Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Billboard 2018. մրցանակաբաշխության հայլայթները և լավագույն ելույթները

Post image - Billboard 2018. մրցանակաբաշխության հայլայթները և լավագույն ելույթները

Billboard մրցանակաբաշխությունը տարվա այն մրցանակաբաշխություններից մեկն է, որին ողջ տարի սպասում է երաժշտասեր հասարակության մեծ մասը: Այս տարի սպասումն արդարացված էր, քանի որ հանդիսատեսն ու հեռուստադիտողը կարողացան տեսնել էմոցիոնալ ելույթներ, անսպասելի հյուրեր, հաղթողներ և տարբեր հայլայթներ: Եթե չեք դիտել այս տարվա մրցանակաբաշխությունը, ապա հոգ չէ. ահա 2018թ.-ի Billboard մրցանակաբաշխության լավագույն հայլայթներն ու ելույթները` ամեն ինչ մեկ վայրում:

Հնարամիտ հաղորդավարուհին

Ողջ մրցանակաբաշխությունը վարում էր Քելլի Քլարքսոնը, որը երեկոյի ընբթացքում իրեն հատուկ կատակներ էր անում: Լուրջ թեմաներից խոսելով՝ նա հիշեց վերջերս ամերիկայի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցները. «Այլևս հոգնել եմ լռության րոպեներից, եկեք գործենք այդ րոպեներին: Եկեք փոփոխության րոպե ունենաք»: Այնուհետև երգչուհին հանդես եկավ տարբեր երգերի իր քավըրներով, որի ժամանակ կատարեց նաև Քենդրիք Լամարի «Humble»-ը և Թեյլոր Սուիֆթի «Look What You Made Me Do»-ն:

Սպասված վերադարձը

Թեյլոր Սուիֆթը երկու տարվա դադարից հետո վերջապես ներկա գտնվեց որևէ մրցանակաբաշխության: Նա եկել էր տուն տանելու իր երկու Billboard մրցանակները, որ ստացել էր «Լավագույն երգչուհի» և «Ամենաշատ վաճառված ձայնասկավառակ» անվանակարգերում:

https://www.instagram.com/p/BjBnKLanWVc/?hl=en&taken-by=taylorswift

 

Պարել սիրող աստղերը

Արիանա Գրանդեն մեկնարկեց մրցանակաբաշխությունն իր նոր սինգլով՝ “No Tears Left to Cry”-ով, որի ներքո աստղերից շատերը սկսեցին տեղում պարել ու երգել նրա հետ միասին: Այդ աստղերից մեկն էր նաև Կամիլա Կաբելոն:

Ավիչիի հիշատակին

Հոլզին և The Chainsmokers  դուոն հարգեցին Ավիչիի հիշատակը. «Ուզում ենք մի պահ խոսել մեր ընկերոջ՝ Ավիչիի մասին: Նրա մահը մեծ կորուստ էր երաժշտական աշխարհի ու մեզ համար: Նա մի երաժիշտ էր, որը շատերին էր ոգեշնչել: Ավիչին իսկապես մեծ նշանակություն ուներ մեզ ու էլեկտրոնային երաժշտությամբ հետաքրքրվող հասարակության համար»,- ասացին նրանք:

Կանանց հզորության մասին

Քրիստինա Ագիլերան և Դեմի Լովատոն միասին առաջին անգամ կատարեցին իրենց համատեղ նոր երգը՝ «Fall in Line» -ը: Երգը ոգեշնչող մի համագործակցություն է՝ կոչված հիշեցնելու #TimesUp շարժման մասին և խրախուսում է կանանց գտնել իրենց ներքին ուժն ու մնալ այնպիսին, ինչպիսին կան:

