fbpx

Բեյոնսեն հայտնվել է VOGUE ամսագրի նոր համարի շապիկին

Երգչուհի Բեյոնսեն հայտնվել է VOGUE ամսագրի սեպտեմբեր ամսվա շապիկին:

Ամսագրին տված հարցազրույցում նա խոսել է իր կյանքի, երեխաների և հղիության մասին.

«Առաջին հղիությունից հետո ես ամեն բան անում էի, որպեսզի արագ վերականգնեմ մարմինս, բայց զույգերից հետո ես ինքս ինձ ժամանակ տվեցի բուժվելու ու վերականգնվելու համար: Ես սկսեցի սիրել ինքս ինձ ու իմ մարմինն այնպիսին, ինչպիսն այն կար:

Կարևոր է, որ կանայք և տղամարդիկ գնահատեն իրենց բնական գեղեցկությունը: Դա է պատճառը, որ այս ֆոտոշարքի համար հանել եմ արհեստական վարսերս ու շատ քիչ դիմահարդարում եմ օգտագործել»,- ասել է Բեյոնսեն:

Խոսելով իր կյանքի մասին նա նշել է. «Յուրաքանչյուր մարդու կյանքի ճանապարհը տարբեր երանգներ ունի: Ոչինչ սև ու սպիտակ չէ: Ես անցել եմ դժոխքի միջով ու շնորհակալ եմ յուրաքանչյուր սպիիս համար: Անցել եմ դավաճանությունների և հիասթափությունների միջով, ունեցել եմ անձնական ու գործնական հիասթափություններ, որոնք ստիպել են ինձ զգալ մերժված, շփոթված ու խոցված: Սակայն այդ ամենի շնորհիվ ես սովորել եմ ծիծաղել, լաց լինել ու աճել»:

«Այսօր ես ընդունում եմ ինքս ինձ այնպիսին, ինչպիսին, որ կամ: Ես կշարունակեմ բացահայտել իմ հոգու ու իմ արվեստի յուրաքանչյուր քառակուսին: Ես ուզում եմ ավելին սովորել, սովորեցնել ու լիարժեք ապրել: Ես երկար ու տքնաջան աշխատել եմ, որպեսզի այսօր կարողանամ ընտրել ինձ շրջապատել այն ամենով, ինչը լիարժեք է դարձնում ինձ ու ոգեշնչում…» 

  


Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հանդիպել են Բեյոնսեին ու Ջեյ Զիին 

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Ադելը ռեփ է կարդացել երեկույթի ժամանակ

Ջեյ Զին դարձել է առաջին միլիարդատեր ռեփերը

Բեյոնսեն նոր live-ալբոմ է թողարկել

Քիմ Քարդաշյանը խոսել է հայկական խոհանոցի մասին

Հայտնի դերասանուհիները Մայքլ Յանսոնի օբյեկտիվում

Օդրի Հեփբըրն և Յուբեր դը Ժիվանշի. մուսայի և մաեստրոյի պատմությունը լուսանկարներով

Հակավալենտինյան թեմայով ֆիլմեր

Ջասթին Բիբերի ու կնոջ ամբողջական ֆոտոշարքը VOGUE-ի համար

Beyoncé-ն կնվիրի համերգի անվճար տոմս. ի՞նչ պայմանով

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

Բեյոնսեի և Ջեյ Զիի շնորհիվ Լուվրը ռեկորդ է սահմանել