային կինոշուկայի հարթակում՝ Կաննից և Վենետիկից անգամ հասնելով «Օսկար»-ի հաղթական ցուցակ։ Լաշլո Նեմեշի ֆիլմերի սիրահարներին անպայման խորհուրդ է տրվում դիտել մեկ այլ երիտասարդ և տաղանդավոր հունգարացու՝ Դինեշ Նադիի «Բնական լույս»-ը, որն այս տարվա Բեռլինալեի մրցույթում է։

1943 թվական, Երկրորդ համաշխարհային, պատերազմական թիկունք։ Ուկրաինական գյուղերում շրջող հունգարացի զինվորականներ, որոնց կարգադրված է լուծել պարտիզանների հարցը։ Պատմությունը ներկայանում է գրեթե նեյտրալ, սակայն այնուամենայնիվ հանդիսատեսը կարող է դիտել այն գլխավոր հերոսի՝ Իշտվան Սեմետկայայի լռակյաց աչքերով, ով ամենից զատ նաև ժամանակ առ ժամանակ զինվորական ծոցագրպանից հանում է լուսանկարչական ապարատը և անմահացնում հոսող իրադարձությունները։ Եվ ամենից շատ համբերատար և անվրդով տենչում ընտանիքին կրկին տեսնելու և դժոխային ներկայում չցնորվելու մասին։