Beyonce-ի և Jay-Z-ի համատեղ ալբոմում կլսեք փոփ արտիստների դստեր ձայնը ու ոչ միայն - VNews

Beyonce-ի և Jay-Z-ի համատեղ ալբոմում կլսեք փոփ արտիստների դստեր ձայնը ու ոչ միայն

Untitled 1 12 - Beyonce-ի և Jay-Z-ի համատեղ ալբոմում կլսեք փոփ արտիստների դստեր ձայնը ու ոչ միայն

Երգչուհի Beyonce-ն և ռեփեր Jay-Z-ն հանգստյան օրերին համատեղ թողարկեցին նոր տեսահոլովակ անվանելով այն` «Apeshit»: Տեսաոլովակի ռեժիսորը` Ricky Saiz-ն, որը հեղինակել էր նաև Queen Bey-ի Yoncé տեսահոլովակը։ Ինչ վերաբերում է «Apeshit»-ին, այն նկարահանվել է Լուվրում, որտեղ փոփ աստղերը գլխավոր պլան ընտրել են՝ Լեոնարդո դա Վինչիի « Մոնա Լիզա» կտավը։ Փոփ ամուսինները իրենց լսարանին մշտապես սիրում են ինտրիգի մեջ պահել: Տեսահոլովակի անակնկալ հրապարակումը վերջինիս ապացույցն է, սակայն անակնկալները միայն տեսահոլովակով չեն ավարտվում։

Պարզվում է «Apeshit» երգը արտիստների համատեղ ալբոմի լիդ սինգլն է և հետևաբար ընգրկված է զույգի ստուդիական ալբոմում, որի վերնագիրն է «Everything is Love»։ Ի դեպ աստղային ամուսինները համատեղ ալբոմում հանդես են գալիս The Carters կեղծանվան ներքո, որը Jay-Z-ի իրական ազգանունն է։ 9 թրեք պարունակող ալբոմում կգտնեք Carters ամուսինների և մի շարք արտիստների կոլաբորացիաներ: Նոր ալբոմը միավորել է հետևյալ արտիստներին՝ Ty Dolla Sign-ին, Quavo-ին, Offset-ին, Pharrell-ին և ոչ միայն։ Ալբոմում տեղ գտած BOSS թրեքում էլ կլսեք Carter ամուսինների 6-ամյա փոքրիկ դստեր՝ Blue Ivy Carter-ի ձայնը։ Ալբոմն արդեն հասանելի է և տեղադրված է Tidal-ում:

 


«Թամզարա». Արամ MP3 և Գուրգեն Դաբաղյան

Առաջիկա կինոպրեմիերաները 26.02.21-ից 07.03.21-ը

Voyou-ի և Ladaniva-ի նոր տեսահոլովակը

Կոմիտասի «Զուլոն»՝ նոր մեկնաբանությամբ

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

Նոր ֆիլմ՝ «Հրաշագործն Օզ երկրից» գրքի հիման վրա

Հեռուստաներկայացում՝ Վանաձորի մայր թատրոնում [պրեմիերա]

I Am Greta. դոկումենտալ ֆիլմ էկոակտիվիստուհու մասին

Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի»-ն արդեն Ռուսաստանի կինոթատրոններում է

«Խնդասգը». զրույց Բամբիռի նոր տեսահոլովակի մասին

Սաշա Բորտիչը Սերժ Թանկյանի տեսահոլովակի անվերջ հերթում…

Սևակ Ամրոյանի տեսահոլովակը՝ նվիրված հրամանատարին

«Հարսանիք թիկունքում» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է [լուսանկարներ]

Ինչ դիտել տանը. ֆրանսիական «Նոր ալիքի» դասական Անյես Վարդայի կարճամետրաժ ֆիլմը

Ինգա և Անուշ Արշակյաններ. «Ձյան հեքիաթ» տեսահոլովակի պրեմիերա [Կոմիտասյան]

Queen-ի նոր տեսահոլովակը…