fbpx

Բիլ Մյուրեյն ասում է…

  • Կյանքում ինչ էլ որ անես, 100 տոկոսով նվիրվիր գործիդ, բացառությամբ երբ արյուն ես հանձնում:

 

  • Մարդիկ ասես երաժշտություն լինեն. որոշ մարդիկ ճշմարտության մասին են խոսում, իսկ մյուսներն ուղղակի աղմուկ են առաջացնում: 

 

  • Թող, թող կյանքդ իր հունով գնա:

 

  • Գաղտնիքը նրանում է, որ զգաս ինքդ քեզ, քո իրական տեսակը, քո յուրօրինակությունը: Կարևոր է նաև, որ ոչ թե ուղուդ ամբողջ ընթացքում կամ օրվա մեջ միայն մեկ անգամ զգաս, այլ ամբողջ օրվա, ամբողջ շաբաթվա և ողջ կյանքիդ ընթացքում զգաս ինքդ քեզ: 

 

  • Մի՛ մտածիր սխալներիդ ու ձախողումներիդ մասին, այլապես ոչ մի քայլ չես անի: 

 

  • Վզից չանթի այս օրը և համբուրիր այն:

 

  • Կյանքը խաղ է և ավելի զվարճալի է, երբ դու սեփական խաղդ ես խաղում և այստեղից հետևություն, որ պետք է դրան թեթև, ազատ և շատ հանգիստ վերաբերվես:

 

  • Մելամաղձությունն ինչ-որ քաղցր բան է, այն բացասական երևույթ չէ, այն անիմաստ բան չէ: Մելամաղձությունը պատահում է կյանքում այնպես, ինչպես օրինակ աշունը: 

 

  • Ես կարծում եմ, որ կյանքի իմաստը նրանում է, որ հոգ տանես ինքդ քո և մյուսների մասին:

 

  • Դիսնեյլենդը մկնիկի կողմից կառուցված աշխարհի ամենամեծ թակարդն է:

  • Մրցանակներն ինձ համար ոչ մի արժեք չեն ներկայացնում և ես արհամարհում եմ բոլոր նրանց, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում, որ մրցանակ ստանան դրա դիմաց: 

 

  • Եթե խոսեմ Նյու Յորքի մասին, կասեմ, որ ամենաշատը մարդկանց եմ սիրում, քանի որ կարծում եմ, որ նրանց սխալ են հասկանում: Ես չեմ կարծում, որ մարդիկ գիտակցում են, թե Նյու Յորքի բնակիչներն ինչքան բարի են: 

 

  • Ես կարծում եմ, որ դու պետք է մի ձեռքդ վերև, իսկ մյուսը ներքև պարզես, և ամեն անգամ վերև գնալու փորձ անելիս, քեզ հետ ինչ-որ մեկին տանես: 

 

  • Ես կարծում եմ, որ միջին տարիքի ճգնաժամը տեղի է ունենում, երբ մարդկանց կարիերան հասնում է այն կետին, երբ վերջիններս ստիպված պետք է անձնական կյանքի մասին մտածեն: 

 

  • Ժպիտը, սառը դատողությունն ու վիսկին գործնականում կարող են լուծել բոլոր այն խնդիրները, որոնց հետ ստիպված ես լինում բախվել կյանքում: 

 

  • Իրականում ինտերնետը մարդկանց վերադարձրել է գրքերին: Մարդիկ սկսել են անընդմեջ էլեկտրոնային գրքեր կարդալ, և նախորդ տարիների հետ համեմատած պատկերը շատ է լավացել:

 

  • Ես սիրում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ չեն ճանաչում: 

 

  • Կան գործողություններ, որոնք առանց երաժշտության չեմ կարող անել: Օրինակ, ես չեմ կարող պատրաստվել առանց երաժշտության, չեմ կարող տունս կարգի բերել առանց երաժշտության, չեմ կարող ուշ գիշերով առանց երաժշտության մեքենայով ինչ-որ տեղ ուղևորվել…և անգամ լողավազանի մեջ նետվելիս պետք է լսեմ երաժշտության ձայնը:

 

  • Շատ քչերը կարող են ստիպել ձեզ, որ ծիծաղաք, և պրակտիկորեն յուրաքանչյուր ոք կարող է ստիպել, որ լաց լինեք:

 

  • Ես ընտրեցի դերասանությունը, քանի որ մնացած բոլոր վայրերից դուրս մնացի:

 

  • Երբ ինչ-որ մեկի ցավն ես կիսում, զգում ես այն, ինչ իրենք են զգում այդ պահին, ավելի մարդկային ես դառնում:

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…