fbpx

«Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվ

 Բիլբաոն քաղաք է Իսպանիայի հյուսիսում, որը նաև Բասկոնիայի (ինքնավար մարզ Իսպանիայում) խոշորագույն վարչական շրջաններից մեկն է։ Ոչ վաղ անցյալում՝ դեռևս 50 տարի առաջ, այն տիպիկ արդյունաբերական քաղաք էր՝ ոչ մեծ նավահանգստով, գործարաններով ու հանքարդյուանաբերական կենտրոններով։ Փողոցները կեղտոտ էին, օդը խիստ աղտոտված, ու քաղաքում չկար որևէ հետաքրքիր բան՝ բառի ամենաբուն իմաստով։ Բայց այսօր Բիլբաոն ոչ միայն Իսպանիայում, այլև ամբողջ աշխարհում համարվում է զբոսաշրջության խոշորագույն կետրոններից մեկը։ Ի՞նչ տեղի ունեցավ ու ինչո՞ւ են տեսաբանները ստեղծել «Բիլբաոյի էֆեկտ» տերմինը, կպարզենք հենց հիմա։

El Botxo (փոս) մականունով հայտնի Բիլաբոն 1970-80թթ-ներին հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում։ Տնտեսական ճգնաժամի պատճառով քաղաքում մեկը մյուսի ետևից փակվում էին գործարաններն ու հանքերը, աճում էր գործազրկությունն ու աղքատությունը։ Բիլբաոն մահանում էր։

Քաղաքային իշխանությունները անընդհատ տարբեր լուծումներ էին փորձում գտնել, որոնք որպես կանոն դատապարտվում էին անհաջողության։ Եվ 1991թ-ին ևս մեկ անգամ իրավիճակը վերլուծելուց հետո «Քաղաքի հայրերը» որպես վերջին ու միակ ելք որոշում են ամբողջությամբ փոխել քաղաքային մոդելը ու արդյունաբերական գոտուց դառանալ ժամանակակից արվեստի ու զբոսաշրջության կենտրոն։

Իմանալով, որ աշխարհահռչակ «Գուգենհայմ» հիմանդրամը ցանկանում է եվրոպական որևէ երկրում ևս ունենալ Գուգենհայմյան ժամանակակից արվեստի թանգարան, բասկյան կառավորությունը հիմնադրամին առաջարկում է թանգարանը կառուցել իրենց քաղաքում, իսկ փոխարենը նրանք պարտավորվում են վճարել 100 միլիոն դոլար կառուցման համար, ստեղծել 50 միլիոն դոլարի ձեռքբերման ֆոնդ, վճարել 20 միլիոն դոլար մեկանգամյա վճար Գուգենհայմին և հովանավորել թանգարանի 12 միլիոնանոց տարեկան բյուջեն։ Այսինքն գործնականում քաղաքն իր ամբողջ ֆինանսատնտեսական ներուժը ուղղում է մի ուղությամբ։

Հիմնադրամը տալիս է իր համաձայնությունն ու աշխատանքները միանգամից սկսվում են։

Որպես ճարտարապետ՝ Գուգենհայմ հիմնադրամը ընտրում է Պրիցեկերի մրցանակակիր (Նոբելյան մրցանակ ճարտարապետության ոլորոտում) Ֆրանկ Գահրիին։

Գահրիին նորարար և համարձակ մտածողությամբ արվեստագետ է, ով իր առջև դրված խնդիրը կատարում է փայլուն։ Ստեղծում է բարդ երկրաչափությամբ, ավանգարդային շինություն տիտանի, կրաքարի ու ապակու հրաշալի համադրությամբ։ Ոլորտի նշանավոր ներկայացուցիչները այն համարում են ճարտարապետության նոր ժամանակաշրջանի սկիզբ։
Աշխարհահռչակ ճարտարպետ Ֆիլիպ Ջոնսոնի խոսքով՝ այն մեր ժամանակների մեծագույն շինությունն է։

Բիլբաոյի Գուգենհայմ թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունենում 1997թ-ի հոկտեմբերի 18-ին Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինի կողմից։
Ամեն տարի շուրջ 100 մլն մարդ է ժամանում Բիլբաո՝ տեսնելու ժամանակակից արվեստի մոնումենտալ ստեղծագործություններից մեկը։
Սա սարվեստի ու, առհասրակ, մշակույթի ներուժը բնութագրող փայլուն օրինակ է ու հենց սա են տեսաբաններն անվանում «Բիլբաոյի էֆֆեկտ»։

Նյութը պատրաստեց Մհեր Թարոյանը


Քաղաքային քրոնիկոն [իտալացի Տոնինոյի արկածները Գյումրի-Երևանում]

Աշխարհի ամենակեղտոտ քաղաքները [10 քաղաք]

Աշխարհի ամենագեղեցիկ 10+ գյուղերը (Լուսանկարներ)

Հավանայի փողոցները նման են ֆիլմի կադրերի (լուսանկարներ)

Մումբայ. 15 փաստ [աղքատության ու շքեղության քաղաք]

10+ բան, որ գուցե չգիտեք Եվրոպայի մասին

Հայաստանը հայտնվել է «50 լավագույն վայրերը 2019-ին այցելելու համար» ցանկում

Իսպանական Սթոունհենջ Տոլեդո քաղաքին կից

Աշխարհի ամենագեղեցիկ փոքր քաղաքները լուսանկարներով

Եվրոպայի ամենագեղեցիկ համալսարանները

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [26]

Հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ երկրների ցանկը

Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

Airbnb ծառայության առաջարկը ռոմանտիկներին

Ցուցահանդես նվիրված Սալվադոր Դալիի կնոջը՝ Գալային

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [21]