Զենքերն անօրինականացնելու մասին

Մեկ այլ էմոցիոնալ ելույթ էր Շոն Մենդեսինը և Քելիդինը: Նրանք կատարում էին իրենց՝ նոր թողարկված «Youth»-ը: Բեմի վրա նրանց միացան նաև Սթոնմեն Դուգլաս ավագ դպրոցի աշակերտները, որոնց հետ միասին կատարած ելույթը երգիչները նվիրեցին այն մարդկանց, որոնք կորցրել են իրենց սիրելիներին կրակոցների պատճառով:

«Անպատասխանատու» հայրը

Ջոն Լեջնդը Billboard-ին եկել էր կատարելու իր նոր հիթը՝ «A Good Night»-ը և Քրիսի Թեյգենը՝ նրա կինը, անտարբեր չմնաց, երբ ամուսնուն տեսավ հեռուստատեսությամբ: «Նոր չե՞ս երեխա ունեցել: Գնա ու խնամիր նրան: Զզվելի է». գրել էր մոդելն իրեն հատուկ հումորով, որի մեջ միշտ մի փոքր ճշմարտություն է դնում:

Կորեան ԱՄՆ-ում

Արդեն երկրորդ անգամ հարավկորեական հայտնի BTS խումբը մասնակցեց այս մրցանակաբաշխությանը: Առաջին անգամ նրանք ներկա էին 2017թ.-ին, երբ հաղթեցին նաև «Սոց ցանցերի թոփ աստղ» անվանակարգում: Այս տարի նրանք նույնպես արժանացան այդ մրցանակին, սակայն ի տարբերություն նախորդ տարվա, նրանք նաև ելույթ ունեցան՝ ներկայացնելով իրենց նոր սինգլը՝ «Fake Love»-ը: Նրանց ելույթը ներկայացրեց Քելլի Քլարքսոնը, որն իր հետ այդ պահին բեմ էր բարձրացրել հաստ վարդագույն ականջակալներ՝ խմբի երկրպագուների բանակի ճիչերը չլսելու համար: Ի դեպ BTS-ի ելույթը միակն էր, որ հանդիսատեսը չկարողացավ լսել իրենց իսկ ճիչերի պատճառով:

Օրվա լավագույն լուսանկարը

Եվ ամենավերջում՝ մրցանակաբաշխությունից հետո Թեյլոր Սուիֆթը նոր լուսանկար տեղադրեց ինստագրամում: Նա նկարվել էր BTS խմբի տղաների հետ: Ե՛վ խմբի, և՛ Սուիֆթի երկրպագուների հսկայական բանակի շնորհիվ, նկարը Instagram-ում արդեն հավաքել է 2մլն-ից ավելի հավանություն: Իսկ շատ կայքեր այն անվանեցին երեկոյից ստացված լավագույն նկարը, որը պայթեցրեց համացանցը:

https://www.instagram.com/p/BjBR-DmnPjc/?hl=en&taken-by=taylorswift


Երգացանկ ամռան համար

Maroon 5-ի նոր տեսահոլովակը լի է հայտնի աստղերով

Հայտնի է Billboard-2018 մրցանակաբաշխության հաղթողների անունները

BTS-ի նոր սինգլը 38 րոպեում 1.000.000 հավանություն է հավաքել

Նկարչուհին հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

DJ Ավիչիի ընկերուհին հուզիչ նամակ է գրել նրան

The Weeknd-ը, Ջասթին Բիբերը, BTS-ը, Քենդրիք Լամարը և այլ աստղեր Քանյեի դեմ

Հաստատվել է՝ Ավիչին ինքնասպան է եղել

Ավիչի. փաստերն ու լավագույն հիթերը

Աստղերը սգում են Ավիչիի մահը

DJ Ավիչին մահացել է 28 տարեկան հասակում

Ինչպիսի՞ տեսք են ունեցել հայտնիները դպրոցում (լուսանկարներ)

Հաքերները ջնջել են Despacito-ի հոլովակը և կոտրել մի շարք աստղերի VEVO էջեր

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 9)

Շաբաթվա լավագույն երաժշտական նորույթները (ապր. 1-7)

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 8)